Գլխավոր տեղեկություն
Номер
N 121-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.03.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.03.01/11(466) Հոդ.265
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.02.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.02.2006
Дата вступления в силу
02.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 փետրվարի 2006 թվականի N 121-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատման կարգի մասին» N 658 որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի  20-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախությունների բաշխման ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների օգտագործումը կարգավորելու մասին» N 694 որոշումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում հեռագրային կապի ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 996-Ն որոշումը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հեռահաղորդակցության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2180-Ն որոշումը.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման ու 9 կիլոհերցից բարձր և 400 գիգահերցից ցածր հաճախության տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների առևտրի և ներմուծման գործունեության տեսակների լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2181-Ն որոշումը.

 զ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի  16-ի «Հայաստանի Հանրապետությունում հեռախոսային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 87-Ն որոշումը.

է) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Հեռահաղորդակցության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 173-Ն որոշումը.

ը) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման կարգը հաստատելու մասին» N 432-Ն որոշումը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 15
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան