«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2006 թվականի N 580-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 580 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շուկայական (սովորաբար կիրառվող) գները որոշելու մասին» N 580 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի «գ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«- պետության կամ այլ անձանց շինարարական պատվերների (այդ թվում` մրցույթների) շրջանակներում նախատեսված շահույթը,
- կապիտալ շինարարության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից հաստատված շինարարական նորմերը (չափերը):».
բ) որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ընդ որում, պետության կամ այլ անձանց պատվերների (այդ թվում` մրցույթների) շրջանակներում շինարարություն իրականացնողների կողմից կատարված ծախսերը հարկման նպատակով ընդունվում են փաստացի կատարված ծախսերի չափով, բայց ոչ ավելի, քան այդ պատվերներով (այդ թվում` մրցույթներով) նախատեսված ծախսերի (ծախսումների) մեծությունից:»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|