Գլխավոր տեղեկություն
Номер
N 41-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.02.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.02.15/8(463) Հոդ.208
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.01.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.02.2006
Дата вступления в силу
16.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 փետրվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2006 թվականի N 41-Ն

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱԶԱՏԻ, ՄԱՐՏՈՒՆՈՒ, ԹԹՈՒՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՁԻԹՀԱՆՔՈՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ  ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԻՇԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2006 թվականի փետրվարի 5-ին կայանալիք` Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի գյուղական համայնքի ղեկավարի, Ազատի, Մարտունու, Թթուջրի գյուղական համայնքների ավագանու անդամների, Շիրակի մարզի Ձիթհանքովի գյուղական համայնքի ղեկավարի, 2006 թվականի փետրվարի 19-ին կայանալիք` Վայոց ձորի մարզի Գնիշիկի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 801500 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի, Ազատի, Մարտունու, Թթուջրի, Շիրակի մարզի Ձիթհանքովի, Վայոց ձորի մարզի Գնիշիկի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 31
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունվարի 26-ի N 41-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱԶԱՏԻ, ՄԱՐՏՈՒՆՈՒ, ԹԹՈՒՋՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՁԻԹՀԱՆՔՈՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԻՇԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ
ԱՆՑԿԱՑՄԱՆ


NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)


1.

Աշխատանքի վարձատրության ֆոնդ

78000
այդ թվում՝
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ
78000

2.

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 23700

3.

Տրանսպորտի ծառայության վճարներ 5000

4.

Կապի ծառայության վճարներ 1000

5.

Գրասենյակային ծախսեր 3000

 ընդամենը

110700 

7 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր (7 x 110700)

774900

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր (5165 ընտրող + 5165 x 0,03) x 5 դրամ
26600

Ընդամենը

801500 




Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան