Գլխավոր տեղեկություն
Номер
N 03-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.06.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.06.15/16(225) Հոդ.203
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
14.04.2006
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
14.04.2006
Дата вступления в силу
25.06.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60306167

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

14 ապրիլի 2006 թ. 
ք. Երևան

 N 03-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 3ՖՀ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Կազմակերպության ֆինանսական ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ» Ձև թիվ 3ՖՀ հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

Նախագահ

Ս. Մնացականյան

Հավելված

 


Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
 2006 թ. ապրիլի 14-ի
թիվ 03-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հետազոտության հարցաթերթը լրացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված կազմակերպությունները` հարցազրուցավարի օգնությամբ:

Հարցարթերթում լրացվում են կազմակերպության 2003-2005թթ. ֆինանսական ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ ցուցանիշները:

Հարցաթերթը լրացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե վիճակագրությունը կարգավորող օրենքներով և իրավական ակտերով դրանց կիրառման այլ առանձնահատկություններ չեն նախատեսվում:

Հարցաթերթում պարունակվող տվյալները (տեղեկությունները) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով:

 

2. Մեթոդաբանական պարզաբանումներ

2.1. Տնտեսության հատվածների նկարագիրը

 

Տնտեսության բաղադրատարրերն են՝ ինստիտուցիոնալ (տնտեսական) միավորները, հաստատությունները, ճյուղերը և հատվածները:

Ինստիտուցիոնալ հատվածի միավորը իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող այն տնտեսավարող սուբյեկտն է, որը վարում է ամբողջական հաշվապահական հաշվառում, կարող է ինքնուրույն որոշումներ ընդունել և տնօրինել իր տրամադրության տակ եղած նյութական ու ֆինանսական ռեսուրսները, ստանձնում է պարտավորություններ, կատարում է տնտեսական գործունեություն: Բացառություն են կազմում տնային տնտեսությունները, որոնք հաշվապահական հաշվառում չեն վարում, սակայն տնօրինում են սեփական ռեսուրսները:

Ինստիտուցիոնալ միավորները խմբավորվում են հետևյալ վեց հատվածներում.

Ոչ ֆինանսական հատվածն ընդգրկում է այն ինստիտուցիոնալ միավորները, որոնք հիմնականում զբաղվում են շուկայական ապրանքների և ոչ ֆինանսական ծառայությունների արտադրությամբ:

Ֆինանսական հատվածն  ընդգրկում է այն ինստիտուցիոնալ միավորները, որոնք հիմնականում զբաղվում են ֆինանսական միջնորդությամբ կամ օժանդակ ֆինանսական գործունեությամբ:

Պետական հատվածը ներառում է այն ինստիտուցիոնալ միավորները, որոնք իրենց քաղաքական գործառնությունների իրականացման և տնտեսության կարգավորման դերին զուգընթաց, արտադրում են առավելապես ոչ շուկայական ծառայություններ` անհատական կամ կոլեկտիվ սպառման համար, ինչպես նաև վերաբաշխում են եկամուտներն ու հարստությունը:

Տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններն  այն իրավաբանական անձինք են, որոնք հիմնականում զբաղվում են տնային տնտեսությունների համար ոչ շուկայական ծառայությունների արտադրությամբ, որոնք շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում և ստացված շահույթը մասնակիցների միջև չեն բաշխում: Դրանց կարգավիճակը թույլ չի տալիս այդ կազմակերպությունները ստեղծող միավորների համար լինել եկամտի, շահույթի կամ այլ ֆինանսական շահի աղբյուր: Այդ կազմակերպությունների ռեսուրսները գոյանում են անդամավճարներից, նվիրատվություններից և սեփականությունից ստացվող եկամուտներից:

Տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններից են՝ քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, բարեգործական հիմնադրամները, եկեղեցին և կրոնական այլ կազմակերպությունները, պրոֆեսիոնալ և այլ տիպի միությունները, մշակութային կազմակերպությունները, որոշ կրթական և գիտահետազոտական կազմակերպություններ և այլն:

Տնային տնտեսությունն անձանց ոչ մեծ խումբ է, որոնք բնակվում են միևնույն կացարանում, միավորում իրենց հարստությունը և եկամուտը կամ դրա մի մասը, և որոնք միասին սպառում են ապրանքների և ծառայությունների որոշ տեսակներ, հիմնականում՝ կացարանը և սննդամթերքը: Տնային տնտեսությունների հատվածում ներառված միավորները մասնակցում են արտադրությանը՝ տրամադրելով իրենց աշխատուժը և ձեռք են բերում ապրանքներ և ծառայություններ՝ շուկայում:

Արտաքին հատվածն ընդգրկում է արտասահմանյան երկրների ռեզիդենտների գործառնություններն այն չափով, որով դրանք առնչվում են տվյալ երկրի ռեզիդենտների հետ: Վերը թվարկված հատվածների փոխադարձ կապն այլ երկրների հետ արտացոլելու նպատակով ձևավորվում է պայմանական հատված՝ «արտերկիր», որը միավորում է բոլոր կառուցվածքային միավոր ոչ ռեզիդենտներին այն մասում, որտեղ դրանք փոխհամագործակցում են ազգային տնտեսության ռեզիդենտների հետ:

ՀՀ ռեզիդենտ է համարվում ֆիզիկական անձը, տնային տնտեսությունը, ցանկացած իրավաբանական անձ, որոնց մշտական գտնվելու վայրը (սովորաբար 1 տարուց ավելի) կամ կենսական և տնտեսական շահերի կենտրոնը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը:

 

2.2. Ֆինանսական գործիքների դասակարգումը

     

Ֆինանսական գործիքները տնտեսական միավորների միջև կնքված ամենատարբեր բնույթի ֆինանսական պայմանագրեր են, որոնք ընդգրկում են միավորների ֆինանսական պահանջների և պարտավորությունների ամբողջությունը՝ ներառյալ այնպիսի պայմանական պարտավորություններ, ինչպիսիք են երաշխավորագրերը, պարտավորագրերը և այլն: Ֆինանսական գործիքը սահմանվում է որպես ցանկացած պայմանագիր, որի արդյունքում կարող են առաջանալ ֆինանսական ակտիվ՝ մի կողմի համար և ֆինանսական պարտավորություն կամ կապիտալում մասնակցություն՝ մյուս կողմի համար:

Ֆինանսական գործիքը կարող է գոյություն ունենալ միայն երկու տնտեսական միավորների միջև: Այն դեպքերում, երբ ֆինանսական գործիքները բաղադրյալ են, այսինքն՝ իրենցից ներկայացնում են մի քանի գործիքների փաթեթ, անհրաժեշտ է դրանք տարանջատել առանձին գործիքների, որպեսզի դրանցից յուրաքանչյուրն ընդգրկի տնտեսական սուբյեկտների միայն մեկ զույգ:

 

2.2.1 Կանխիկ և ավանդներ

 

Կանխիկը և ավանդները ամենաիրացվելի ֆինանսական ակտիվներն են՝ բաղկացած շրջանառությունում կանխիկ դրամից, ազգային արժույթով և արտարժույթով ավանդների բոլոր տեսակներից:

Կանխիկ դրամը - հաստատագրված անվանական արժեքով և առանց մարման ժամկետի շրջանառվող թղթադրամների և մետաղադրամների ամբողջությունն է: Ընդ որում, թողարկված թղթադրամները և մետաղադրամները հանդիսանում են կենտրոնական բանկի պարտավորություններ: Անհրաժեշտ է միշտ տարբերակում կատարել ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կենտրոնական բանկերի կողմից թողարկված թղթադրամների և մետաղադրամների միջև, այսինքն՝ պետք է տարանջատել ազգային արժույթը օտարերկրյա արժույթից: Եթե ազգային արժույթը հանդիսանում է տվյալ երկրի պարտավորությունը (մասնավորապես կենտրոնական բանկի), ապա արտարժույթը՝ այլ երկրների պարտավորությունն է:

Ավանդներ - ընդգրկում են բոլոր պահանջները կենտրոնական բանկի և այլ ավանդային կազմակերպությունների նկատմամբ` արտահայտված բանկային ավանդների ձևով։ Որոշ դեպքերում ավանդներ կարող են ներգրավել նաև այլ ֆինանսական կազմակերպությունները:

Իրացվելի ավանդներ - այն ավանդները (ազգային արժույթով կամ արտարժույթով), որոնք ենթակա են վճարման պահանջի դեպքում՝ առանց որևէ լրացուցիչ ծախսի և սահմանափակման, կարող են օգտագործվել ուղղակի վճարումներ իրականացնելու համար (վճարման հանձնարարականներով, չեկերով, քարտերով կամ այլ վճարման միջոցներով) կամ օգտագործվել այլ կերպ՝ որպես վճարման կամ շրջանառության միջոց:

Այլ ավանդներ (ոչ իրացվելի) - այլ ավանդներ ենթակատեգորիան ընդգրկում է բոլոր տեսակի ավանդները (ազգային արժույթով կամ արտարժույթով)՝ բացի վերը սահմանված իրացվելի ավանդների:

 

2.2.2 Արժեթղթեր (բացի բաժնետոմսերից)

 

Արժեթղթերը (բացի բաժնետոմսերից) ֆինանսական շուկայում շրջանառվող գործիքներ են, որոնք վկայում են, որ այդ գործիքները թողարկող սուբյեկտները դրանք մարելու պարտավորություններ են ստանձնել` փողով, այլ ֆինանսական գործիքով կամ տնտեսական արժեք ներկայացնող որևէ այլ գործիքով: Ընդ որում, այս բաժնում ներկայացված արժեթղթերը տարբեր են բաժնետոմսերից, քանի որ արժեթղթի սեփականատիրոջը այն թողարկող սուբյեկտի (կազմակերպության) նկատմամբ սեփականության իրավունք չեն տալիս: Արժեթղթերի հիմնական ձևերից են՝ պետական գանձապետական մուրհակները, պետական պարտատոմսերը, կորպորատիվ պարտատոմսերն ու չապահովված երկարաժամկետ պարտատոմսերը (չապահովված պարտքային պարտավորություններ), կազմակերպությունների կարճաժամկետ պարտատոմսերը (կարճաժամկետ շրջանառու գործիքներ), ավանդային կազմակերպությունների շրջանառվող ավանդային սերտիֆիկատները և նմանատիպ այլ գործիքներ, որոնք սովորաբար վաճառվում են ֆինանսական շուկաներում: Այն վարկերը կամ պարտավորությունները, որոնք այս կամ այն պատճառով փաստացի դարձել են շուկայում շրջանառվող, ևս պետք է ընդգրկվեն այս դասակարգման մեջ։

Արժեթուղթը վկայում է, որ գոյություն ունի այն թողարկողի նկատմամբ ֆինանսական պահանջ և սահմանում է տոկոսավճարների և հիմնական գումարի մարման գրաֆիկը։

Արժեթղթի տեսակների մեջ է մտնում մուրհակը` հասարակ և փոխանցելի, որոնք վճարային արժեթղթեր են:

Մուրհակը արժեթուղթ է, որը սեփականատիրոջը տալիս է սահմանված ժամանակահատվածում ֆիքսված գումարի ստացման իրավունք:

Սույն հրահանգի իմաստով, արժեթուղթ են համարվում նաև այն արտոնյալ բաժնետոմսերը, որոնք կազմակերպության մնացորդային արժեքի նկատմամբ պահանջի իրավունք չեն տալիս:

Կարճաժամկետ արժեթղթեր - Ընդգրկում է այն արժեթղթերը, որոնք ունեն 1 տարի կամ մեկ տարուց պակաս մարման ժամկետ:

Երկարաժամկետ արժեթղթեր - Ընդգրկում է այն արժեթղթերը, որոնց մարման ժամկետներն ավելի երկար են, քան կարճաժամկետ արժեթղթերինը:

 

2.2.3 Վարկեր

 

Վարկերը ֆինանսական ակտիվներ են, որոնք.

Ֆինանսական ակտիվների այս ենթակատեգորիան ընդգրկում է ֆինանսական կազմակերպությունների, կառավարության և որոշ երկրներում՝ այլ հատվածների կողմից տնտեսության տարբեր հատվածներին տրամադրված բոլոր վարկերը և կանխավճարները (բացառությամբ առևտրային վարկի ստացման կամ վճարման ենթակա հաշիվներից, որոնք համարվում են ֆինանսական ակտիվների առանձին ենթակատեգորիա):

Կարճաժամկետ վարկեր - Կարճաժամկետ վարկերը սովորաբար ընդգրկում են այն վարկերը, որոնց մարման ժամկետը մեկ տարի կամ մեկ տարուց պակաս է:

Երկարաժամկետ վարկեր - Երկարաժամկետ վարկերն ընդգրկում են այն վարկերը, որոնց մարման ժամկետը գերազանցում է կարճաժամկետ վարկերի մարման ժամկետները:

Ըստ վիճակագրական դասակարգման՝ վարկերի և փոխատվությունների կարգին են դասվում նաև ռեպո համաձայնագրերը (եթե բանկի պարտավորությունը չէ), ֆինանսական լիզինգը, ֆակտորինգային գործառնությունները և նմանատիպ այլ պայմանագրերը:

Ֆինանսական լիզինգը երկարաժամկետ համաձայնագիր է վարձատուի և վարձակալի միջև, ըստ որի՝ վարձատուն ձեռք է բերում և վարձակալին տրամադրում համապատասխան մեքենաներ կամ սարքավորումներ, իսկ վարձակալը պարտավորվում է համաձայնագրի գործողության ընթացքում պարբերաբար վճարել այնպիսի վարձավճար, որով հնարավոր կլինի ծածկել վարձատուի բոլոր ծախսերը, այդ թվում՝ սարքավորման լրիվ արժեքը, լրացուցիչ ծախսերը և տոկոսները (եկամուտները): Ֆինանսական լիզինգի առանձնահատկություններն են՝ երրորդ կողմի մասնակցություն, լիզինգի պայմանագրի՝ համեմատաբար երկար տևողություն, որը մոտավորապես հավասար է սարքավորման ծառայության ժամկետին:

 

2.2.4 Փոխառություններ

 

Փոխառությունները, սովորաբար, որպես առանձին ֆինանսական գործիք չեն տարանջատվում: Փոխառության գործառնություններն իրականացվում են այլ ֆինանսական գործիքների միջոցով, օրինակ՝ վարկերի, ավանդների և այլն: Այնուամենայնիվ, ելնելով ՀՀ օրենսդրության առանձնահատկություններից, փոխառությունները ՀՀ-ում կարելի է դիտարկել որպես առանձին ֆինանսական գործիք, քանի որ հանդիսանում են կազմակերպությունների համար միջոցների ներգրավման աղբյուր։ Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ փոխառության պայմանագրով փոխատուն փոխառուին սեփականության իրավունքով տրամադրում է փող, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը պայմանագրով նախատեսված համապատասխան ժամկետում և կարգով։

Փոխառությունները կարող են լինել.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան