040.0379.15.09.97
«Վ ա վ ե ր ա ց ն ու մ ե մ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 1997 թ. N 379
քաղ. Երևան
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 16.05.01 N 428)
«Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածին համապատասխան, ինչպես նաև զբաղվածության ոլորտում բնակչության սպասարկումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 16.05.01 N 428)
1. Հայաստանի Հանրապետությունում բնակչության զբաղվածության պետական կարգավորումն իրականացնող լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:
2. (կետն ուժը կորցրել է 16.05.01 N 428):
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը`
ա) նախարարության ենթակայության աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայությունը վերանվանել զբաղվածության հանրապետական ծառայություն.
բ) մեկամսյա ժամկետում հաստատել զբաղվածության պետական ծառայության տարածքային կառուցվածքը, նրա հանրապետական և տարածքային մարմինների կառուցվածքներն ու կանոնադրությունները:
(3-րդ կետը խմբ. 16.05.01 N 428)
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության հանրապետական ծառայությանն ու դրա տարածքային կենտրոններին հատկացնել համապատասխան աշխատանքային տարածքներ և աջակցել դրանց գործունեության կազմակերպմանը:
(4-րդ կետը փոփ. 16.05.01 N 428)
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 27-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 55 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 15-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |