Գլխավոր տեղեկություն
Номер
N 657-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.06.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.06.07/30(485) Հոդ.613
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.05.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.05.2006
Дата вступления в силу
08.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 30 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2006 թվականի N 657-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 3 հավելվածի:

4. «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ֆինանսավորման համար` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 10,000.0 հազ. դրամ, որից`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` 6,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով),

բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 2,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով),

գ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին` 2,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 24
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 18-ի N 657-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խումբը

Ենթախումբը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները ներկայացված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

առաջին եռամսյակ

առաջին
կիսամյակ

ինն ամիս

տարի

    ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - - - -
   

այդ թվում`

       
08   ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ - (5,000.0) (8,000.0) (10,000.0)
   

այդ թվում`

     
  02 Բնակարանային տնտեսություն և բնակարանային շինարարություն - (5,000.0) (8,000.0) (10,000.0)
   

այդ թվում`

       
    07. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով - (5,000.0) (8,000.0) (10,000.0)
    ՀՀ քաղաքաշինության նախարարություն - (5,000.0) (8,000.0) (10,000.0)
   

այդ թվում`

   
    Այլ կապիտալ ծախսեր - (5,000.0) (8,000.0) (10,000.0)
14   ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ - 5,000.0 8,000.0 10,000.0
   

այդ թվում`

       
  06 Այլ ծախսեր - 5,000.0 8,000.0 10,000.0
   

այդ թվում`

       
    01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  - 5,000.0 8,000.0 10,000.0
    ՀՀ կառավարություն  - 5,000.0 8,000.0 10,000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 18-ի N 657-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

Բյուջետային
ծախսերի գործառական դասակարգման 

 Ծրագրերի և կատարողների անվանումները  Կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը

 այդ թվում` ըստ ծախսատեսակների

խումբը ենթախումբը  կապիտալ շինարա-րություն կապիտալ նորոգում  նախագծահետազոտա-կան, երկրաբանահետա-խուզական և գեոդեզիա-քարտեզագրական աշխատանքներ    այլ կապիտալ ծախսեր
   

ԸՆԴԱՄԵՆԸ

(10,000.0)

     

(10,000.0)

   

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(10,000.0)       (10,000.0)
   

այդ թվում`

         
08 02 07. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով (10,000.0)       (10,000.0)
   

այդ թվում`

         
    Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին վկայագրերի տրամադրում (5,000.0)       (5,000.0)
    Փախստական ընտանիքներին վկայագրերի տրամադրում (5,000.0)       (5,000.0)
    այդ թվում`          
    ՀՀ Կոտայքի մարզ (5,000.0)       (5,000.0)
                         
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 18-ի N 657-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խումբը

Ենթախումբը

Ծրագրերի և կատարողների անվանումները

Առաջին եռամսյակ

Առաջին
կիսամյակ

Ինն ամիս

Տարի

   

ԸՆԴԱՄԵՆԸ

- (5,000.0) (8,000.0) (10,000.0)
08
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
այդ թվում`

  (5,000.0) (8,000.0) (10,000.0)
  02 07. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով - (5,000.0) (8,000.0) (10,000.0)
   

այդ թվում`

       
    Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին վկայագրերի տրամադրում  - (2,500.0) (4,000.0) (5,000.0)
    Փախստական ընտանիքներին վկայագրերի տրամադրում  - (2,500.0) (4,000.0) (5,000.0)
   

այդ թվում`

       
   

ՀՀ Կոտայքի մարզ

- (2,500.0) (4,000.0) (5,000.0)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան