«Վավերացնում եմ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 25 հունվարի 2005 թվականի N 147-Ա |
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 129-րդ ու 168-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ ու 63-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիազորել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին տնօրինել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տիրապետմանը կամ օգտագործմանը հանձնված (ամրացված)` պետական սեփականություն հանդիսացող հողամասերը, այդ թվում` ուղղակի վաճառքի ձևով օտարելու միջոցով:
(1-ին կետը խմբ. 31.03.05 N 392-Ա)
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված օտարվող հողամասերի հատակագծերի տրամադրումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և գնորդի միջև կնքված պայմանագրի հիման վրա, դրանք կնքելուց հետո` մեկամսյա ժամկետում:
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված սեփականության իրավունքի գրանցումից հետո դադարում են հողամասերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գույքային իրավունքները, իսկ հողամասերի օտարումից ստացված միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության արտաբյուջետային հաշվին:
(4-րդ կետը խմբ. 31.03.05 N 392-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.05.2021, N 782-Ա | 14.05.2021, N 147-Ա | |
31.03.2005, N 392-Ա | 21.04.2005, N 147-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|