Գլխավոր տեղեկություն
Номер
N 624-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.06.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.05.31/28(552) Հոդ.587
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.05.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.05.2006
Дата вступления в силу
01.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   4 մայիսի 2006 թվականի N 624-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողների համազգեստի, դասային աստիճանների տարբերանշանների նկարագիրը և նմուշները, դրանք հատկացնելու կարգը հաստատելու մասին» N 335-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա) որոշման N 1 հավելվածում`

«Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողների համազգեստը» բաժնի՝

առաջին պարբերության վերջին տողը «զարդ» բառից հետո լրացնել «՝ 5-տոկոսանոց ոսկեթելերով» բառերով,

երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1-ին, 2-րդ, 3-րդ դասերի իրավաբանների, արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճաններ ունեցող աշխատողներին տրվում են ականջակալներով մորթե գլխարկներ, որոնց վերևի մասը սև կաշվից է: Բարձրագույն դասային աստիճան ունեցող աշխատողներին տրվում է գորշ կարակուլե գլխարկ, որի վերևի մասը կանաչ կտորից է: Բարձրագույն դասային աստիճան ունեցող կանանց տրվում է գորշ կարակուլե ականջակալներով գլխարկ»,

չորրորդ պարբերության երկրորդ տողում «ոսկեզօծ» բառը փոխարինել «ոսկեգույն» բառով,

յոթերորդ պարբերության վերջին նախադասության մեջ «2 փոքր» բառերը փոխարինել «3 փոքր» բառերով,

տասնչորսերորդ պարբերության առաջին նախադասության մեջ «ոսկեզօծ» բառը փոխարինել «ոսկեգույն» բառով, և պարբերությունը վերջում լրացնել նոր նախադասությամբ. «Պետական և 1-ին, 2-րդ, 3-րդ դասերի պետական խորհրդականների վերարկուի փողքերը եզրակարված են կանաչ գույնի երիզներով: Վերարկուի հետ կրում են կապույտ գույնի կաշնե (վզպատ)»,

հավելվածը տասնհինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ պարբերություններով.

«Վրայի հագուստները կրում են բոլոր կոճակները կոճկված, իսկ անձրևանոցները, բացի դրանից, կոճկվում են նաև գոտու ճարմանդով: Անձրևանոցը լինում է անջրաթափանց, մուգ կապույտ գույնի կտորից` միակոճկուն: Ունենում է նույն կտորից պլաստմասսայե ճարմանդով գոտի: Վերարկուի հետ կրում են սպիտակ գույնի կաշնե (վզպատ)` օձիքից 2 մմ բարձր:

Հագուստի՝ հատակից ունեցած հեռավորությունը`

ձմեռային վերարկուներինը և անձրևանոցներինը (բացի կին աշխատողներից)` 40-42 սմ, ձմեռային վերարկուներինը և անձրևանոցներինը (կին աշխատողների համար)՝ 38-42 սմ».

ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողների ուսանշանները» բաժինը.

բ) որոշման NN 1 և 3 հավելվածներում «Թիկնոց» բառը փոխարինել «Անձրևանոց» բառով.

«Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողների դասային աստիճանների տարբերանշանները» բաժնի՝

երրորդ պարբերությունը վերջում լրացնել «և Հայաստանի Հանրապետության զինանշանը» բառերով,

չորրորդ պարբերությունը բոլոր «տրամագծով» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը» բառերով, իսկ վերջում լրացնել նոր նախադասությամբ. «Աստղերը և Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը գործվում է 5-տոկոսանոց ոսկե թելերով»,

հինգերորդ պարբերությունը վերջում լրացնել նոր նախադասությամբ. «Բոլոր մակակարերին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդականի մակակարի), աստղերից բացի, ամրացվում է Հայաստանի Հանրապետության դատախազության ոսկեգույն խորհրդանիշը»,

վեցերորդ պարբերությունը վերջում լրացնել նոր նախադասությամբ. «Բոլոր մակակարերին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդականի մակակարի, աստղերից բացի, ամրացվում է Հայաստանի Հանրապետության դատախազության ոսկեգույն խորհրդանիշը».

գ) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

դ) որոշման N 3 հավելվածի ցանկը վերջում լրացնել նոր` 2 տողով.

«Կաշնե՝ կապույտ գույնի (վզպատ) 1 հատ 2 տարի

Կաշնե՝ սպիտակ գույնի (վզպատ) 1 հատ 2 տարի»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 18
Երևան

 Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 4-ի N 624-Ն որոշման

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 10-ի N 335-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_13445
Ներմուծեք նկարագրությունը_13446
Ներմուծեք նկարագրությունը_13447
Ներմուծեք նկարագրությունը_13448
Ներմուծեք նկարագրությունը_13449
Ներմուծեք նկարագրությունը_13450
Ներմուծեք նկարագրությունը_13451
Ներմուծեք նկարագրությունը_13452
Ներմուծեք նկարագրությունը_13453
Ներմուծեք նկարագրությունը_13454
Ներմուծեք նկարագրությունը_13455
Ներմուծեք նկարագրությունը_13456
Ներմուծեք նկարագրությունը_13457
Ներմուծեք նկարագրությունը_13458

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան