Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 21-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.02.15/5(214) Հոդ.50
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
17.01.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
23.01.2006
Дата вступления в силу
25.02.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006029

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

17 հունվարի 2006 թ.

թիվ 21-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿԻՆՈՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ, ԹԱՏԵՐԱԿԱՆ, ԿՐԿԵՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ, ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԱՅԼ ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 45-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՄԱՍԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԻՑ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ ԴՐԱՆՑ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ (ՖԱՅԼԵՐԸ, ՄԱՏՐԻՑԱՆԵՐԸ, ՏՊԱԳՐԱՁԵՎԵՐԸ ԵՎ ԱՅԼՆ) ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասը, և ղեկավարվելով 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել «Կինոնկարահանումների, թատերական, կրկեսային և այլ ներկայացումների, օպերատիվ հետախուզական միջոցառումների ժամանակ և այլ բացառիկ դեպքերում Կենտրոնական բանկի թույլտվությամբ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով սահմանված կանոններից նախատեսված բացառություններով Հայաստանի Հանրապետության թղթադրամի պատկերների օգտագործումից անմիջապես հետո դրանք և դրանց պատրաստման համար օգտագործված նյութերի (ֆայլերը, մատրիցաները, տպագրաձևերը և այլն) ոչնչացման կարգը»՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։ 
 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան
   

2006 թ. հունվարի 23
Երևան

 

   
 

Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի հունվարի 17-ի
թիվ 21-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԿԻՆՈՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ, ԹԱՏԵՐԱԿԱՆ, ԿՐԿԵՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ, ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԱՅԼ ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 45-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՄԱՍԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԻՑ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ ԴՐԱՆՑ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ (ՖԱՅԼԵՐԸ, ՄԱՏՐԻՑԱՆԵՐԸ, ՏՊԱԳՐԱՁԵՎԵՐԸ ԵՎ ԱՅԼՆ) ՈՉՆՉԱՑՄԱՆ

1. Ընդհանուր դրույթներ

1. Սույն կարգով կարգավորվում են կինոնկարահանումների, թատերական, կրկեսային և այլ ներկայացումների, օպերատիվ հետախուզական միջոցառումների ժամանակ և այլ բացառիկ դեպքերում Կենտրոնական բանկի թույլտվությամբ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով սահմանված կանոններից նախատեսված բացառություններով Հայաստանի Հանրապետության թղթադրամի պատկերների օգտագործումից անմիջապես հետո դրանք և դրանց պատրաստման համար օգտագործված նյութերի (ֆայլերը, մատրիցաները, տպագրաձևերը և այլն) ոչնչացման հետ կապված հարաբերությունները:

1.2 Սույն կարգի իմաստով՝

ա) Հայաստանի Հանրապետության թղթադրամի պատկեր՝  Կենտրոնական բանկի կողմից թողարկված թղթադրամի արտապատկեր, որի մոտ իսկական թղթադրամին հատուկ որակական և պաշտպանական հատկանիշները բացակայում են,

բ) օգտագործող՝  Իրավաբանական և ֆիզիկական անձ, որը իր գործունեությունից ելնելով կինոնկարահանումների, թատերական, կրկեսային և այլ ներկայացումների, օպերատիվ հետախուզական միջոցառումների ժամանակ և այլ բացառիկ դեպքերում օգտագործում է Հայաստանի Հանրապետության թղթադրամների պատկերները։

2. Հայաստանի Հանրապետության թղթադրամների արտատպված պատկերների դրանց պատրաստման համար օգտագործված նյութերի ոչնչացումը

2.1 Հայաստանի Հանրապետության թղթադրամների արտատպված պատկերները, դրանց թափոնները և թղթադրամների արտատպված պատկերների պատրաստման համար օգտագործված նյութերը՝ ֆայլերը, տպագրաձևերը, մագնիսական կրիչները ենթակա են ոչնչացման։ Ոչնչացման գործընթացը կազմակերպում է Կենտրոնական բանկում ստեղծված Հայաստանի Հանրապետության թղթադրամների պատկերների պատրաստման համար օգտագործված նյութերի ոչնչացման հանձնաժողովը, որի կազմը և աշխատակարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նախագահի կողմից։

2.2 Օգտագործողը իր մոտ գտնվող Հայաստանի Հանրապետության թղթադրամի արտատպված բոլոր պատկերները, գործածման սահմանված ժամկետից հետո, ոչնչացման համար պետք է ներկայացնի Կենտրոնական բանկ։

2.3 Օգտագործողի կողմից սույն կարգի 2.2 կետում նշված թղթադրամի արտատպված պատկերները ընդունելիս Կենտրոնական բանկի համապատասխան աշխատակցի կողմից կազմվում է դրանց ընդունման ակտ, որում նշվում են դրանք ընդունելու ամիսը, ամսաթիվը, տարին, Հայաստանի Հանրապետության արտատպված թղթադրամի անվանական արժեքը, սերիան և համարը, արտաքին նկարագիրը և չափերը, քանակը:

Հայաստանի Հանրապետության թղթադրամի արտատպված պատկերները ընդունելու վերաբերյալ ակտը ստորագրում են Կենտրոնական բանկի համապատասխան աշխատակիցը և օգտագործողը:

2.4 Համակարգիչների կոշտ սկավառակները կամ մագնիսական կրիչները, որոնց վրա գտնվում են Հայաստանի Հանրապետության թղթադրամների պատկերների պատրաստման համար օգտագործված ֆայլերը, հանձնաժողովի կողմից ենթարկվում են ապամագնիսացման՝ հատուկ սարքերի միջոցով:

2.5 Հանձնաժողովի կողմից ոչնչացվում են նաև Հայաստանի Հանրապետության թղթադրամների պատկերների պատրաստման համար օգտագործված տպագրաձևերը (մատրիցաները), թղթադրամների պատկերները և դրանց թափոնները` կտրատման կամ այրման ճանապարհով։ Ոչնչացման աշխատանքներն ավարտվելուց հետո կազմվում է Հայաստանի Հանրապետության թղթադրամների պատկերների պատրաստման համար օգտագործված նյութերի՝ կոշտ սկավառակների, մագնիսական կրիչների և տպագրաձևերի (մատրիցաների), թղթադրամների պատկերների և դրանց թափոնների ոչնչացման մասին ակտ՝ 2 օրինակից, որը ստորագրվում է հանձնաժողովի անդամների կողմից։ Ակտում նշվում են՝

  • մագնիսական կրիչների տիպը, քանակը,

  • կոշտ սկավառակների և մագնիսական կրիչների վրա գրանցված տեղեկատվության տեսակը, 

  • տպագրաձևերի (մատրիցաների) քանակը,

  • ՀՀ արտատպված թղթադրամի անվանական արժեքը, սերիան և համարը, արտաքին նկարագիրը և չափերը։

    Հայաստանի Հանրապետության թղթադրամների արտատպված պատկերների ոչնչացման մասին ակտերի մեկ օրինակը մնում է հանձնաժողովի մոտ, իսկ ակտի երկրորդ օրինակը հանձնվում է Կենտրոնական բանկի թղթադրամների պատկերների արտատպման համար պատասխանատու ստորաբաժանմանը։