Գլխավոր տեղեկություն
Номер
N 85
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.02.15/5(214)
Принят
Դատարանների նախագահների խորհուրդ
Дата принятия
23.12.2005
Подписан
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Дата подписания
23.12.2005
Дата вступления в силу
25.02.2006


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 85

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՄԱՍՈՎ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 16-րդ հոդվածը բացառում է վարչական իրավախախտում թույլ տված անձի նկատմամբ վարչական կալանքի նշանակումը։

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն։ ՀՀ դատարանները պարտավոր են անմիջականորեն կիրառել ՀՀ Սահմանադրության 16-րդ  հոդվածը և բացառեն վարչական իրավախախտումների գործերով վարչական կալանքի կիրառումը։

Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի դրույթները վարչական կալանքի մասով կիրառման ենթակա չեն։

ՀՀ դատարանների նախագահ-
ների խորհրդի նախագահ՝

Հ. Մանուկյան
   

23 դեկտեմբերի, 2005 թ.
ք. Երևան