Գլխավոր տեղեկություն
Номер
N 58-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.02.2006-01.09.2012)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.02.15/8(463) Հոդ.218
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.01.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.02.2006
Дата вступления в силу
16.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունվարի 2006 թվականի N 58-Ն

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 31
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունվարի 26-ի N 58-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ

1. Սույն կարգով սահմանվում են փրկարարական ծառայողներին Հայաստանի փրկարար ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ` կադրերի ռեզերվ) գտնվելու և ռեզերվից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. Կադրերի ռեզերվում գրանցվում են`

ա) փրկարարական ծառայության այն ծառայողները, ովքեր փրկարարական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատվել են հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե փրկարարական ծառայության ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է փրկարարական ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

բ) փրկարարական ծառայության այն ծառայողները, ովքեր փրկարարական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատվել են սահմանափակ առողջական վիճակի պատճառով` ծառայության սահմանափակ պիտանելիության կապակցությամբ` բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ ոչ շարային ծառայության համար պիտանի, իսկ ռազմական դրության ժամանակ առաջին աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում), համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած փրկարարական ծառայության ծառայողը:

3. Փրկարարական ծառայության ծառայողը կադրերի ռեզերվում գրանցվում կամ ռեզերվից հանվում է Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի հրամանով, որտեղ նշվում են փրկարարական ծառայության ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու կամ ռեզերվից հանելու հիմքերը:

4. Կադրերի ռեզերվում փրկարարական ծառայության ծառայողի միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը 6 ամիս է, բայց ոչ ավելի, քան համապատասխան խմբի համար սահմանված ծառայության առավելագույն ժամկետը լրանալը` բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետում նշված դեպքերի:

5. Կադրերի ռեզերվում գտնվող փրկարարական ծառայության ծառայողին, հաշվի առնելով նրա մասնագիտական գիտելիքները, առողջական վիճակը և թափուր հաստիքների առկայությունը, կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում առաջարկվում են համապատասխան պաշտոններ:

6. Փրկարարական ծառայության ծառայողը կադրերի ռեզերվից հանվում է հետևյալ դեպքերում`

ա) պաշտոնի նշանակվելիս.

բ) «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի հիմքերով ծառայությունից ազատվելիս.

գ) կադրերի ռեզերվում գտնվելու համար սահմանված առավելագույն ժամկետը լրանալիս:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան