Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 23-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.02.15/5(214) Հոդ.51
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
17.01.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
24.01.2006
Дата вступления в силу
25.02.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006030

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

17 հունվարի 2006 թ.

թիվ 23-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 392/01 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի  հանձնաժողովի 2001 թվականի սեպտեմբերի 28-ի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք»-ը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և չեղյալ համարելու մասին» թիվ 392/01 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքում» (այսուհետ՝ Կանոնագիրք) կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1 Կանոնագրքի 4(6) կանոնը շարադրել հետևյալ խմբագրությամբ` ««Կենտրոնական բանկ» նշանակում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ».

1.2 Կանոնագրքի բոլոր կանոններում «ՀՀ արժեթղթերի հանձնաժողով», «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» բառերով, իսկ «Հանձնաժողով» բառը՝ «Կենտրոնական բանկ» բառերով՝ դրանց համապատասխան հոլովներով.

1.3 Կանոնագրքի հավելվածի բոլոր ձևերում «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» բառերով, իսկ «Հանձնաժողով» բառը՝ «Կենտրոնական բանկ» բառերով՝ դրանց համապատասխան հոլովներով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան
   

2006 թ. հունվարի 24
Երևան