Գլխավոր տեղեկություն
Номер
N 520
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.11.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.11.28/26
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.11.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.11.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.11.1997
Дата вступления в силу
21.11.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
21 նոյեմբերի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ N 520
քաղ. Երևան

Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ԵՎ լրացում կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 289 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման 19.3-րդ կետում «(քաղ. Գյումրի, Մանուկյան 21)» բառերը փոխարինել «(քաղ. Գյումրի, Մանուշյան 21)» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի «Սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկը հաստատելու մասին» N 40 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշման N 1 հավելվածում՝

ա) «(Ծերեթելու 63)» բառերը փոխարինել «(Ծերեթելու 62)» բառերով (հերթական համարն ըստ ցանկի՝ 26, ծածկագիրը՝ 73057).

բ) «(Դեկաբրիստների 14)» բառերը փոխարինել «(Փարիզյան կոմունայի 14)» բառերով (հերթական համարն ըստ ցանկի՝ 98, ծածկագիրը՝ 73343).

գ) «Արշակունյաց 68» բառերը փոխարինել «Բագրատունյաց 5» բառերով (հերթական համարն ըստ ցանկի՝ 179, ծածկագիրը՝ 73070).

դ) «քաղ. Աբովյան, 36-րդ փող.» բառերը փոխարինել «քաղ. Աբովյան, Հանրապետության 17» բառերով (հերթական համարն ըստ ցանկի՝ 185, ծածկագիրը՝ 73702).

ե) «քաղ. Դիլիջան, Մյասնիկյան 3 (78)» բառերը փոխարինել «քաղ. Դիլիջան, Մյասնիկյան 53» բառերով (հերթական համարն ըստ ցանկի՝ 190, ծածկագիրը՝ 73686).

զ) «Րաֆֆու 5» բառերը փոխարինել «Րաֆֆու 103» բառերով (հերթական համարն ըստ ցանկի՝ 198, ծածկագիրը՝ 73699).

է) «Դավթաշեն, 3-րդ թաղ., 30» բառերը փոխարինել «Դավթաշեն, 3-րդ թաղ., 20» բառերով (հերթական համարն ըստ ցանկի՝ 253, ծածկագիրը՝ 74704).

ը) «Պ. Սևակի 29» բառերը փոխարինել «Պ. Սևակի 10» բառերով (հերթական համարն ըստ ցանկի՝ 315, ծածկագիրը՝ 73820).

թ) «Ղարիբջանյան փող.» բառերը փոխարինել «Բաղրամյան 14» բառերով (հերթական համարն ըստ ցանկի՝ 541, ծածկագիրը՝ 80074). որոշման N 3 հավելվածում՝

ժ) «Բաղաբերդի 1» բառերը փոխարինել «Բաղաբերդի 7» բառերով (հերթական համարն ըստ ցանկի՝ 255, ծածկագիրը՝ 74184).

ժա) «Գ. Արզումանյան 1 շենքի մոտ» բառերը փոխարինել «Ա. Մանուկյան 1ա շենքի մոտ» բառերով (հերթական համարն ըստ ցանկի՝ 261, ծածկագիրը՝ 74191):

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության ու Հայաստանի Հանրապետության վարչապետի մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 71 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշմամբ հաստատված ցանկում «Ա. Մանուկյան 1ա» բառերը փոխարինել «Սպանդարյան 1ա» բառերով (հերթական համարներն ըստ ցանկի՝ 65 և 66, ծածկագրերը՝ 4576 և 4578):

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 8-ի «Վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 129 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշմանը կից ցանկում «Խաղաղության օղակ, 8» բառերը փոխարինել «Լենինի պող., 1» բառերով (հերթական համարն ըստ ցանկի՝ 32, ծածկագիրը՝ 96972):

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 13-ի «Սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկը հաստատելու մասին» N 134 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշմամբ հաստատված ցանկում «Պ. Տիչինայի 1-ին նրբ., 5» բառերը փոխարինել «Պ. Տիչինայի 34» բառերով (հերթական համարն ըստ ցանկի՝ 45, ծածկագիրը՝ 20368):

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 20-ի «Վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 3-ի N 96 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 139 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշմանը կից ցանկում «Հակոբյան 11» բառերը փոխարինել «Լենինականի 13» բառերով (ծածկագիրը՝ 96757, հայտի համարը՝ 4757):

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» N 245 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշումը 29.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 29.2-րդ կետով՝

«29.2. «Մեղրու բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Ռ. Վարդազարյանին վարձակալությամբ տրված Զորավար Անդրանիկի 36 շենքի ոչ բնակելի տարածքը և այն սեփականաշնորհել վարձակալին՝ «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Այդ կապակցությամբ որոշման 29.2-29.13-րդ կետերը համապատասխանաբար համարել 29.3-29.14-րդ կետեր:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 21-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ