Գլխավոր տեղեկություն
Номер
N 426-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.05.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.04.26/24(479) Հոդ.471
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.03.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.04.2006
Дата вступления в силу
06.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 12 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2006 թվականի N 426-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 432 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի «Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության տրամադրման կարգի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետում նշված դիմումներն ընդունվում և դրամական օգնության գումարները վճարվում են զանգվածային լրատվության միջոցներով հայտարարությունը հրապարակման տալու ամսաթվին հաջորդող 3 ամսվա ընթացքում: Նշված  ժամկետում համապատասխան կոոպերատիվի անդամների կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության գումար ստանալու համար չդիմած փայատերերը կորցնում են իրենց հերթում դրամական օգնություն ստանալու իրավունքը: Իրենց հերթում դրամական օգնություն ստանալու իրավունքը կորցրած փայատերերին դրամական օգնությունը կտրամադրվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 12-ի N 229 որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված հերթականությամբ` կոոպերատիվների փայատերերին վճարումներ կատարելուց հետո (2010 թվականից հետո)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն որոշման գործողությունը տարածվում է նաև այն կոոպերատիվների անդամների վրա, որոնց սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին զանգվածային լրատվության միջոցներով իրազեկվել է դրամական օգնություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն դիմումներ ներկայացնելու մասին: Այդ կոոպերատիվի անդամների համար 3 ամսվա հաշվարկն սկսվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 10
Երևան