Գլխավոր տեղեկություն
Номер
N 611-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.06.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.05.31/29(484) Հոդ.579
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.05.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.05.2006
Дата вступления в силу
01.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 18 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 մայիսի 2006 թվականի N 611-Ն

«ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 11-րդ գլխի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունների կողմից մինչև 2005 թվականի հունիսի 7-ը կնքված անտառային հողերի վարձակալության պայմանագրերի կողմեր հանդիսացող անձանց հետ կնքել նախկինում կնքված պայմանագրերին համապատասխան տարածքների (կամ վարձակալի ցանկությամբ` դրանց մի մասի) վարձակալության պայմանագրեր (բացառությամբ Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անտառային հողերի մասին կնքված պայմանագրերի):

2. Սահմանել, որ`

ա) պայմանագրեր կնքվում են այն անձանց հետ, որոնք «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տեղեկացվելուց հետո` մեկամսյա ժամկետում ամբողջությամբ կկատարեն նախկինում կնքված պայմանագրերով ստանձնած` չկատարված պարտավորությունները.

բ) պայմանագրերի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են վարձակալների միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել անտառային հողերի վարձակալության պայմանագրերի օրինակելի ձևը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 17
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան