Գլխավոր տեղեկություն
Номер
N 575-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.12.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.01.16/3(212)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
23.12.2005
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
29.12.2005
Дата вступления в силу
29.12.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

23 դեկտեմբերի 2005 թ.

N 575-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 614  ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «ԱԱՍ ԴԻԱԼՈԳ» փակ բաժնետիրական ընկերության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի միջնորդագիրը՝ ք. Երևան, Նալբանդյան 110 շենքի նկուղ հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 614) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ԱԱՍ ԴԻԱԼՈԳ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 614 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԱՍ ԴԻԱԼՈԳ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու պահից։
 


ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2005 թ. դեկտեմբերի 29
Երևան