«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2006 թվականի N 361-Ն
ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման 30.3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 04 ենթախմբի «04. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Լեռնահանքային ձեռնարկությունների տեխնոլոգիական նախագծման նորմերի մշակում» ծրագրով նախատեսված պետական պատվերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր
ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ
Աշխատանքի հիմնական ցուցանիշները |
2006 թվականի ծրագրի ֆինանսավորման սահմանագումարը | |||||
ծրագրով նախատեսված աշխատանքների | ||||||
նկարագիրը և փուլերը |
վերջնական արդյունքը |
առաջին եռամսյակ |
առաջին |
ինն |
տարի | |
Բաց եղանակով պինդ օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման տեխնոլոգիական նախագծման նորմերի մշակում |
1. Նախապատրաստական և գիտահետազոտական աշխատանքներ |
ուսումնասիրված նյութն ամփոփող տեղեկանք |
||||
2. Նախագծերին ներկայացվող ընդհանուր պահանջների դրույթների մշակում |
ներկայացվող ընդհանուր պահանջների դրույթների մասին տեղեկանք | |||||
3. Բաց եղանակով պինդ օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման տեխնոլոգիական նախագծման նորմերի մշակում, համաձայնեցում, ամփոփում և ներկայացնելը |
մշակված նորմերի փաթեթ | |||||
Աշխատանքների ծավալը |
(«վերջնական արդյունքը» սյունակում նշված փաստաթղթերի փաթեթ) |
X |
X |
X |
X | |
Միավորի արժեքը |
20000.0 |
X |
X |
X |
X | |
Ընդհանուր արժեքը |
20000.0 |
4560.0 |
10000.0 |
15440.0 |
20000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|