Գլխավոր տեղեկություն
Номер
N 361-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.04.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.04.12/22.1 Հոդ.439
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.03.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.03.2006
Дата вступления в силу
13.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 29 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2006 թվականի N 361-Ն

ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման 30.3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 04 ենթախմբի «04. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Լեռնահանքային ձեռնարկությունների տեխնոլոգիական նախագծման նորմերի մշակում» ծրագրով նախատեսված պետական պատվերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 25
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 23-ի N 361-Ն որոշման

Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Պ Ա Տ Վ Ե Ր

ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ

Աշխատանքի հիմնական ցուցանիշները

2006 թվականի ծրագրի ֆինանսավորման սահմանագումարը
(հազ. դրամ)

ծրագրով նախատեսված աշխատանքների

նկարագիրը և փուլերը

վերջնական արդյունքը

առաջին եռամսյակ

առաջին
կիսամյակ

ինն
ամիս

տարի

Բաց եղանակով պինդ օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման տեխնոլոգիական նախագծման նորմերի մշակում

1. Նախապատրաստական և գիտահետազոտական աշխատանքներ

ուսումնասիրված նյութն ամփոփող տեղեկանք

       

2. Նախագծերին ներկայացվող ընդհանուր պահանջների դրույթների մշակում

ներկայացվող ընդհանուր պահանջների դրույթների մասին տեղեկանք

3. Բաց եղանակով պինդ օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման տեխնոլոգիական նախագծման նորմերի մշակում, համաձայնեցում, ամփոփում և ներկայացնելը

մշակված նորմերի փաթեթ

Աշխատանքների ծավալը

 

(«վերջնական արդյունքը» սյունակում նշված փաստաթղթերի փաթեթ)

X

X

X

X

Միավորի արժեքը
(հազ. դրամ)

 

20000.0

X

X

X

X

Ընդհանուր արժեքը
(հազ. դրամ)

 

20000.0

4560.0

10000.0

15440.0

20000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան