Գլխավոր տեղեկություն
Номер
N 508-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.05.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.05.10/26.1 Հոդ.515
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.04.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.04.2006
Дата вступления в силу
11.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 29 ապրիլի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 ապրիլի 2006 թվականի N 508-Ա

«Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին` ստեղծել լուծարման հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքների կատարումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 419 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

ուժը կորցրած ճանաչել որոշման պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված համերգային կազմակերպությունների ցանկի 15-րդ կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
  

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 26
Երևան