Գլխավոր տեղեկություն
Номер
N 27-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.05.2005-01.04.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.04.20/10(187) Հոդ.124
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
22.03.2005
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
22.03.2005
Дата вступления в силу
01.05.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2009

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 ապրիլի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60005158


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


22 մարտի 2005 թ.
ք. Երևան

N 27-Ն

                                   
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 791-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության ջրային համակարգում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 97-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել՝

ա/ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը՝ 96,38 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 115,65 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

բ/ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը՝ 20,29 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 24,35 դրամ՝  ներառյալ ավելացված արժեքի հարկը.

գ/ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող այլ անձանց կամ համայնքներին խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը՝ 42,91 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 51,49 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Սահմանել, որ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման 2006 թվականի սակագները հաշվարկելիս հիմք կընդունվեն.

ա/ հաշվեգրված հասույթի հավաքագրումը՝ 70 տոկոսի չափով,

բ/ կորուստները՝ 65 տոկոսի չափով։

3. «Հայջրմուղկոյուղի»  փակ բաժնետիրական ընկերությանը.

ա/ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել կենցաղային կարիքների համար խմելու ջրի սպասարկման որակի նվազագույն պահանջների վերաբերյալ առաջարկություններ.

բ/ մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել ջրի կորուստների նվազեցմանը, առևտրային հաշվառման ու սպառողների սպասարկման որակի բարելավմանն ուղղված ընկերության ներդրումային ծրագիրը։

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 27-ի «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N 26-Ն որոշումը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի մայիսի 1-ից։

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան

     

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.02.2009, N 71-Ն 01.04.2009, N 27-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան