ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 80
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 20.09.2005 Թ. ԹԻՎ 65 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾ 2-ՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի «Դատական գործի էջերի վավերացման կարգը հաստատելու մասին» 20.09.2005թ. թիվ 65 որոշմամբ հաստատված հավելված 2-ի «Դատական գործի, ինչպես նաև առանձին դատավարական գործողությունների արդյունքում կազմված վարույթների էջերը վավերացնելու մասին» կարգի 5-րդ կետի «դատավորը» բառից հետո ավելացնել` «կամ նրա հանձնարարությամբ դատավորի օգնականը կամ դատական նիստերի քարտուղարը» բառերը:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ՝ |
Հ. Մանուկյան |
|