Գլխավոր տեղեկություն
Номер
N 224-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.04.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.04.12/22(477) Հոդ.445
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
31.03.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.03.2006
Дата вступления в силу
13.04.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2006 թվականի N 224-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 217 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների), պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների պետական պատվերով սովորող ուսանողների և սովորողների, մագիստրոսների, ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակների չափերը սահմանելու մասին» N 217 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

ուժը կորցրած ճանաչել  որոշման 1-ին կետի «գ» ենթակետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 31
Երևան