Գլխավոր տեղեկություն
Номер
N 25-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.01.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.01.09/2(211) Հոդ.12
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
18.11.2005
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
18.11.2005
Дата вступления в силу
19.01.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305485


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

18 նոյեմբերի 2005 թ. 
ք. Երևան

N 25-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 208-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի «Ամփոփ հաշվետվություն թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» ձև թիվ 1-թափոն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 208-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1. որոշման հավելված 1-ով հաստատված «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» ձև թիվ 1-թափոն ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության ձևում` «Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև մայիսի 5-ը» բառերը փոխարինել «Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունիսի 1-ը» բառերով.

2. որոշման հավելված 1-ով հաստատված «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» ձև թիվ 1-թափոն ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի կետ 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունիսի 1-ը»:
 
Նախագահ Ս. Մնացականյան