«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2000 թվականի N 350
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգի կատարելագործման և աղքատ ընտանիքների նկատմամբ հասցեական սոցիալական աջակցության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 12.01.06 N 110-Ն)
2. (2-րդ կետը փոփ. 13.09.00 N 557, 22.01.04 N 48-Ն, 03.02.05 N 95-Ն, ուժը կորցրել է 29.12.05 N 2337-Ն)
3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանեկան նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղել աղքատության ընտանեկան նպաստի, իսկ 3 տոկոսը` միանվագ դրամական օգնության վճարմանը:
(3-րդ կետը փոփ. 22.01.04 N 48-Ն)
3.1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի «Աղքատության ընտանեկան նպաստ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` այդ աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր):
(3.1-րդ կետը լրաց. 03.02.05 N 95-Ն)
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին կից սոցիալական աջակցության խորհուրդների կանոնադրությունը:
(4-րդ կետը փոփ. 03.02.05 N 95-Ն)
5. 5-րդ կետը լրաց. 13.09.00 N 557, խմբ. 16.04.01 N 307, գործողությունը կասեցվել է 07.02.02 N 113, խմբ. 15.04.02 N 407, փոփ. 09.01.03 N 20-Ն, 22.01.04 N 48-Ն, 03.02.05 N 95-Ն, 21.07.05 N 1060-Ն, ուժը կորցրել է 29.12.05 N 2315-Ն)
6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն` 1-ամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգի կիրարկման մասին հրահանգները:
(6-րդ կետը խմբ. 15.04.02 N 407, 03.02.05 N 95-Ն)
7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել համապատասխան տեղեկատվություն (ձևը կցվում է):
(7-րդ կետը խմբ. 15.04.02 N 407, 22.01.04 N 48-Ն)
7.1. Թույլատրել սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության, ինչպես նաև սոցիալական աջակցության հասցեականության մեծացմանն ուղղված այլ միջոցների կիրառման հետևանքով ազատված ֆինանսական միջոցները տրամադրել անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր անապահովության միավոր ձեռք բերած ընտանիքներին` որպես միանվագ դրամական օգնություն:
(7.1-րդ կետը լրաց. 15.04.02 N 407, 03.02.05 N 95-Ն)
7.2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` մինչև 2002 թվականի դեկտեմբերի 20-ը հաստատել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների օրինակելի կանոնադրությունը:
(7.2-րդ կետը լրաց. 15.04.02 N 407)
7.3. Սույն որոշմամբ սահմանված դրույթները կիրառել 2002 թվականի հունվարի 1-ից:
(7.3-րդ կետը լրաց. 15.04.02 N 407)
7.4. (7.4-րդ կետը լրաց. 22.01.04 N 48-Ն, ուժը կորցրել է 29.12.05 N 2337-Ն)
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով լուսաբանել աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման ու վճարման կարգը:
9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայության և Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես առավել անապահով ընտանիքներին ընտանեկան նպաստ նշանակելու և վճարելու կարգի վերաբերյալ կանոնադրությունները հաստատելու մասին» N 458 որոշումը, 1997 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգի մասին» N 562 որոշման 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 1998 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգը ներդնելու մասին» N 727 որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը և 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «Ընտանեկան նպաստի (անապահովության սահմանային մեծության միավորի, բազային նպաստի, ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող հավելման չափի) մասին» N 865 որոշումը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ
Հավելված |
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Մարզը |
գործակալություններ |
2005 թվականի երկրորդ կիսամյակի համար | ||
նախատեսված միջին |
այդ թվում` |
2005 թվականի | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
Արարատի | ԱՐԱՐԱՏ | 7,533,915.4 | 226,017.5 | 45,203,492.1 |
ԱՐՏԱՇԱՏ | 41,454,539.4 | 1,243,636.2 | 248,727,236.3 | |
ՎԵԴԻ | 30,470,335.5 | 914,110.1 | 182,822,013.1 | |
ՄԱՍԻՍ | 30,498,615.1 | 914,958.5 | 182,991,690.5 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
109,957,405.3 | 3,298,722.2 | 659,744,432.1 | |
Արագածոտնի | ԱՇՏԱՐԱԿ | 39,992,483.6 | 1,199,774.5 | 239,954,901.3 |
ԱՊԱՐԱՆ | 9,275,105.7 | 278,253.2 | 55,650,634.3 | |
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ | 10,995,062.3 | 329,851.9 | 65,970,373.9 | |
ԹԱԼԻՆ | 22,698,641.8 | 680,359.3 | 136,191,850.5 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 82,961,293.3 | 2,488,838,8 | 497,767,760.1 | |
Արմավիրի | ԱՐՄԱՎԻՐ | 39,247,692.3 | 1,177,430.8 | 235,486,153.6 |
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ | 33,677,072.6 | 1,010,312.2 | 202,062,435.4 | |
ԲԱՂՐԱՄՅԱՆ | 9,289,896.7 | 278,696.9 | 55,739,380.1 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 82,214,661.5 | 2,466,439.8 | 493,287,969.1 | |
Գեղարքունիքի | ԳԱՎԱՌ | 27,024,991.7 | 810,749.8 | 162,149,950.4 |
ՍԵՎԱՆ | 25,566,527.1 | 766,995.8 | 153,399,162.7 | |
ՎԱՐԴԵՆԻՍ | 29,237,497.8 | 877,124.9 | 175,424,986.7 | |
ՃԱՄԲԱՐԱԿ | 16,944,888.4 | 508,346.7 | 101,669,330.3 | |
ՄԱՐՏՈՒՆԻ | 75,998,496.2 | 2,279,954.9 | 455,990,976.9 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 174,772,401.2 | 5,243,172.0 | 1,048,634,407.1 | |
Լոռու | ԹՈՒՄԱՆՅԱՆ | 24,680,285.7 | 740,408.6 | 148,081,714.1 |
ՏԱՇԻՐ | 12,788,679.4 | 383,660.4 | 76,732,076.2 | |
ՎԱՆԱՁՈՐ | 110,578,494.6 | 3,317,354.8 | 663,470,967.8 | |
ՍՊԻՏԱԿ | 84,497,849.6 | 2,534,935.5 | 506,987,097.5 | |
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ | 45,734,664.7 | 1,372,039.9 | 274,407,988.0 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 278,279,973.9 | 8,348,399.2 | 1,669,679,843.5 | |
Կոտայքի | ԱԲՈՎՅԱՆ | 37,856,985.0 | 1,135,709.5 | 227,141,910.0 |
ՀՐԱԶԴԱՆ | 33,599,384.3 | 1,007,981.5 | 201,596,306.1 | |
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ | 18,547,591.0 | 556,427.7 | 111,285,546.2 | |
ՆԱԻՐԻ | 27,201,779.6 | 816,053.4 | 163,210,677.6 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 117,205,740.0 | 3,516,172.2 | 703,234,439.9 | |
Շիրակի | ԱՐԹԻԿ | 45,035,767.5 | 1,351,073.0 | 270,214,604.9 |
ԱՄԱՍԻԱ |
2,425,768.8 |
72,773.1 | 14,554,613.0 | |
ՄԱՐԱԼԻԿ | 14,085,907.9 | 422,577.2 | 84,515,447.2 | |
ԱԽՈՒՐՅԱՆ | 24,513,491.4 | 735,404.7 | 147,080,948.4 | |
ԱՇՈՑՔ | 3,872,849.6 | 116,185.5 | 23,237,097.6 | |
ԳՅՈՒՄՐԻ-1 | 115,856,342.1 | 3,475,690.3 | 695,138,052.9 | |
ԳՅՈՒՄՐԻ-2 | 118,525,490.6 | 3,555,764.7 | 711,152,943.4 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 324,315,617.9 | 9,729,468.5 | 1,945,893,707.3 | |
Սյունիքի | ԳՈՐԻՍ | 30,108,725.9 | 903,261.8 | 180,652,355.2 |
ԿԱՊԱՆ | 24,010,671.6 | 720,320.1 | 144,064,029.3 | |
ՄԵՂՐԻ | 5,897,756.6 | 176,932.7 | 35,386,539.7 | |
ՍԻՍԻԱՆ | 15,875,166.7 | 476,255.0 | 95,251,000.0 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 75,892,320.7 | 2,276,769.6 | 455,353,924.1 | |
Տավուշի | ԴԻԼԻՋԱՆ | 15,434,976.7 | 463,049.3 | 92,609,860.5 |
ԻՋԵՎԱՆ | 32,963,022.6 | 988,890.7 | 197,778,135.5 | |
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ | 19,922,357.8 | 597,670.7 | 119,534,147.0 | |
ԲԵՐԴ | 27,070,798.8 | 812,124.0 | 162,424,792.8 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 95,391,156.0 | 2,861,734.7 | 572,346,935.8 | |
Վայոց ձորի | ՋԵՐՄՈՒԿ | 3,192,172.8 | 95,765.2 | 19,153,036.6 |
ՎԱՅՔ | 7,080,840.2 | 212,425.2 | 42,485,041.4 | |
ԵՂԵԳՆԱՁՈՐ | 24,640,559.5 | 739,216.8 | 147,843,357.0 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 34,913,572.5 | 1,047,407.2 | 209,481,435.1 | |
Երևանի | ԱՋԱՓՆՅԱԿ | 39,434,993.7 | 1,183,049.8 | 236,609,962.5 |
ԱՎԱՆ | 12,953,756.7 | 388,612.7 | 77,722,540.0 | |
ԱՐԱԲԿԻՐ | 26,865,764.0 | 805,972.9 | 161,194,583.8 | |
ԴԱՎԹԱՇԵՆ | 9,835,718.7 | 295,071.6 | 59,014,312.4 | |
ԷՐԵԲՈՒՆԻ | 45,296,549.2 | 1,358,896.5 | 271,779,295.4 | |
ԿԵՆՏՐՈՆ | 33,944,886.4 | 1,018,346.6 | 203,669,318.2 | |
ՄԱԼԱԹԻԱ- ՍԵԲԱՍՏԻԱ |
39,099.407.1 | 1,172,982.2 | 234,596,442.3 | |
ՆՈՐ ՆՈՐՔ | 37,153,021.3 | 1,114,590.6 | 222,918,127.6 | |
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ | 4,746,990.3 | 142,409.7 | 28,481,941.6 | |
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ | 4,515,085.4 | 135,452.6 | 27,090,512.7 | |
ՇԵՆԳԱՎԻԹ | 48,971,832.2 | 1,469,155.0 | 293,830,993.2 | |
ՔԱՆԱՔԵՌ- ԶԵՅԹՈՒՆ |
25,449,877.4 | 763,496.3 | 152,699,264.5 | |
ԸՆԴԱՄԵՆԸ | 328,267,882.4 | 9,848,036.5 | 1,969,607,294.1 | |
ԸՆԴԱՄԵՆԸ ՀՀ | 1,704,172,024.7 | 51,125,160.7 | 10,225,032,148.1 |
(Հավելվածը խմբ. 16.04.01 N 307, 15.04.02 N 407, 09.01.03 N 20-Ն, 22.01.04 N 48-Ն, 03.02.05 N 95-Ն, 21.07.05 N 1060-Ն)
Ձև |
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
N |
Անվանումը | Բովանդա- կությունը |
Անհրաժեշտ տվյալները |
Պարբերա- կանությունը |
Ժամկետը | Կրիչը | Ծանոթա- գրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1 |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն |
մահեր ծնունդներ ամուսնություններ ամուսնալու- ծություններ |
համապատասխան ակտային գրանց- ման պատճենը (անհրաժեշտ տվյալները մուտքագրելու և սահմանված ժամկետում վերադարձնելու պայմանով) սոցիալական ապահովության քարտի համարը |
եռամսյա | հաջորդ ամսվա 25-ը |
թղթով | Տրվում է ՀՀ ազգային վիճակա- գրական ծառայու- թյան միջոցով ՀՀ արդ. նախարար համա- ձայնութ. |
2 |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
անձնական օգտագործման փոխադրա- միջոցներ |
1998 թվականից սկսած ավտո- մեքենայի նոր պետհամարանիշ ստացած, ինչպես նաև նախորդ տարում տեխնիկական զննում անցած փոխադրամիջոցի սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը բնակության վայրը, ավտոմեքենայի պետհամարանիշը և մակնիշը |
եռամսյա | հաջորդ ամսվա 25-ը |
մագնի- սական կրիչով |
տեխնի- կական զննում անցնելու մասին տեղեկա- տվությունը մագնի- սական կրիչով տրամադ- րելու անհնա- րինության դեպքում տեղեկա- տվությունը 20-օրյա ժամկետում, թղթային կրիչով տրամա- դրում են տեխնի- կական զննման կետերը` սոցիա- լական ծառայու- թյունների տարած- քային գործակա- լություն- ների հարցմանը համապա- տասխան |
3 |
ՀՀ էներգետիկայի նախարարություն |
էլեկտրա- էներգիայի անհատ բաժանորդներ |
բաժանորդի անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան, համարը բաժանորդի քարտի համարը, էլեկտրաէներգի- այի սպառման ամսական չափը սոցիալական ապահովության քարտի համարը |
տարեկան մեկ անգամ, նախորդ տարվա (6-րդ, 7-րդ և 8-րդ ամիսների) ծախսը |
սեպտեմ- |
մագնի- սական կրիչով |
|
4 |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային կոմիտե |
մաքսային մուծումներ |
անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան, համարը և մաքսային մուծումների չափը սոցիալական ապահովության քարտի համարը |
եռամսյա | հաջորդ ամսվա 25-ը |
մագնի- սական կրիչով |
|
5 | ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
միջքաղաքային |
բաժանորդի |
յուրաքան- չյուր կիսամյակ (ըստ ամիսների) |
հաջորդ ամսվա 25-ը |
մագնի- սական կրիչով |
|
6 | ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ |
կենսաթոշակառու- ների մասին ապահովագրված անձի մասին |
կենսաթոշակառուի (հաշմանդամի) անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը բնակության վայրը, կենսաթոշակի վկայականի համարը, կենսաթոշակի չափը, հաշման- դամության խումբը և ժամկետը սոցիալական ապահովության քարտի համարը, ապահովագրված անձի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը, բնակության վայրը, սոցիալական ապահովության քարտի համարը աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների չափերը |
եռամսյա | հաջորդ ամսվա 25-ը |
մագնի- սական կրիչով |
|
7 | ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի վարչություն |
ՍՊԸ ՓԲԸ ԲԲԸ ԼՏԸ ԼՊԸ վստահության վրա հիմնված ընկերության ձեռնարկատերեր |
կազմակերպության անվանումը գտնվելու վայրը, գրանցված անդամների անունները, հայրանունները, ազգանունները, բնակության վայրերը, անձնագրերի և վկայականների համարներն ու գրանցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը սոցիալական ապահովության քարտի համարը |
եռամսյա | հաջորդ ամսվա 25-ը |
մագնի- սական կրիչով |
|
8 | ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
անշարժ գույքի օտարման գործարք- ներով սեփա- կանության իրավունք ձեռք բերողների մասին |
ՀՀ կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 7-ի N 556 որոշմամբ հաստատված կարգի N 9 հավելվածին և ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 10-ի N 629 որոշմամբ հաստատված կարգին կից N 3 ձևին համապատասխան հարկային տեսչություն ներկայացվող տվյալները սոցիալական ապահովության քարտի համարը |
եռամսյա | հաջորդ ամսվա 25-ը |
թղթով |
(Ձևը խմբ. 15.04.02 N 407, փոփ. 20.06.02 N 864-Ն, 22.01.04 N 48-Ն, փոփ., լրաց. 16.02.06 N 161-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.12.2008, N 1523-Ն | 15.01.2009, N 350 | |
12.01.2006, N 110-Ն | 11.03.2006, N 350 | |
16.02.2006, N 161-Ն | 10.03.2006, N 350 | |
29.12.2005, N 2337-Ն | 23.02.2006, N 350 | |
29.12.2005, N 2315-Ն | 09.02.2006, N 350 | |
21.07.2005, N 1060-Ն | 11.08.2005, N 350 | |
03.02.2005, N 95-Ն | --------- | |
22.01.2004, N 48-Ն | --------- | |
09.01.2003, N 20-Ն | --------- | |
03.10.2002, N 1557-Ն | --------- | |
20.06.2002, N 864-Ն | --------- | |
15.04.2002, N 407 | --------- | |
07.02.2002, N 113 | 07.03.2002, N 350 | |
16.04.2001, N 307 | 12.05.2001, N 350 | |
13.09.2000, N 557 | 13.09.2000, N 350 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|