Գլխավոր տեղեկություն
Номер
N 2277-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.02.2006-18.06.2011)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.01.25/5(460) Հոդ.125
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.01.2006
Дата вступления в силу
04.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2277-Ն

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189-Ն) 23-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման գործունեությունը կարգավորող և հսկողություն իրականացնող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն է:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հունվարի 10
Երևան