Գլխավոր տեղեկություն
Номер
N 87-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.03.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.03.18/7(184)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
01.03.2005
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
04.03.2005
Дата вступления в силу
04.03.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

1 մարտի 2005 թ.

N 87-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԳՀ-ԱՐԵՆԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 534) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 391-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ գլխի 47-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության եզրակացությունը (2005 թվականի փետրվարի 21-ի թիվ 10 արձ.), փոխանակման կետի բացատրությունները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ՀԳՀ-ԱՐԵՆԱ» փակ բաժնետիրական ընկերության (լիցենզիա թիվ 534) փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՀԳՀ-ԱՐԵՆԱ» փակ բաժնետիրական ընկերությանը (ք. Երևան, Մաշտոցի 8) ուղարկելու պահից։
 


ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2005 թ. մարտի 4
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան