ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 մարտի 2005 թ. | N 78-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 403 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Կարմեն Դանիելյանի 2005 թվականի փետրվարի 15-ի դիմումը՝ ք. Ստեփանակերտ, Ս. Դավթի 9 հասցեում գործող արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «Կարմեն Դանիելյան» արտարժույթի փոխանակման կետին տրամադրված թիվ 403 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարմեն Դանիելյանին հանձնելու պահից։
|
Տ. Սարգսյան |
|