Գլխավոր տեղեկություն
Номер
N 2179-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.01.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.01.11/2(457) Հոդ.51
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.12.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.12.2005
Дата вступления в силу
12.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2005 թվականի N 2179-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի
N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման կարգի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժբ» ենթակետով.

«ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի գլխավոր վարչությունների, ինքնուրույն վարչությունների, ինքնուրույն բաժինների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերին, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունների պետերին»,

բ) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի աղյուսակի 23-րդ և «Ընդամենը» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«
23. ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն X 50 X
»,

«
Ընդամենը

1172

649

523

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. դեկտեմբերի 19
Երևան