Գլխավոր տեղեկություն
Номер
N 1986-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.12.2005-16.09.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.01.15/4(239) Հոդ.1484
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.09.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.11.2005
Дата вступления в силу
24.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 սեպտեմբերի 2005 թվականի N 1986-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողներին պետական կրթաթոշակ տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. նոյեմբերի 22
Երևան

 


 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 8-ի N 1986-Ն որոշման


Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույնով կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ բուհեր) ըստ մասնագիտությունների պետական կրթաթոշակներ տալու կարգը:

2. Պետական կրթաթոշակն անվճար ուսուցում ապահովելու նպատակով պետական ֆինանսական օժանդակություն է` ուսանողների առաջադիմության հաշվառմամբ, ըստ մասնագիտությունների գերակայության:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի, տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի և մասնագիտությունների հաստատում է պետական կրթաթոշակի չափը, որը չի կարող գերազանցել բուհի կողմից տվյալ մասնագիտության համար սահմանված վարձավճարի չափը:

4. Պետական կրթաթոշակների քանակն ըստ մասնագիտությունների ձևավորվում է պետական մարմինների հայտերի հիման վրա` հաշվի առնելով տնտեսության զարգացման գերակայությունները:

5. Կրթաթոշակների ձևակերպման (հրամանագրում, ռոտացիոն վերահասցեագրում) գործընթացն իրականացնում է բուհը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ըստ մասնագիտությունների հատկացված կրթաթոշակների թիվը փոխանցվում է կուրսից կուրս` չփոփոխելով մասնագիտությունը:

7. Պետական կրթաթոշակը խրախուսման նպատակով տրամադրվում է բարձր առաջադիմությամբ սովորող և հասարակական ակտիվություն ու պատշաճ վարքագիծ ունեցող ուսանողներին (արվեստի բնագավառի բուհերում` նաև մասնագիտական մրցույթ-ստուգատեսների հաղթողներին)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված կրթաթոշակի գումարի սահմաններում:

Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող աշխատանքներ են համարվում`

ա) մասնակցությունը ֆակուլտետի և բուհի ուսանողական, հասարակական աշխատանքներին,

բ) զեկուցումներ, ռեֆերատներ, հրատարակած աշխատանքներ (գիտական ամսագրերում և զանգվածային լրատվության միջոցներում),

գ) մասնակցությունը միջբուհական, քաղաքային, հանրապետական և միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին:

Սույն կարգի իմաստով ուսանողների պատշաճ վարքագիծը բուհի ներքին կանոնների պահպանումն է:

8. Հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է հասարակական աշխատանք կատարող ուսանողին:

9. Պետական կրթաթոշակ տրվում է պետության կողմից հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններին և (կամ) հավատարմագրված առանձին մասնագիտություններով սովորող ուսանողներին:

II. ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

10. Առաջին կուրս ընդունված ուսանողներին, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ըստ մասնագիտությունների հաստատված տեղերին համապատասխան, կրթաթոշակները տրվում են ընդունելության մրցույթի արդյունքներով:

11. Ուսանողին պետական կրթաթոշակի տրամադրումը վերանայվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին` ուսանողի տարեկան միջին առաջադիմության արդյունքներով` մրցութային հիմունքներով:

12. Տարեկան առաջադիմության արդյունքներով պահպանվում են քննական առարկաներից 5 բալային գնահատման համակարգով` 4 և բարձր, իսկ 10 բալային գնահատման համակարգով` 7 և բարձր գնահատականներ ստացած ուսանողների կրթաթոշակները:

13. Պահանջվող առաջադիմությունը չապահովելու դեպքում ուսանողը զրկվում է պետական կրթաթոշակից:

14. Ազատված կրթաթոշակները ռոտացիոն կարգով վերաբաշխվում են վճարովի համակարգում սովորող ուսանողներին` ըստ ամենաբարձր մրցութային ցուցանիշի:

15. Տվյալ մասնագիտությանը համապատասխան` կուրսում հատկացված կրթաթոշակների թիվը չի փոխվում:

16. Ուսանողների կողմից անհրաժեշտ առաջադիմության չապահովման դեպքում կրթաթոշակային ֆոնդի չօգտագործված միջոցները փոխանցվում են ուսանողական նպաստների ֆոնդ` ամբողջությամբ փոխհատուցելով համապատասխան կարգավիճակ ունեցող ուսանողների ուսման վարձը:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
  

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.07.2006, N 1183-Ն 16.09.2006, N 1986-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան