Գլխավոր տեղեկություն
Номер
N 2151-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.01.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.01.04/1(456) Հոդ.8
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.12.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.12.2005
Дата вступления в силу
05.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 21 դեկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2005 թվականի N 2151-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1522-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ծրագիրը`

ա) 6.5-րդ կետի «ժամկետը» սյունակում «2004-2005» թվերը փոխարինել «2006» թվով.

բ) 6.9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
«
6.9.   Պետական ծառայողների կենսաթոշակային ապահովության նոր համակարգի ներդրում      «Պետական ծառայողների կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքի նախագիծ    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2006 թ.
»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. դեկտեմբերի 19
Երևան