Գլխավոր տեղեկություն
Номер
N 2187-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.01.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.01.11/2(457) Հոդ.58
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.12.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.12.2005
Дата вступления в силу
12.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2005 թվականի N 2187-Ն

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՍՏՂԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2005 թվականի նոյեմբերի 20-ին կայացած՝ Գեղարքունիքի մարզի Աստղաձորի գյուղական համայնքի ղեկավարի վերաքվեարկության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական  հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 222510 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Գեղարքունիքի մարզի Աստղաձորի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. դեկտեմբերի 19
Երևան

 


 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 15-ի N 2187-Ն որոշման


Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՍՏՂԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ


NN
ը/կ

Ծախսերը

Գումարը(դրամ)


1.

Աշխատանքի վարձատրության ֆոնդ

78000

 

        այդ թվում՝

 

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ

78000

 

 

 

2.

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

17700

 

 

 

3.

Տրանսպորտի ծառայության վճարներ

5000

 

 

 

4.

Կապի ծառայության վճարներ

1000

 

 

 

5.

Գրասենյակային ծախսեր

3000

     
 
  ընդամենը  

104700

     
  2 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր (2 x 104700)    209400
     
  Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(2546 ընտրող + 2546 x 0,03) x 5 դրամ 
13110
     
 
  Ընդամենը   222510

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան