«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2006 թվականի N 74-Ն
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 171 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման կարգը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի «Ագրարային կանոնները հաստատելու մասին» N 171 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կանոնների 4-րդ և 5-րդ բաժինները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործման մեջ գտնվող գյուղատնտեսական տեխնիկայի (այսուհետ՝ գյուղատնտեսական տեխնիկա) տարեկան տեխնիկական զննության կազմակերպման և անցկացման գործընթացը` «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։
2. Սույն կարգի նպատակն է գյուղատնտեսական տեխնիկայի սարքին և անվտանգ շահագործման ապահովումը:
II. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3. Գյուղատնտեսական տեխնիկայի անսարքությունների հայտնաբերման, կանխման, ինչպես նաև անվտանգ շահագործման ապահովման նպատակով գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը տարեկան մեկ անգամ իրականացնում է գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննում։
4. Գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննումն անց է կացվում գյուղատնտեսական տեխնիկայի գրանցման կամ շահագործման վայրում գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության տարածքային մարմնի կողմից սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի մասնակցությամբ։
5. Գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման համար սեփականատերը կամ նրա լիազորած անձը գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետական տեսուչին է ներկայացնում օրենքով սահմանված փաստաթղթերը։
6. Տեխնիկական զննման ժամանակ ճշտվում է գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրում նշված տվյալների համապատասխանությունը տեխնիկական զննման ներկայացված տեխնիկայի փաստացի տվյալներին։
7. Տեխնիկական զննման ժամանակ գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչն ստուգում է արգելակների, ղեկային մեխանիզմի, լուսավորման և ազդանշանային համակարգերի սարքինությունը, անիվների և թրթուրների տեխնիկական վիճակը։
8. Գյուղատնտեսական տեխնիկան համարվում է տեխնիկական զննումն անցած, եթե չեն հայտնաբերվել՝
ա) ղեկային կառավարման մեխանիզմի անսարքություններ (ղեկային կառավարման մեխանիզմի գումարային խաղացքը գերազանցում է սահմանված նորմերը).
բ) անիվավոր տրակտորների անվադողերի մաշվածություն (պաշտպանիչ շերտի նախշանկարի մնացորդային խորությունը մեկ մմ-ից պակաս է).
գ) անվադողի միջանցիկ վնասվածք կամ հենքի (կորդի) թելերի կտրվածք.
դ) տվյալ մակնիշի տրակտորին անվադողի անհամապատասխանություն.
ե) անվակունդին անիվի անհուսալի ամրացում.
զ) անսարքություններ լուսավորման և ազդանշանային համակարգերում:
9. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչը գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման անցկացման արդյունքների մասին կազմում է արձանագրություն` համաձայն N 1 ձևի, իսկ սեփականատիրոջ կողմից արձանագրությունը չստորագրվելու դեպքում արձանագրությունում կատարվում է համապատասխան նշում:
10. Տեխնիկական զննում անցած գյուղատնտեսական տեխնիկայի համար զննման ավարտից անմիջապես հետո տրվում է տեխնիկական զննման սահմանված ձևի կտրոն, որն ամրացվում է խցիկի դիմային ապակու ներքևի աջ անկյունում ներսի կողմից և չի հանվում մինչև նոր տեխնիկական զննման կտրոն ստանալը։
11. Տեխնիկական զննման արդյունքները գրանցվում են տեխնիկական զննման գրանցամատյանում` համաձայն N 2 ձևի։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1 Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ
Ես՝ գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչ _____________________ _______________________________________________________, (անունը, ազգանունը, հայրանունը) մասնակցությամբ____________________________________________ (սեփականատիրոջ կամ ներկայացուցչի անունը, ազգանունը, հայրանունը) _______________________________________________________
կատարել եմ _______________________________________________ (գյուղատնտեսական տեխնիկայի անվանումը, մակնիշը, արտադրության տարեթիվը)
__________________________________________ տեխնիկական զննում
գործարանային համարը _______________ շարժիչի համարը ________:
Տեխնիկական զննման ընթացքում պարզվել է, որ գյուղատնտեսական տեխնիկան՝ ա) չունի գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման կարգի 8-րդ կետում նշված թերությունները. բ) ունի հետևյալ թերությունները ___________________________________ ________________________________________________________ ________________________________________________________ (նշվում են թերությունները) ________________________________________________________
|
Ձև N 2
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ
NN ը/կ |
Տեխնիկական զննման տարեթիվը, ամիսը, օրը |
Տեխնիկայի տվյալները |
Սեփակա-նատերը |
Տեխնիկական վիճակը (սարքին, անսարք) |
Տրված կտրոնի համարը |
Կտրոնն ստացողի ստորագրությունը | ||
մակնիշը և պետական համարանիշը |
գործարանային համարը |
շարժիչի համարը | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.02.2011, N 160-Ն | 05.03.2011, N 74-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|