Գլխավոր տեղեկություն
Номер
N 2017-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.12.2005-08.07.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.12.14/78(450) Հոդ.1495
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.11.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.12.2005
Дата вступления в силу
24.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2005 թվականի N 2017-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով «Դիլիջան» ազգային պարկի էկոհամակարգի վերականգնման, բնականոն զարգացման ու կայուն օգտագործման կանոնակարգման անհրաժեշտությունից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 47-րդ հոդվածի, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Դիլիջան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Դիլիջան» ազգային պարկի և «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 920-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշմամբ հաստատված՝ «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Դիլիջան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում` կառուցապատման նպատակով հողամասերը կարող են օրենքով սահմանված կարգով վարձակալությամբ տրամադրվել մինչև 25 տարի, իսկ տնտեսական գոտում՝ գյուղատնտեսական գործունեության իրականացման նպատակով՝ մինչև 10 տարի ժամկետներով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. նոյեմբերի 24
Երևան