ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
N 2 |
25.01.2002 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 7 կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի 1 կետի.
Համայնքի տարածքում սահմանել տեղական տուրքերի և վճարների հետևյալ դրույքաչափերը (կցվում է):
Թաղապետ |
Ռ. Ասատրյան |
Հաստատված է |
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
__________________________________________________________________________________________ | ||
Տեղական տուրքերի տեսակները |
սահմանված դրույքաչափեր (դրամ) | |
__________________________________________________________________________________________ | ||
1. Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների` շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարություն (շինարարական մոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար | ||
ա) հիմնական օբյեկտների համար` | 25.000 | |
բ) մինչև 6 քառ. մ տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար` | 10.000 | |
գ) 6 քառ. մ և ավելի տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար` | 15.000 | |
2. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու, ամրացնելու, արդիականացնելու, վերականգնելու, օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար` | 8.000 | |
3. Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու աշխատանքներ սկսելու թույլտվության համար` | 2.000 | |
4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի ընթացիկ տարվա համար վաճառքի թույլտվության համար |
15.000 | |
բ) ոչ հիմնական շինությունների ներսում` | 20.000 | |
5. Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար | ||
ա) գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար ընթացիկ տարվա համար` | 100.000 | |
բ) գյուղատնտեսական մթերքների համար` յուրաքանչյուր օրվա համար` | 250 | |
գ) այլ ապրանքների (այդ թվում` ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար` ընթացիկ տարվա համար` | 50.000 | |
6. Համայնքի տարածքում խաղատները, հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները (սաունաները), զվարճանքի օբյեկտները` ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար ընթացիկ տարվա համար | ||
ա) խաղատների համար` | 500.000 | |
բ) շահումներով խաղերի կազմակերպման համար` | 250.000 | |
գ) բաղնիքների (սաունաների) համար` | 250.000 | |
դ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` | 50.000 | |
7. Համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար` | 1.000 | |
8. Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու ըստ յուրաքանչյուր տեղի թույլտվության համար | ||
ա) ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` | 250.000 | |
բ) այլ արտաքին գովազդի համար` | 10.000 | |
9. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար` | 1.000 |
Հաստատված է |
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
__________________________________________________________________________________________ | ||
Տեղական տուրքերի տեսակները |
սահմանված դրույքաչափեր (դրամ) | |
__________________________________________________________________________________________ | ||
1. Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար` | 12.000 | |
2. Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու ու վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագիտական և այլ նման աշխատանքների համար` | 2.500 | |
3. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար` | 2.500 |
Թաղապետ |
Ռ. Ասատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|