Գլխավոր տեղեկություն
Номер
N 350-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.12.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.01.17/2(179)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
21.12.2004
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
24.12.2004
Дата вступления в силу
24.12.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

21 դեկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 350-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԻՆԵԿՈԲՐՈՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 316) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397 -րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ գլխի 47-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2004 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 53 արձանագրություն), քննարկելով փոխանակման կետի բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Ինեկոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 316) փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ինեկոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ք. Երևան, Նանսենի 4, բն. 41) ուղարկելու պահից։
 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2004 թ. դեկտեմբերի 24
Երևան