Գլխավոր տեղեկություն
Номер
N 1795-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.11.2005-15.10.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.11.23/72(444) Հոդ.1369
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.10.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.11.2005
Дата вступления в силу
24.11.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.10.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 8 նոյեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հոկտեմբերի 2005 թվականի N 1795-Ն

«ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

Ելնելով «Առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրերում հայկական կողմից համաձայնագրերի իրականացման գործում իրավասու մարմին նշանակելու անհրաժեշտությունից, ինչպես նաև նշված փաստաթղթերի ստորագրումից հետո դրանց իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության կողմից իրավասու մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրային տվյալների բանկից համապատասխան տվյալների տրամադրումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հոկտեմբերի 27
Երևան