«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2005 թվականի N 1952-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՉԿԱԼՈՎԿԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Չկալովկայի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 1277.4 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 1256 հեկտարը, որից` 53.7 հեկտար վարելահող, 54.4 հեկտար խոտհարք, 566.5 հեկտար արոտավայր, 581.4 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.
բ) 6 հեկտարը, որից` 5 հեկտար արոտավայր, 1 հեկտար այլ հողեր` բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 5 հեկտար արոտավայրը` բնակելի կառուցապատման, 1 հեկտար այլ հողերը` հասարակական կառուցապատման նպատակով օտարելու համար.
գ) 15.4 հեկտարը, որից` 5 հեկտար արոտավայր, 10.4 հեկտար այլ հողեր` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա:
|
Ա. Մարգարյան |
|
| |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|