ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2003 թվականի թիվ 4
քաղ. Երևան
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2003 Թ. ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն`
Համայնքի ավագանին որոշում է`
1. Սահմանել Նորք-Մարաշ թաղային համայնքի 2003 թ. համար տեղական տուրքերի հետևյալ դրույքաչափերը.
1.1 Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների, շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարության, շինարարական մոնտաժային աշխատանքներ սկսելու թույլտվության համար տեղական տուրք: | |
ա) Հիմնական օբյեկտների թույլտվության համար |
100000 դրամ |
բ) մինչև 6 քմ տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմն.) շինությունների համար |
20000 դրամ |
գ) 6 քմ և ավելի տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմն.) շինությունների համար |
30000 դրամ |
1.2 Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու, ամրացնելու, արդիականացնելու, վերականգնելու, օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար տեղական տուրք | 15000 դրամ |
1.3 Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու, աշխատանքներ սկսելու թույլտվության համար տեղական տուրք | 5000 դրամ |
1.4 Համայնքի տարածքում ոգելից խմիչքներ և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրք: | |
ա) Հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար |
12500 դրամ |
բ) Ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար: |
8750 դրամ |
1.5 Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրք: | |
Գազի և վառելիքաքսայուղային նյութերի տեղական տուրք ընթացիկ տարվա համար |
220000 դրամ |
1.6 Համայնքի տարածքում խաղատները, հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները (սաունաները), զվարճանքի օբյեկտները ժամը 24-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրք ընթացիկ տարվա համար: | 80000 դրամ |
ա) Հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար |
|
բ) Համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն ընթացիկ տարվա համար տեղական տուրք: |
5000 դրամ |
1.7 Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու ըստ յուրաքանչյուր տեղի թույլտվության համար` տեղական տուրք ընթացիկ տարվա համար: | |
ա) Ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար |
250000 դրամ |
բ) այլ արտաքին գովազդի համար |
15000 դրամ |
1.8 Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճենները և կրկնօրինակները տրամադրելու համար տեղական տուրք ընթացիկ տարվա համար | 3000 դրամ |
1.9 Համայնքի տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար | 5000 դրամ |
2. Սահմանել Նորք-Մարաշ թաղային համայնքի տարածքում 2003 թ. համար տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը. | |
2.1 Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկական-տնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար, տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարը | 50000 դրամ |
2.2 Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճարը սահմանել | 5000 դրամ |
Թաղապետ` |
Վ. Մկրտչյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|