Գլխավոր տեղեկություն
Номер
N 1799-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.12.2005-01.09.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.11.23/72(444) Հոդ.1373
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.10.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.11.2005
Дата вступления в силу
03.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.06.2023

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 նոյեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 2005 թվականի N 1799-Ն

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 12-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել փրկարարական ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հոկտեմբերի 31
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 20-ի N 1799-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ  ՈՒ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով ու պայմաններով սահմանվում են փրկարարական ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները:

2. Ատեստավորումն զբաղեցրած պաշտոնին փրկարարական ծառայողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության ու նրա ծառայողական հեռանկարների որոշումն է:

3. Յուրաքանչյուր տարի փրկարարական ծառայողների առնվազն 1/3-ը ենթակա է պարտադիր ատեստավորման:

4. Փրկարարական ծառայողի ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ:

5. Փրկարարական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

6. Փրկարարական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված միջնորդության հիման վրա կամ փրկարարական ծառայողի ցանկությամբ:

7. Ատեստավորման ենթակա չեն`

ա) փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնողները.

բ) տվյալ պաշտոնը մեկ տարվանից պակաս ժամկետով զբաղեցնող փրկարարական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

գ) հղի կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող փրկարարական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

8. Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող փրկարարական ծառայողները ենթակա են ատեստավորման` արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նրանք ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորման համար:

9. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ փրկարարական ծառայողները ենթակա են ատեստավորման` ծառայության անցնելուց հետո եռամսյա ժամկետում:

 

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը փրկարարական ծառայության կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի հաստատմանն է ներկայացնում հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողների ցուցակները (N 1 ձև):

11. Մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը փրկարարական ծառայողներին կրտսեր խմբի պաշտոններում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը հաստատում է հաջորդ տարում հերթական ատեստավորման ենթակա կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողների ցուցակը:

12. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքում պաշտոնատար անձը կամ ատեստավորվելու ցանկություն հայտնած փրկարարական ծառայողը ներկայացնում է զեկուցագիր, որից հետո երկամսյա ժամկետում փրկարարական ծառայողն ատեստավորվում է համապատասխան ատեստավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի փրկարար ծառայության աշխատողներ: Հանձնաժողովում կարող են ընդգրկվել նաև գիտական կամ ուսումնական հաստատությունների մասնագետներ:

13. Հանձնաժողովը պետք է կազմված լինի նվազագույնը 7 անդամից:

Հանձնաժողովի նախագահին և քարտուղարին հանձնաժողովի կազմից նշանակում է Հայաստանի փրկարար ծառայության տնօրենը:

14. Հայաստանի փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին ատեստավորելու համար կարող են ստեղծվել տարածքային հանձնաժողովներ, որոնց նախագահները և անդամների կեսը պետք է լինեն Հայաստանի փրկարար ծառայության կենտրոնական ապարատի ծառայողներ: Այդ դեպքում հանձնաժողովը ձևավորվում է որպես կենտրոնական հանձնաժողով, և տարածքային հանձնաժողովների ընդունած որոշումները ներկայացվում են կենտրոնական հանձնաժողով` հաստատման:

15. Ատեստավորման անցկացման ժամանակը հայտարարվում է Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի հրամանով։ Ատեստավորման ենթակա փրկարարական ծառայողներն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին` ստորագրությամբ (N 2 ձև):

16. Ատեստավորումից առնվազն 2 շաբաթ առաջ անմիջական ղեկավարը հանձնաժողով է ներկայացնում փրկարարական ծառայողի ծառայողական բնութագիրը (N 3 ձև):

17. Փրկարարական ծառայողն ատեստավորման անցկացման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ, ստորագրությամբ, պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին: Ծառայողական բնութագրին համաձայն չլինելու դեպքում փրկարարական ծառայողը ներկայացնում է գրավոր առարկություններ, որոնք ծառայողական բնութագրի հետ միասին փոխանցվում են հանձնաժողովին:

18. Ծառայողական բնութագիրը շարադրվում է ազատ ոճով, սակայն տեքստում պետք է արտացոլվեն փրկարարական ծառայողին բնութագրող հետևյալ հարցերը`

ա) գործնական հատկանիշները, հարաբերություններն ընտանիքում և շրջապատում.

բ) մասնագիտական և ֆիզիկական պատրաստականության աստիճանը, օպերատիվ-ծառայողական խնդիրներ լուծելու, որոշակի իրադրություններում կողմնորոշվելու, մասնագիտական ունակություններն արդյունավետորեն կիրառելու կարողությունը.

գ) տեսական գիտելիքների մակարդակը.

դ) մտավոր զարգացածության մակարդակը, աշխարհայացքը, փրկարարական գործունեության հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները հասկանալու ունակությունը, հնարամտությունը, ակտիվությունը, կազմակերպվածությունը.

ե) ենթականերին ղեկավարելու, ուսուցանելու, դաստիարակելու, տրված առաջադրանքները կատարելու համար անձնակազմի անդամներին համախմբելու ունակությունը.

զ) աշխատունակությունը, եռանդը, նախաձեռնողականությունը, ինքնուրույնությունն ու վճռականությունը, ծառայության դժվարություններին դիմակայելը, ծայրահեղ պայմաններում ինքնատիրապետման կարողությունը և զսպվածությունը` հանրության հետ շփվելիս.

է) գործին ստեղծագործաբար մոտենալու ունակությունը, բարեխղճությունը ծառայողական պարտականությունները կատարելիս, հեղինակությունը կոլեկտիվում.

ը) դժվար պահերին պատասխանատվությունն իր վրա վերցնելու, պետական և ծառայողական գաղտնիքները պահելու ունակությունը.

թ) առողջական վիճակը.

ժ) փրկարարի էթիկայի նորմերի պահպանումը։

Ծառայողական բնութագիրը պետք է ներառի նաև եզրահանգումներ տվյալ փրկարարական ծառայողի` իր պաշտոնին համապատասխանության մասին:

Ծառայողական բնութագրում պետք է արտացոլվեն նաև փրկարարական ծառայողի` ծառայության ընթացքում թույլ տված թերությունները, նշվեն դրանց վերացման համար ձեռնարկված միջոցները և դրանց արդյունքները:

19. Ատեստավորման ենթակա փրկարարական ծառայողների ծառայողական բնութագրերը մինչև ատեստավորման անցկացումը հանձնվում են հանձնաժողովին:

20. Ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել փրկարարական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

21. Ատեստավորումն անցկացվում է փրկարարական ծառայողի անմիջական մասնակցությամբ` հետևյալ եղանակներով`

ա) փաստաթղթային ատեստավորում և հարցազրույց.

բ) թեստավորում և հարցազրույց:

22. Փրկարարական ծառայողները նախքան ատեստավորումը հանձնում են «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ֆիզիկական և մասնագիտական գործնական պատրաստության նորմատիվներ, այդ նպատակի համար Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի հրամանով հատկացված վայրում, և դրանց արդյունքները հաշվի են առնվում ատեստավորման ժամանակ:

 

III. ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

23. Փաստաթղթային ատեստավորման են ենթակա փրկարարական գլխավոր և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողները:

24. Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա: Հանձնաժողովը քննարկում է ծառայողական բնութագիրը և փրկարարական ծառայողի գրավոր առարկությունները (այդպիսիք լինելու դեպքում): Հանձնաժողովի հրավերով փրկարարական ծառայողի անմիջական ղեկավարը փաստաթղթային ատեստավորում անցկացնելու ընթացքում կարող է մասնակցել փրկարարական ծառայողի ծառայողական բնութագրի քննարկմանը:

25. Փրկարարական ծառայողի հետ հարցազրույցն անցկացվում է` նրա զբաղեցրած պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների իմացությունը, ծառայողի գործնական կարողություններն ստուգելու համար:

26. Հանձնաժողովը յուրաքանչյուր փրկարարական ծառայողի հետ անցկացնում է անհատական հարցազրույց: Հարցազրույցի ընթացքում հարց տվող հանձնաժողովի անդամը, լսելով փրկարարական ծառայողի պատասխանը, հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը:

Անհարկի բանավեճ սկսվելու դեպքում հանձնաժողովի նախագահը պարտավոր է դադարեցնել այն:

27. Հարցաշարն ատեստավորումից առնվազն 2 ամիս առաջ հաստատում է Հայաստանի փրկարար ծառայության տնօրենը:

Հանձնաժողովը հարցաթերթերը կազմում է ատեստավորման նախորդ օրը` հաստատված հարցաշարից:

Կազմված հարցաթերթերը ծրարվում և կնքվում են: Ծրարի բացումից հետո հարցաթերթերը դրվում են ցանկացած հերթականությամբ, որից հետո փրկարարական ծառայողին առաջարկվում է վերցնել դրանցից որևէ մեկը: Հարցաթերթում ընդգրկված յուրաքանչյուր հարցին պատասխանելուն պատրաստվելու համար փրկարարական ծառայողին տրվում է 5 րոպե ժամանակ:

28. Հարցաթերթը պետք է կազմված լինի 5 հարցից:

29. Յուրաքանչյուր փրկարարական ծառայողի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին: Հանձնաժողովին ներկայացած փրկարարական ծառայողը բարձրաձայն հայտնում է իր զբաղեցրած պաշտոնը, կոչումը, անունը և ազգանունը:

30. Հարցաթերթում ընդգրկված հարցերի պատասխանները փրկարարական ծառայողի կողմից ներկայացվելուց հետո հանձնաժողովի անդամները կարող են տալ լրացուցիչ հարցեր` բայց 3 հարցից ոչ ավելի:

Յուրաքանչյուր հարցից հետո հանձնաժողովը հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը:

31. Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է: Արձանագրության մեջ նշվում է փրկարարական ծառայողին տրված հարցերի (հիմնական և լրացուցիչ) և դրանց պատասխանների համառոտ բովանդակությունը:

32. Փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորման արդյունքում հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) 50 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված փրկարարական ծառայողի նկատմամբ ընդունում է «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը.

բ) 50-75 տոկոս ճիշտ պատասխան տված փրկարարական ծառայողի նկատմամբ ընդունում է «Ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել` փրկարարական ծառայողին գործուղել վերապատրաստման» որոշումը.

գ) 75-100 տոկոս ճիշտ պատասխան տված փրկարարական ծառայողի նկատմամբ ընդունում է «Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին» կամ «Կարող է ներկայացվել խրախուսման» որոշումներից որևէ մեկը.

դ) 100 տոկոս ճիշտ պատասխան տված փրկարարական ծառայողի նկատմամբ ընդունում է «Կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն» որոշումը:

33. Փաստաթղթային ատեստավորման արդյունքների հիման վրա կազմվում է փրկարարական ծառայողի ատեստավորման թերթ (N 4 ձև):

 

IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

34. Թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա են`

ա) ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողները.

բ) Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի հրամանով թեստավորման և հարցազրույցի եղանակով ատեստավորման ներկայացված` գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող փրկարարական ծառայողները` փաստաթղթային և հարցազրույցի եղանակով ատեստավորման արդյունքում սույն կարգի 32-րդ կետի «բ» ենթակետով սահմանված որոշման ընդունումից հետո վերապատրաստվելու արդյունքում:

35. Հանձնաժողովի նախագահը կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանումից ստանում է ատեստավորման ենթակա փրկարարական ծառայողների թվին համապատասխան կնքված ամփոփաթերթեր` 2 օրինակից: Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն ծածկագիրն ունեցող կտրոնից և հիմնական մասից: Ծածկագրերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը չի ծածկագրվում: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքված է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա` հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` ներքևի ձախ մասում:

36. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը` համակարգչում զետեղված հարցաշարից պատահական ընտրությամբ ընտրում է փրկարարական ծառայողի զբաղեցրած պաշտոնի գործառութային պարտականություններին համապատասխանող հարցեր (խնդիրներ) և կազմում թեստեր` հետևյալ չափանիշներով`

ա) փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորում անցկացնելու դեպքում` 50 թեստ.

բ) փրկարարական ծառայության ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորում անցկացնելու դեպքում` 40 թեստ.

գ) փրկարարական ծառայության միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորում անցկացնելու դեպքում` 30 թեստ:

37. Թեստային առաջադրանքները ներառում են բնագավառներ (ծառայություններ)` հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ`

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 տոկոս.

բ) «Հայաստանի փրկարար ծառայության մասին», «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին» և «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ և այլ իրավական ակտեր` 30 տոկոս.

գ) փրկարարական ծառայողի զբաղեցրած պաշտոնի անձնագրով նախատեսված գործառութային պարտականություններին վերաբերող պահանջները սահմանող իրավական ակտեր` 30 տոկոս.

դ) տրամաբանություն, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն` 30 տոկոս:

38. Թեստավորումն անցկացվում է համակարգչով, իսկ տեխնիկական հնարավորություն չլինելու դեպքում` գրավոր:

39. Թեստավորումն անցկացվում է համապատասխան պայմաններով ապահովված սենյակում (սրահ, լսարան, դահլիճ և այլն):

40. Սույն կարգի 34-րդ կետով նախատեսված` ատեստավորման ենթակա փրկարարական ծառայողը թեստավորմանը ներկայանում է ծառայողական վկայականով: Հանձնաժողովի քարտուղարն ստուգում է փրկարարական ծառայողի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման սենյակ կամ անցնել նորմատիվների հանձնմանը: Փրկարարական ծառայողների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 10 րոպե առաջ:

41. Փրկարարական ծառայողներին արգելվում է իրենց հետ թեստավորման սենյակ բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

42. Հանձնաժողովի քարտուղարը փրկարարական ծառայողներին բացատրում է թեստավորման հետ կապված տեխնիկական հարցերը և պատասխանում փրկարարական ծառայողների` թեստավորմանը վերաբերող հարցերին:

43. Հանձնաժողովի քարտուղարը փրկարարական ծառայողներին տալիս է սույն կարգի 35-րդ կետում նշված ամփոփաթերթ` 2 օրինակից: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ ներկայացնելով փրկարարական ծառայողի ծառայողական վկայականը` փրկարարական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և, անջատելով այն հիմնական մասից, հանձնում է հանձնաժողովի քարտուղարին: Կտրոնները գցվում են ամփոփաթերթի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ:

44. Փրկարարական ծառայողի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտը մաքրելն արգելվում է: Այդ դեպքում աշխատանքը գնահատվում է 0 միավոր:

45. Թեստավորման ժամանակ փրկարարական ծառայողները կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից (խնդիրներից) և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը ճիշտ պատասխանն է:

46. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը փրկարարական ծառայողներին տալուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:

47. Համակարգչով անցկացվող թեստավորման ժամանակ փրկարարական ծառայողները կտրոնները հանձնելուց հետո համակարգչի միջոցով մոնիտորի վրա ստանում են թեստավորման առաջադրանքները: Այդ առաջադրանքները նույնպես կազմված են հարցերից (խնդիրներից) և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխանից, որոնցից մեկը ճիշտ պատասխանն է:

48. Թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո փրկարարական ծառայողը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի համար ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխանը:

49. Թեստավորումը համակարգչով անցկացվելու դեպքում փրկարարական ծառայողը յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի իր տարբերակը, որը պահպանվում է համակարգչում:

50. Թեստավորման ընթացքում չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև` դուրս գալ թեստավորման սենյակից: Եթե փրկարարական ծառայողը ցանկանում է դուրս գալ թեստավորման սենյակից, ապա նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

51. Փրկարարական ծառայողը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման ժամանակ հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

52. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարել չի թույլատրվում: Այդ դեպքում տվյալ հարցի (խնդրի) պատասխանը համարվում է սխալ:

53. Թեստավորման առաջադրանքների համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո փրկարարական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում հանձնաժողովի անդամին: Փրկարարական ծառայողն աշխատանքը հանձնելիս, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով ծառայողական վկայականը, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում այն և դուրս է գալիս թեստավորման սենյակից:

54. Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ փրկարարական ծառայողն աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակն սպառվելուց հետո համակարգչով աշխատող օպերատորի օգնությամբ, հանձնաժողովի նախագահի ներկայությամբ, իր ամփոփաթերթի 2 օրինակի հիմնական մասերի վրա տպում է առաջադրանքի կատարման արդյունքները և համակարգչի կողմից կատարված վերլուծությունը` արտահայտված տոկոսով: Փրկարարական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում այն և դուրս է գալիս թեստավորման սենյակից:

55. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար փրկարարական ծառայողներին հատկացվում է`

ա) փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 70 րոպե.

բ) փրկարարական ծառայության ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 60 րոպե.

գ) փրկարարական ծառայության միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 50 րոպե:

56. Թեստավորման համար հատկացված ժամանակն ավարտվելուց հետո հանձնաժողովի քարտուղարը հայտարարում է դրա մասին, որից հետո փրկարարական ծառայողները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքը:

 

V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

57. Հանձնաժողովի անդամները բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթի կտրոններն ու հիմնական մասերը` կազմելով համապատասխան արձանագրություն:

Համակարգչով աշխատանքներն ստուգելու համար ամփոփաթերթերի հիմնական մասերը հանձնվում են համակարգչով աշխատող օպերատորին, որը տեսաներածիչի միջոցով մուտքագրում է յուրաքանչյուր փրկարարական ծառայողի պատասխանների` ամփոփաթերթում առկա տվյալները: Համակարգչային ծրագրով կատարվում է տվյալ ամփոփաթերթում առկա պատասխանների համակարգչային տոկոսային վերլուծությունը, և էկրանի վրա ներկայացվում է արդյունքը` արտահայտված տոկոսով: Արդյունքը տպվում է ամփոփաթերթի հիմնական մասի վրա և հաստատվում հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:

58. Սույն կարգի 49-րդ կետով նախատեսված տեխնիկական պայմանների բացակայության դեպքում գրավոր աշխատանքների ստուգման համար օպերատորը, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, համակարգչի միջոցով տպում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանները, որոնց հիման վրա տեղում պատրաստվում է ձևանմուշ:

59. Հանձնաժողովի անդամները համատեղ` ձևանմուշի միջոցով մեկ առ մեկ ստուգում են փրկարարական ծառայողների կողմից ամփոփաթերթում նշված պատասխանները:

Յուրաքանչյուր փրկարարական ծառայողի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը:

60. Յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` 0 միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն ոչ ճիշտ պատասխան նշելը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն կարգի 52-րդ կետում նշված դեպքը:

61. Ստուգման աշխատանքների ավարտից հետո բոլոր փրկարարական ծառայողները հրավիրվում են թեստավորման սենյակ:

62. Հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտի մաքրումից հետո բարձրաձայն հայտարարվում են ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, որոնք անմիջապես արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

63. Հանձնաժողովի նախագահը բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի նկատմամբ սույն կարգի 62-րդ կետում նշված գործողությունը կատարելուց հետո մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունը, անունը, հայրանունը: Յուրաքանչյուր փրկարարական ծառայող ներկայացնում է իր ծառայողական վկայականը, ստանում իր կտրոնը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, որն անմիջապես արձանագրվում է:

Չներկայացած փրկարարական ծառայողների կտրոնների ծածկաշերտերը նույնպես մաքրվում են բոլորի ներկայությամբ: Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն հայտարարում է յուրաքանչյուր փրկարարական ծառայողի հավաքած միավորները (տոկոսները):

64. Հանձնաժողովը միավորները (տոկոսները) հայտարարելուց հետո համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման արդյունքները և ամփոփաթերթի ձևանմուշը` ճիշտ պատասխանների նշմամբ:

65. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` սույն կարգի 64-րդ կետում նշված հրապարակումից հետո 5 ժամվա ընթացքում:

66. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել փրկարարական ծառայողի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի (խնդրի) համար 0 միավոր հավաքած բոլոր փրկարարական ծառայողների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

Եթե հանձնաժողովը պարզում է, որ փրկարարական ծառայողի` թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տված հավանական սխալի վերաբերյալ բողոքը հիմնավորված է, ապա բավարարում է փրկարարական ծառայողի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

67. Բողոքարկման արդյունքներն ամփոփվելուց հետո թեստավորման առաջադրանքները փաթեթավորվում են, կնքվում և հանձնվում կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանում:

68. Բողոքարկման արդյունքներն ամփոփվելուց հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում բողոքարկման համար սույն կարգի 65-րդ կետում նշված ժամանակի ավարտից հետո հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված փրկարարական ծառայողի` իր զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին` փրկարարական ծառայողի ատեստավորման թերթում (N 4 ձև)` կատարելով համապատասխան գրառում:

Փրկարարական ծառայողն ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

Սույն կետի առաջին պարբերությունում նշված որոշումը փրկարարական ծառայողի կողմից կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

 

VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

69. Հարցազրույցն անցկացվում է փրկարարական ծառայողի` իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականությունների իմացությունն ստուգելու նպատակով: Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է (N 5 ձև):

70. Հանձնաժողովը յուրաքանչյուր փրկարարական ծառայողի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի հարց տվող անդամը, լսելով փրկարարական ծառայողի պատասխանը, բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը:

71. Յուրաքանչյուր փրկարարական ծառայողի հետ հարցազրույցի արդյունքների ամփոփման համար անցկացվում է գաղտնի քվեարկություն:

72. Հարցազրույցից հետո հանձնաժողովը գաղտնի քվեարկությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) «Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին».

բ) «Կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն».

գ) «Կարող է ներկայացվել խրախուսման».

դ) «Ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել` փրկարարական ծառայողին գործուղել վերապատրաստման».

ե) «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին»:

73. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների կեսից ավելի կողմ ձայները: Եթե որոշումներից ոչ մեկի համար չի հավաքվել քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա քվեարկության են դրվում 2 առավել կողմ ձայներ հավաքած որոշումները: Այդ որոշումներից ընդունված է համարվում առավել կողմ ձայներ հավաքած որոշումը, իսկ հավասար ձայների դեպքում` փրկարարական ծառայողի համար առավել նպաստավորը:

 

VII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

74. Ատեստավորման ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր փրկարարական ծառայողի համար կազմում ատեստավորման թերթ (N 6 ձև):

Եթե հանձնաժողովի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այն գրավոր ներկայացնում է Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին: Հատուկ կարծիքը ներկայացնելու արդյունքում Հայաստանի փրկարար ծառայության տնօրենը կարող է անվավեր ճանաչել փրկարարական ծառայողի ատեստավորումը և նշանակել նոր ատեստավորում:

75. Ատեստավորման թերթը պետք է ստորագրեն հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները:

76. Փրկարարական ծառայողն ատեստավորման ավարտից հետո ծանոթանում է ատեստավորման թերթին և ստորագրում այն: Փրկարարական ծառայողը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:

77. Փրկարարական ծառայողն ատեստավորման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում դրանք կարող է բողոքարկել հանձնաժողովին` մինչև այդ արդյունքները փրկարարական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարին ներկայացնելը: Հանձնաժողովը քննարկում է բողոքը և ընդունում որոշում: Փրկարարական ծառայողը բողոքարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում դրանք կարող է բողոքարկել վերադասության կամ դատական կարգով, բայց ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքների հայտարարման օրվանից հետո 7 օրվա ընթացքում:

78. Հանձնաժողովն ատեստավորման օրվանից հետո մեկշաբաթյա ժամկետում փրկարարական ծառայողի ատեստավորման թերթը ներկայացնում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարին, որից հետո հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված:

79. Հանձնաժողովը կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանում է ներկայացում հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և բոլոր մնացած փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պահպանելու և արխիվացնելու համար:

 

VIII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

80. Փրկարարական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարն ատեստավորման թերթն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում` ատեստավորման արդյունքների հիման վրա ընդունում է որոշում`

ա) փրկարարական ծառայողին ավելի բարձր պաշտոնի նշանակելու,

բ) փրկարարական ծառայողին ավելի բարձր պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարին համապատասխան միջնորդություն ներկայացնելու,

գ) փրկարարական ծառայողին խրախուսելու,

դ) փրկարարական ծառայողին վերապատրաստման ուղարկելու,

ե) փրկարարական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:

Փրկարարական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում ընդունվում է նաև այն դեպքում, եթե փրկարարական ծառայողը վերապատրաստման արդյունքում ստացել է բացասական գնահատական:

81. Փրկարարական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող ղեկավարը փրկարարական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության, արձակուրդում գտնվելու կամ վերապատրաստում անցնելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում փրկարարական ծառայողի աշխատանքի ներկայանալու օրվանից հետո եռօրյա ժամկետում:

82. Օրենքի և սույն կարգով սահմանված դրույթների խախտման դեպքում տվյալ փրկարարական ծառայողի ատեստավորումը կարող է ճանաչվել անվավեր` վերադասության կամ դատական կարգով:

 

IX. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

 

83. «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` փրկարարական ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն կարգի 21-րդ կետի «ա» ենթակետով սահմանված եղանակով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 

 

Ձև N 1

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ

 

NN
ը/կ

Ատեստավորվողի ազգանունը, անունը, հայրանունը

Զբաղեցրած պաշտոնը, կոչումը

Վերջին ատեստավորումն անցկացնելու ժամանակը

Վերջին ատեստավորման արդյունքում ընդունված որոշումը

Հերթական ատեստավորումն անցկացնելու ժամանակը

Արտահերթ ատեստավորում անցկացնելու հիմքերը և ժամանակը

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

 

5.

 

 

 

 

 

 

6.

 

 

 

 

 

 

 

Ձև N 2

 

Ս Տ Ո Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

___ _______________ 200__ թ. քաղ. ____________

 

Ես` ______________________________________________________________

(փրկարարական ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________________ ,

(զբաղեցրած պաշտոնը, կոչումը)

 

համաձայն «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասի` տեղեկացվել եմ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի 200__ թ. __________________ ___-ի N _____ հրամանին 200__ թ. _______________ ___-ին իմ ատեստավորումն անցկացնելու մասին:

 

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Ձև N 3

 

Ծ Ա Ռ Ա Յ Ո Ղ Ա Կ Ա Ն  Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ

 

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

Անմիջական ղեկավարի եզրահանգումները __________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________:

 

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

___ _______________ 200__ թ.

 

(տպվում է ծառայողական բնութագրի հետևում)

 

Ես`____________________________________________________________________

(փրկարարական ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________________________________,

(զբաղեցրած պաշտոնը, կոչումը)

 

ծանոթացել եմ իմ ծառայողական բնութագրին, որի կապակցությամբ ___________

_________________________________________________________________________

(փրկարարական ծառայողի առարկությունները կամ նշումը դրանց բացակայության մասին)

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________:

 

_________________

________________________

(ստորագրությունը)

(ատեստավորվողի անունը, ազգանունը)

 

____ ________________200__թ.

 

Ձև N 4

 

Ա Տ Ե Ս Տ Ա Վ Ո Ր Մ Ա Ն  Թ Ե Ր Թ

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ

 

Ատեստավորման ձևը`

q փաստաթղթային և հարցազրույց

q թեստավորում և հարցազրույց

1. Ազգանունը, անունը, հայրանունը _____________________________________

2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _____________________________________

3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվելու

տարեթիվը _____________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

4. Փաստաթղթային փուլի արդյունքը _____________________________________

5. Հարցազրույցի փուլի արդյունքները (տոկոսով) _____________________________

6. Թեստավորման փուլի արդյունքը (տոկոսով) _______________________________

7. Հարցազրույցի փուլի արդյունքները (տոկոսով) _____________________________

8. Ատեստավորման արդյունքում ատեստավորող հանձնաժողովի ընդունած որոշումը`

____________________________________________________________

____________________________________________________________

 

Հանձնաժողովի նախագահ

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Հանձնաժողովի անդամներ

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 

_________________

________________________

_________________

________________________

_________________

________________________

_________________

________________________

_________________

________________________

Քարտուղար

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Ատեստավորվող`

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

______ ___________________ 200 թ.

 

Ձև N 5

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

___ _______________ 200__ թ. քաղ. ____________

 

Մասնակցությամբ հանձնաժողովի նախագահ

___________________________

(անունը, ազգանունը)

___________________________

(անունը, ազգանունը)

___________________________

___________________________

___________________________

___________________________

___________________________

քարտուղար անդամներ

___________________________

(անունը, ազգանունը)

 

ատեստավորվող __________________________________________________

(փրկարարական ծառայողի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

____________________________________________________________,

 

արձանագրվեց հարցազրույցի ընթացքը, որի արդյունքում

__________________________________________________________-ին

(փրկարարական ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)

 

տրվել է ընդամենը (հիմնական և լրացուցիչ) ___ հարց:

 

Տրված հարցերը`

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

Տրված հարցերի պատասխանները`

_____________________________________________________________

(տրված պատասխանների համառոտ բովանդակությունը)

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

Ճիշտ`

_________________________________

(քանակը` թվերով և տառերով)

Սխալ`

_________________________________

(քանակը` թվերով և տառերով)

 

Նախագահ

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Հանձնաժողովի անդամներ

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Քարտուղար

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Ատեստավորվող`

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

_____ ________________ 200 թ.

 

Ձև N 6

 

«Հաստատում եմ»
Հայաստանի փրկարար
ծառայության տնօրեն

_________________________

(կոչումը)

_________________________

(ստորագրությունը)

_________________________

(անունը, ազգանունը)

_____ ____________ 200 թ.

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

_____________________________________________________________

(ատեստավորման անցկացման հիմքերը, ժամանակահատվածը, ատեստավորվողների թիվը)

_____________________________________________________________

(արդյունքների համառոտ նկարագրությունը)

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

«Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին»

 

NN ը/կ

Փրկարարական ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը

1.

 

2.

 

3.

 

4.

 

 

«Կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն»

 

NN ը/կ

Փրկարարական ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը

1.

 

2.

 

3.

 

4.

 

 

«Ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել` փրկարարական ծառայողին գործուղել վերապատրաստման»

 

NN ը/կ

Փրկարարական ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը

1.

 

2.

 

3.

 

4.

 

 

«Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին»

 

NN ը/կ

Փրկարարական ծառայողի անունը, ազգանունը և պաշտոնը

1.

 

2.

 

3.

 

4.

 

 

Հանձնաժողովի նախագահ

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Հանձնաժողովի քարտուղար

_________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

_____ __________________ 200 թ.

 

քաղ. Երևան