Գլխավոր տեղեկություն
Номер
N 357-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.12.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.12.01/27(145) Հոդ.418
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
17.10.2003
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
22.10.2003
Дата вступления в силу
11.12.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 նոյեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003352

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

17 հոկտեմբերի 2003 թ.

N 357-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 253 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով, 10000 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության թղթադրամները շրջանառության մեջ դնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի սեպտեմբերի 22-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 253 որոշմամբ հաստատված կանոնակարգում կատարել հետևյալ լրացումները.

ա) «Կենտրոնական բանկում դրամանիշերը փորձաքննության ընդունելը և փոխանակելը» կանոն 5-ի 5.5 կետը լրացնել 5/2 հավելվածով (կցվում է).

բ) թիվ 7 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝

 

Դրամանիշերը
ըստ անվանական
արժեքների

Վրադիրի և
փաթեթաթղթի
գույները

Լայնությունը
(մմ)

Երկարությունը
(մմ)

Մեկ գծի
լայնությունը
(մմ)

Գծերի
քանակը
(հատ)

10'000 դ.

կապույտ

57

290

10

2

 

գ) գծապատկերները լրացնել 3/2 գծապատկերով՝ 10000 դրամ անվանական արժեքով թղթադրամի արմատների փաթեթաթղթերի և կապոցների վրադիրների նկարները (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում է հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2003 թ. հոկտեմբերի 22
Երևան

 

Հավելված 5/2

 

Ց Ա Ն Ց

 

ՀՀ 2003 թվականի նմուշի 10000 դրամ արժողությամբ
թղթադրամի վճարունակությունը որոշելու համար

 

                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       

 

200 վանդակը համապատասխանում է մակերեսի 100 %-ին

 

Թղթադրամի ներկայացման օրը _________ Թողարկման տարեթիվը __________

 

Անվանական արժեքը ________ Սերիան __________ Համարը ___________

 

Թղթադրամի մակերեսը կազմում է ______________

 

______________

Ստորագրություն

 

Գծապատկեր 3/2

 

 

ԲԱՆԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

ՏԵՍԱԿԸ

ԳՈՒՄԱՐԸ

   

10'000

 

ԴՐԱՄ

   

10 000 000 ԴՐԱՄ

 

_______________________

ԳԱՆՁԱՊԱՀ

 

Ներմուծեք նկարագրությունը_20592