Գլխավոր տեղեկություն
Номер
N 1892-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.12.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.11.30/74(446) Հոդ.1412
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.10.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.11.2005
Дата вступления в силу
01.12.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2005 թվականի N 1892-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 1184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի  28-ի «Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագիրքը հաստատելու մասին» N 1184-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշման 1-ին կետով հաստատված կանոնագրքի`

ա) 5-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «սահմանամերձ» բառը, իսկ վերջին պարբերությունը «Հեռակա» բառից հետո լրացնել «և վճարովի (առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի)» բառերով.

բ) 7-րդ կետում «հաստատություն ընդունվելը» բառերը փոխարինել «հաստատությունում որպես սովորող հրամանագրվելը» բառերով.

գ) 9-րդ կետի`

«ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Հայաստանի Հանրապետության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ նախատեսված` անձը հաստատող փաստաթուղթ»,

«դ» ենթակետը «վկայական» բառից հետո լրացնել «բացառությամբ 16 տարին չլրացած` միջնակարգ կրթությամբ դիմորդների» բառերով.

դ) 10-րդ կետը «ուսումնական և» բառերից հետո լրացնել «(կամ)» բառով և հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Մանդատային հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով».

ե) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Մանդատային հանձնաժողովը դիմորդի ներկայացրած փաստաթղթերը կարող է վերադարձնել սույն կանոնագրքի 9-րդ կետի համաձայն պահանջվող փաստաթղթերից թեկուզև մեկի բացակայության կամ ոստիկանության բժշկական հանձնաժողովի` ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվելու համար ոչ պիտանի լինելու մասին որոշման առկայության, կամ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում».

զ) 12-րդ կետը «խմբերի» բառից հետո լրացնել «պաշտոններ զբաղեցնող» բառերով.

է) 21-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած ծառայողը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով գրանցվում է կադրերի գործող ռեզերվում և գործուղվում ոստիկանության ուսումնական հաստատություն` առկա ուսուցման».

ը) 24-րդ կետի «դ» ենթակետում «ունկնդիրների» բառը փոխարինել «սովորողների» բառով.

թ) 25-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ակադեմիայի մշակած ուսումնական պլանը քննարկվում և հաստատվում է ակադեմիայի խորհրդի կողմից».

ժ) 46-րդ կետի «բ» ենթակետը «կողմից» բառից հետո լրացնել «ֆակուլտետների» բառով.

ժա) 59-րդ կետի վերջին պարբերությունում «ուսումնական բաժնի» բառերը փոխարինել «ֆակուլտետի» բառով.

ժբ) 72-րդ կետի իններորդ պարբերության առաջին նախադասությունը «տրվում է» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից» բառերով և հանել «(ձև N 4)» բառերն ու կանոնագրքի N 4 ձևը.

ժգ) 77-րդ կետից հանել «(բացառությամբ այն սովորողների, որոնց ծառայության ընթացքում համազգեստ կրելը պարտադիր չէ)» բառերը.

ժդ) 79-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«79. Ուսումնաքննական հավաքին մասնակցելու համար հեռակա ուսուցման սովորողի ստորաբաժանման պետին ուսումնաքննական հավաքն սկսվելուց 10 օր առաջ ուղարկվում է տեղեկանք-կանչ (N 1 ձև): Ստորաբաժանման պետը եռօրյա ժամկետում տեղեկանք-կանչը միջնորդությամբ ներկայացնում է սովորողին ուսումնական արձակուրդ տրամադրելու իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին».

ժե) 80-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«80. Ուսումնաքննական հավաքի ավարտից հետո համապատասխան ստորաբաժանման պետին է ուղարկվում հեռակա ուսուցման սովորողի հաճախումների և առաջադիմության մասին տեղեկանք (N 2 ձև):

Հեռակա ուսուցման սովորողների անհարգելի բացակայությունների հարցը քննարկվում է ֆակուլտետի խորհրդում և անհրաժեշտության դեպքում ակադեմիայի պետին ներկայացվում է առաջարկություն սովորողին ակադեմիայից ազատելու վերաբերյալ».

ժզ) 123-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Պետական ատեստավորման փորձառությունները հաջողությամբ անցած ակադեմիայի շրջանավարտների ցուցակն ակադեմիայի կողմից ներկայացվում է ոստիկանության կադրային ստորաբաժանում` ոստիկանությունում համապատասխան պաշտոնի նշանակելու համար».

ժէ) 125-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ատեստավորման փորձառություն չանցած սովորողների ցուցակն ակադեմիայի կողմից ներկայացվում է ոստիկանության կադրային ստորաբաժանում` ոստիկանությունում կրտսեր խմբի պաշտոնում նշանակելու համար».

ժը) 126-րդ կետում`

հանել «(պարտադիր զինվորական ծառայության ժամկետը չի հաշվարկվում)» բառերը,

կետը «անգամ» բառից հետո լրացնել «սկսած հաջորդ ուսումնական տարվա պետական ատեստավորման շրջանից`» բառերով,

կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Համապատասխան փաստաթղթերով հիմնավորված` հարգելի պատճառով պետական ատեստավորմանը չներկայացած շրջանավարտներին թույլատրվում է մասնակցել պետական ատեստավորման` հաջորդ ուսումնական տարվա պետական ատեստավորման շրջանում».

ժթ) 130-րդ կետը «ոստիկանությունում» բառից հետո լրացնել «միջին,» բառով, իսկ նույն կետում «անձինք» բառը փոխարինել «ծառայողները» բառով.

ի) 131-րդ կետը «հեռակա» բառից հետո լրացնել «ուսուցման» բառով և նույն կետում «անձինք» բառը փոխարինել «ծառայողները» բառով.

իա) 133-րդ կետը «հեռակա» բառից հետո լրացնել «ուսուցման» բառով.

իբ) 134-րդ կետի`

երկրորդ պարբերության մեջ «Ոստիկանությունից» բառը փոխարինել «Ակադեմիայի» բառով.

երրորդ պարբերության մեջ «ակադեմիայի ասպիրանտուրա» բառերը փոխարինել «ակադեմիա» բառով.

իգ) 197-րդ կետում «մասնագիտացումից» բառը փոխարինել «մասնագիտությունից» բառով.

իդ) 198-րդ կետում «մասնագիտացման» բառը փոխարինել «մասնագիտության» բառով.

իե) 199-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«199. Ակադեմիայի առկա ուսուցման ձևից հեռակա ուսուցման ձևի տեղափոխությունը կատարվում է բացառիկ դեպքերում` քննաշրջանի ավարտից հետո տվյալ կուրսում ազատ տեղերի առկայության և ակադեմիայի պետի համաձայնության դեպքում (արական սեռի սովորողները կարող են տեղափոխվել միայն պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու դեպքում): Ոստիկանության կադրային ստորաբաժանման պետի կողմից` սովորողին ոստիկանությունում կրտսեր խմբի պաշտոնում նշանակելու մասին հրամանի արձակումից հետո ակադեմիայի պետի հրամանով սովորողը տեղափոխվում է հեռակա ուսուցման ձևի».

իզ) 202-րդ կետը «դեպքերում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անբավարար առաջադիմության, այլ բուհ տեղափոխվելու, իսկ հեռակա ուսուցման սովորողների համար անհարգելի բացակայությունների հիմքերով» բառերով.

իէ) 203-րդ կետի «ա» և «դ» ենթակետերի գործողությունը դադարեցնել.

իը) 204-րդ կետում`

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Անբավարար առաջադիմության պատճառով ակադեմիայից ազատվում է այն սովորողը, որը`»,

«գ» ենթակետի երկրորդ պարբերության մեջ «սովորողների ուսուցումը դադարեցվում է» բառերը փոխարինել «սովորողներն ակադեմիայից ազատվում են» բառերով,

«է» ենթակետի գործողությունը դադարեցնել.

իթ) 205-րդ կետում «204-րդ կետի» բառերը փոխարինել «203-րդ կետի» բառերով.

լ) 207-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«207. Ակադեմիայից սովորողի ազատման կամ ուսումնառության դադարեցման մասին հրամանը տալիս է ակադեմիայի պետը, որի հիմքերը ներկայացվում են կադրային ստորաբաժանում:

Կարգապահական խախտման հիմքով ակադեմիայից սովորողին ազատելու մասին հրամանը տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը:

Եթե ակադեմիայի սովորողը «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի հիմքերով ազատվում է ոստիկանությունում ծառայությունից, ապա համապատասխան կադրային ստորաբաժանումն ակադեմիա է ուղարկում ազատման մասին հրամանի պատճենը, որի հիման վրա սովորողն ազատվում է նաև ակադեմիայից:

Ակադեմիայից ազատված սովորողը ոստիկանությունում զինվորական հաշվառումից հանվում և զինված ուժերում զինվորական հաշվառման վերցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1740-Ն որոշմամբ սահմանված կարգով».

լա) 208-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«208. Սույն կանոնագրքի 202-րդ կետի համաձայն ակադեմիայից ազատված` պարտադիր զինվորական ծառայություն չանցած առկա ուսուցմամբ արական սեռի սովորողները ենթակա են զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության` ընդհանուր հիմունքներով` օրենքով նախատեսված դեպքերում փոխհատուցելով ուսման հետ կապված ծախսերը».

լբ) 210-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ազատված կամ ուսումնառությունը դադարեցված առկա ուսուցման սովորողի վերականգնման վերաբերյալ նյութերը պատրաստվում են ակադեմիայի, իսկ հեռակա ուսուցման սովորողի վերականգնման վերաբերյալ նյութերը` ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից».

լգ) 215-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ամբիոնի պետի ուսումնական ծանրաբեռնվածությունը մեկ տարում պետք է կազմի նվազագույնը 450 ժամ».

լդ) 230-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանությունում պաշտոնի նշանակման համար ոստիկանության ուսումնական կենտրոնում (այսուհետ` կենտրոն) եռամսյա փորձաշրջան անցնող թեկնածուները (այսուհետ` թեկնածու) և կենտրոնում վերապատրաստում (որակավորում) անցնող ծառայողները (այսուհետ` ծառայող) գրանցվելուց հետո կենտրոնի պետի հրամանով ընդգրկվում են ուսումնական դասակներում».

լե) 231-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Թեկնածուն և ծառայողն իրենց հետ պետք է ունենան մարզական համազգեստ, անձնական հարդարանքի առարկաներ և գրենական պիտույքներ».

լզ) 232-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«232. Հիվանդության պատճառով (համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված անաշխատունակության թերթիկի առկայության դեպքում) թեկնածուն` մինչև 5 օր, իսկ ծառայողը` մինչև 2 օր ուշացումով կենտրոն ներկայանալու դեպքում կենտրոնի պետի որոշմամբ` առանձին հրամանով կարող է ընդգրկվել ուսումնական դասակում:

Մնացած բոլոր դեպքերում` սահմանված ժամկետում թեկնածուի կամ ծառայողի չներկայանալը կարող է հիմք հանդիսանալ նրան դասընթացներում չընդգրկելու համար».

լէ) 234-րդ կետում «վերապատրաստման դասակում» բառերը փոխարինել «ուսումնական փորձաշրջան անցնող դասակում» բառերով.

լը) 235-րդ կետից հանել «Ոստիկանությունում պաշտոնի նշանակման համար եռամսյա փորձաշրջան և վերապատրաստում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» և «Ոստիկանության ծառայողի վերապատրաստման (որակավորման) անցնելու կարգն ու պայմանները հաստատելու մասին» բառերը.

լթ) 236-րդ կետի`

«բ» ենթակետից հանել «դասավանդման գիտական ու մեթոդական» բառերը,

«գ» ենթակետում «ծառայությունների» բառը փոխարինել «ուսումնական հաստատությունների» բառերով, նույն ենթակետը «գործնական» բառից հետո լրացնել «առաջավոր» բառով,

«ժա» ենթակետից հանել «գիտելիքների իմացության միասնական նորմերի և պահանջների մշակումը» բառերը, նույն ենթակետը «ինքնապատրաստման» բառից հետո լրացնել «ժամերի» բառով.

խ) 238-րդ կետում «խորհրդի կողմից» բառերը փոխարինել «խորհրդի նիստում» բառերով.

խա) 240-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«240. Ուսումնական խմբերի դասընթացների կազմակերպման պլան-գրաֆիկները համատեղ կազմվում են կենտրոնի և ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից` յուրաքանչյուր եռամսյակի կամ տարվա համար, և հաստատվում ոստիկանության պետի կամ նրա տեղակալի կողմից».

խբ) 242-րդ կետից հանել երկրորդ և հինգերորդ նախադասությունները, իսկ երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դասացուցակում փոփոխություններ կարող են կատարվել միայն կենտրոնի պետի թույլտվությամբ».

խգ) 243-րդ կետում «ուսումնական աշխատանքները» բառերը փոխարինել «ուսումնական պարապմունքները» բառերով.

խդ) 246-րդ կետի «գ» ենթակետը «թերթիկ» բառից հետո լրացնել «(ուղեգիր)» բառով.

խե) 250-րդ կետում «հենքի» բառը փոխարինել «իմացության հիման» բառերով.

խզ) 252-րդ կետի`

առաջին պարբերության մեջ «հանձնարարությամբ» բառը փոխարինել «կողմից» բառով,

«ե» ենթակետում «և անձնակազմի կողմից օրվա կարգացուցակի կատարումը» բառերը փոխարինել «և դասախոսահրամանատարական անձնակազմի կողմից դասացուցակով նախատեսված պարապմունքների կատարումը» բառերով.

խէ) 253-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«253. Հսկողության իրականացման ձևերն են`

ա) կրթաճյուղի գործունեության ստուգումները,

բ) ուսումնական գործընթացի կազմակերպման և ուսումնամեթոդական փաստաթղթերի վարման ստուգումները,

գ) դասավանդման գործընթացի նկատմամբ հսկողությունը,

դ) սովորողների գիտելիքների իմացության ստուգումը,

ե) դասախոսությունների տեքստերի, պլան-կոնսպեկտների ստուգումը,

զ) օրվա դասացուցակի, թեմատիկ պլանների և դասախոսների անհատական պլանների կատարման ստուգումները:

Հսկողության իրականացման այլ ձևեր կարող են սահմանվել կենտրոնի խորհրդի որոշմամբ».

խը) 254-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«254. Ուսումնական գործընթացի նկատմամբ հսկողություն կարող են իրականացնել նաև կենտրոնի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը և կրթաճյուղի պետը».

խթ) 256-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«256. Ստուգման արդյունքներն անհրաժեշտության դեպքում վերլուծվում են, կազմվում է տեղեկանք և ներկայացվում կրթաճյուղեր, որտեղ քննարկվելուց հետո կարող են մշակվել ուսումական գործընթացի կատարելագործման միջոցառումներ».

ծ) 261-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«261. Քննությունն անցկացվում է առարկայական ծրագրի ծավալով: Քննության անցկացման համար կրթաճյուղի կողմից մշակված և առաջարկված քննական տոմսերը, գործնական առաջադրանքը և խնդիրները հաստատվում են կենտրոնի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալի կողմից:

Քննական տոմսերի թիվը պետք է գերազանցի ուսումնական խմբի (դասակի) սովորողների թիվը և ներառի ամբողջ դասընթացի ընթացքում ուսուցանված ուսումնական հարցերը: Քննության անցկացման համար կրթաճյուղի կողմից ապահովվում են ուսումնատեխնիկական միջոցներ».

ծա) 264-րդ կետում «ընդունող դասախոսից» բառերը փոխարինել «ընդունողից» բառով.

ծբ) 267-րդ կետի`

առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տոմսի հարցերին պատասխանելուց հետո քննություն ընդունողը կարող է քննություն հանձնողին առաջադրել լրացուցիչ և պարզաբանող հարցեր` ուսումնական նյութի սահմաններում»,

չորրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե սովորողի` քննությանը կամ ստուգարքին չներկայանալու պատճառն անհարգելի է, ապա ուսումնական բաժնի (մասի) կողմից տեղեկագրում նշված «Չի ներկայացել» գրառումը համարվում է «անբավարար» կամ «չստուգված».

ծգ) 268-րդ կետի «բ» ենթակետում «դասախոսին» բառը փոխարինել «քննություն ընդունողին» բառերով, իսկ «գ» ենթակետից հանել «ըստ քննության արդյունքի» բառերը.

ծդ) 270-րդ կետը «պատրաստվում է» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ. «քննական տեղեկագիր կամ անհատական հանձնման քննական թերթիկ` հաստատված կենտրոնի պետի կողմից».

ծե) 274-րդ կետում «,թերթիկներում և ամփոփիչ տեղեկագրերում» բառերը փոխարինել «և անհատական հանձնման քննական թերթիկներում» բառերով.

ծզ) 276-րդ կետի`

չորրորդ նախադասության մեջ «ընդունող դասախոսը» բառերը փոխարինել «ընդունողը» բառով,

վեցերորդ նախադասությունը «թերթիկների» բառից հետո լրացնել «կամ քննական տեղեկագրի» բառերով,

յոթերորդ և ութերորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քննական թերթիկը կամ քննական տեղեկագիրը քննության (ստուգարքի) ավարտից հետո ներկայացվում է ուսումնական բաժին (մաս) և պահվում համապատասխան գործում».

ծէ) 277-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«277. Յուրաքանչյուր ուսումնական խմբի, դասակի քննաշրջանի անցկացման համար նախատեսված տեղեկագրերը կազմվում են ուսումնական բաժնի (մասի) կողմից և ներկայացվում կենտրոնի պետին` հաստատման».

ծը) 278-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«278. Ուսումնամեթոդական աշխատանքն ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մասն է և կենտրոնի դասախոսական անձնակազմի գործունեության հիմնական ձևերից է».

ծթ) 279-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«279. Ուսումնամեթոդական աշխատանքի իրականացման հիմնական ուղղություններն ու ձևերն են`

ա) մանկավարժական աշխատանքի և ուսումնական գործընթացի կազմակերպման միջոցառումների մշակումն ու քննարկումը,

բ) ուսումնական պլաններին և ուսումնական գործընթացի պլանավորմանը վերաբերող այլ փաստաթղթերի մշակումն ու քննարկումը,

գ) առարկաների դասավանդման առաջավոր մեթոդների, դասախոսությունների տեքստերի, ինչպես նաև տարբեր պարապմունքների անցկացման կազմակերպման մեթոդիկաների մշակումն ու քննարկումը,

դ) սովորողների ինքնուրույն աշխատանքների կազմակերպման կատարելագործումը,

ե) կրթաճյուղի ուսումնամեթոդական աշխատանքներին նվիրված նիստերը,

զ) ցուցադրական, բաց և փորձնական պարապմունքները, փոխադարձ այցելությունները պարապմունքներին,

է) հոգեբանության և մանկավարժության ուսուցման և դաստիարակության մեթոդիկայի մասին դասախոսությունները, զեկույցները».

կ) 280-րդ կետում «մեթոդական» բառը փոխարինել «ուսումնամեթոդական» բառով, իսկ երկրորդ նախադասության մեջ «մասնավոր մեթոդիկաները» բառերը` «մեթոդները» բառով.

կա) 281-րդ կետում «օպտիմալ» բառը փոխարինել «արդյունավետ» բառով.

կբ) 282-րդ կետից հանել «անմիջապես» բառը.

կգ) 285-րդ կետում «Կենտրոնն» բառը փոխարինել «Կենտրոնի» բառով, իսկ «ներառում է» բառերը` «ներառվում են» բառերով.

կդ) 288-րդ կետի առաջին նախադասության մեջ «անհատական եռամսյա» բառերը փոխարինել «կիսամյակային» բառով, իսկ երկրորդ նախադասության մեջ «եռամսյակային» բառը` «կիսամյակային» բառով.

կե) 289-րդ կետում «եռամսյակի» բառը փոխարինել «կիսամյակի» բառով.

կզ) 291-րդ կետում`

«ուսումնական միամսյակի» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով.

երկրորդ պարբերության երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կրթաճյուղի որոշմամբ դրանցում կարող են կատարվել համապատասխան փոփոխություններ և լրացումներ».

կէ) 293-րդ կետում «կրթաճյուղը» բառը փոխարինել «կրթաճյուղի պետը» բառերով.

կը) 295-րդ կետից հանել «Ոստիկանությունում պաշտոնի նշանակման համար եռամսյա փորձաշրջան և վերապատրաստում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» բառերը.

կթ) N 5 ձևի 1-ին աղյուսակի`

4-րդ սյունակի գլխամասը «ուսումնական խմբին» բառերից հետո լրացնել «(դասակին)» բառով,

1.1-ին տողի 2-րդ սյունակը «զորավարժությունների» բառից հետո լրացնել «գործնական պարապմունքների» բառերով,

1.1.1-ին տողի 2-րդ սյունակը «ամբիոնային» բառից հետո լրացնել «կրթաճյուղային» բառով,

1.6-րդ տողի 5-րդ սյունակը լրացնել «կամ եռամսյակում 1/2 ժամ» բառերով,

1.10.2-րդ տողի 4-րդ սյունակը լրացնել «2 ժամ` գրավոր քննության անցկացման համար» բառերով.

հ) N 5 ձևի 2-րդ աղյուսակի`

7-րդ սյունակի գլխամասում «ամբիոնի» բառից հետո լրացնել «կրթաճյուղի» բառով,

2.6-րդ տողի 8-րդ սյունակը «ամբիոնի» բառից հետո լրացնել «կրթաճյուղի» բառով,

2.7-րդ տողի 8-րդ սյունակը «ամբիոնի» բառից հետո լրացնել «կրթաճյուղի» բառով,

2.8-րդ տողի 2-րդ սյունակը «զորավարժությունների» բառից հետո լրացնել «գործնական պարապմունքների» բառերով,

2.8.1-ին տողի 2-րդ սյունակը «ամբիոնային» բառից հետո փակագծում լրացնել «կրթաճյուղային» բառով,

2.9-րդ տողի 2-րդ սյունակը «զորավարժությունների» բառից հետո լրացնել «գործնական պարապմունքների» բառերով,

2.9.1-ին տողի 2-րդ սյունակը «ամբիոնային» բառից հետո լրացնել «կրթաճյուղային» բառով,

2.14-րդ տողի 2-րդ սյունակը «պետական» բառից հետո լրացնել «նաև փուլային» բառերով,

2.14.2-րդ տողը «կիսամյակային և կուրսային» բառերից հետո լրացնել «փուլային» բառով,

2.25-րդ տողի 2-րդ սյունակը «ամբիոնի» բառից հետո լրացնել «կրթաճյուղի» բառով.

հա) N 5 ձևի 4-րդ աղյուսակի 4-րդ սյունակի գլխամասը «խմբին» բառից հետո լրացնել «(դասակ)» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Ա. Մարգարյան


2005 թ. նոյեմբերի 4
Երևան