Գլխավոր տեղեկություն
Номер
N 77-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.03.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.03.18/7(184)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
01.03.2005
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
04.03.2005
Дата вступления в силу
04.03.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

1 մարտի 2005 թ. N 77-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 387 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Սեյֆ-Չեյնջ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2005 թվականի փետրվարի 9-ի և 2005 թվականի փետրվարի 16-ի միջնորդագրերը՝ ք. Երևան, Արամի 3 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 387) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «Սեյֆ-Չեյնջ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 387 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Սեյֆ-Չեյնջ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելու պահից։
 


ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2005 թ. մարտի 4
Երևան