Գլխավոր տեղեկություն
Номер
N 1835-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.11.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.11.23/72(444) Հոդ.1384
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.09.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.11.2005
Дата вступления в силу
24.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 14 նոյեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2005 թվականի N 1835-Ն

«ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» I ԵՎ II ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I և II աստիճանների մեդալների նկարագրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հոկտեմբերի 6
Երևան



Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 22-ի N 1835-Ն որոշման


«ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» I ԵՎ II ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն ունի 2 աստիճան` I և II` համաձայն ձևի։

Մեդալը բաղկացած է 2 մասից` կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից:

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող մուգ կարմիր գույնի մետաքսե (մուարե) ժապավենով:

I աստիճանի մեդալի ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է մուգ կապույտ գույնի` 4 մմ լայնություն ունեցող շերտագիծ, իսկ II աստիճանի մեդալի ժապավենի վրայով` 4 մմ լայնություն ունեցող 2 շերտագիծ, որոնք իրարից անջատված են 2 մմ հեռավարությամբ:

Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է: Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևի մասինը` 47 մմ, իսկ հաստությունը` 1 մմ: Կախիչի վերևի մասի երկարությունը` կենտրոնից մինչև ներքևի գագաթը` վերից վար 50 մմ է: Կախիչի հակառակ երեսին ամրացված է գնդասեղ:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի մեդալի սկավառակը պատրաստված է արծաթագույն մետաղից։ Սկավառակի տրամագիծը 28 մմ է, իսկ հաստությունը` 1,5 մմ: Սկավառակի կենտրոնում նույն մետաղի համաձուլվածքից պատկերված է 36 մմ տրամագծով և 1,5 մմ հաստությամբ` արիության խորհրդանիշ հանդիսացող խաչաձև պատկեր, որի կողմերը դրսի մասում ունեն 14 մմ լայնություն, իսկ դեպի կենտրոն` 5 մմ կորություն: Խաչաձև պատկերի կողմերը 4 միլիմետրով հավասարապես դուրս են բերված սկավառակի տրամագծից և դեպի դուրս ունեն 45 աստիճան թեքություն: Խաչաձև պատկերի կողմերն արծնապատված են մուգ կարմիր գույնով և ունեն 1,5 մմ լայնությամբ արծաթափայլ եզրաշերտ:

Խաչաձև պատկերի կենտրոնական մասում պատկերված է 12 մմ տրամագծով շրջան` 1 մմ եզրաշերտով: Շրջանի եզրագծից 1 մմ դեպի կենտրոն ամբողջ ծավալով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեփայլ ցայտաքանդակը:

Խաչաձև պատկերի կողմերի միջնամասում` սկավառակի վրա պատկերված է հավասարակողմ եռանկյունի, որի կողմի երկարությունը 8 մմ է, իսկ հաստությունը` 1,5 մմ: Եռանկյան միջնամասերում տեղադրված են մեկական` 0,3 կարատ չափի ադամանդե քարեր: Եռանկյան դրսի կողմը 2 միլիմետրով դուրս է բերված սկավառակի տրամագծից և ունի ուռուցիկ տեսք:

Սկավառակի հակառակ երեսին` 5 զուգահեռ տողով, ուռուցիկ տառերով գրված են «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ I ԱՍՏԻՃԱՆ» բառերը: Տողերից ներքև` սկավառակի ներքևի մասում պատկերված է ուղղանկյուն շերտիկ, որի վրա փորագրված է մեդալի հերթական համարը:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալի նկարագիրը նույնն է, միայն խաչաձև պատկերի կողմերն արծնապատված են մուգ կապույտ գույնով և սկավառակի հակառակ երեսին «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ I ԱՍՏԻՃԱՆ» բառերի փոխարեն գրված են «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ II ԱՍՏԻՃԱՆ» բառերը:

Մեդալի շերտաձողի չափերն են` 24 x 12 մմ: Շերտաձողը պաստառապատված է մուգ կարմիր գույնի մետաքսե (մուարե) ժապավենով: I աստիճանի մեդալի դեպքում ժապավենի կենտրոնով` վերից վար անցնում է մուգ կապույտ գույնի 4 մմ լայնություն ունեցող շերտագիծ, իսկ II աստիճանի մեդալի դեպքում` 4 մմ լայնություն ունեցող 2 շերտագիծ, որոնք իրարից անջատված են 2 մմ հեռավորությամբ:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան