Գլխավոր տեղեկություն
Номер
N 1813-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.12.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.11.23/72(444) Հոդ.1380
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.10.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.11.2005
Дата вступления в силу
03.12.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 12 նոյեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հոկտեմբերի 2005 թվականի N 1813-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի
N 765 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրության 26-րդ կետում «10-ից ոչ ավելի» բառերը փոխարինել «11-ից ոչ ավելի» բառերով:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հոկտեմբերի 31
Երևան