Գլխավոր տեղեկություն
Номер
N 1196-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.09.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.09.07/57(429) Հոդ.1105
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.08.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.08.2005
Дата вступления в силу
17.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 օգոստոսի 2005 թվականի N 1196-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ՇՈՐԺԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի  մարզի Ներքին Շորժայի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և  համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող  2254.6  հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 2253.6 հեկտարը, որից` 699.6  հեկտար վարելահող, 168.6  հեկտար խոտհարք,  1219.2 հեկտար արոտավայր, 166.2 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ)  մեկ հեկտար արոտավայրը`   էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի  և օժանդակ կառույցների շինարարության համար։

2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և  ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին:

 

Հայաստանի Հանրապետության
        վարչապետ Ա. Մարգարյան

 

 

2005 թ. օգոստոսի 11
        Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
 օգոստոսի 4-ի N 1196-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ՇՈՐԺԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան