Գլխավոր տեղեկություն
Номер
N 63
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.09.2001-11.06.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2001.09.20/16(79) Հոդ.129
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
16.08.2001
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
16.08.2001
Дата вступления в силу
25.09.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2006

120.0063.16.08.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 օգոստոսի 2001 թ.
ք. Երևան

N 63

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԱՐԻ (ՁԵՎ 11-ՔԱՂԱՔԱՅԻՆ), ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԱՐԻ (ՁԵՎ 11-ԳՅՈՒՂԱԿԱՆ), ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՀՐԱՀԱՆԳԻՉ-ՀՍԿԻՉԻ (ՁԵՎ 12-ԳՅՈՒՂԱԿԱՆ), ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՀՐԱՀԱՆԳԻՉ-ՀՍԿԻՉԻ (ՁԵՎ 12-ՔԱՂԱՔԱՅԻՆ), ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏԵՂԱՄԱՍԻ ՎԱՐԻՉԻ ԵՎ ՆՐԱ ՕԳՆԱԿԱՆԻ (ՁԵՎ 13) ՀՈՒՇԱՏԵՏՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել Քաղաքներում հաշվարարի (ձև 11-քաղաքային), Գյուղական վայրում հաշվարարի (ձև 11-գյուղական), Գյուղական վայրում հրահանգիչ-հսկիչի (ձև 12-գյուղական), Քաղաքներում հրահանգիչ-հսկիչի (ձև 12-քաղաքային), Մարդահամարի տեղամասի վարիչի և նրա օգնականի (ձև 13) Հուշատետրերը (կցվում են):

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ձև 11-քաղաքային

 

ՀՀ 2001 թ. մարդահամար

Հաստատված է
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի
16.08.2001 թ. N 63 որոշմամբ

 

 

Հ ՈՒ Շ Ա Տ Ե Տ Ր

 

ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԱՐԻ

 

Մարզ ________________________ Տարածք ____________________

 

Համայնք (թաղային) ______________________ Քաղաք _______________

 

                                                              ՀԱՇՎԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍ N___________

 

Հաշվարար_________________________________________________

                                                    (ազգանուն, անուն, հայրանուն)

 

                                                  ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍ N_____________

 

Հրահանգիչ-հսկիչ_____________________________________________

                                                    (ազգանուն, անուն, հայրանուն)

 

Հրահանգչական տեղամասի հասցեն __________________________________

 

_________________________ Հեռախոսի համարը __________________

 

                                                                         ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏԵՂԱՄԱՍ N____

 

Մարդահամարի տեղամասի վարիչ ____________________________________

                                                                                     (ազգանուն, անուն, հայրանուն)

 

Մարդահամարի տեղամասի հասցեն ___________________________________

 

____________________________ Հեռախոսի համարը _________________

 

 

Ներածություն

 

Մարդահամարի անցկացման ժամանակ բնակչության հարցումն ու մարդահամարի հարցաթերթում տեղեկությունների գրառումը կատարվում է հաշվարարների կողմից: Յուրաքանչյուր անձ` ում ՀՀ 2001 թ. մարդահամարի անցկացման ժամանակ վստահված է հաշվարարի պարտականությունը, պետք է հստակ պատկերացնի, թե որքանով է կարևորվում իր աշխատանքը մարդահամարի գործընթացում:

 Մարդահամարի անցկացման ժամանակահատվածում հաշվարարի կողմից իրականացվող աշխատանքները պայմանականորեն բաժանվում են երեք փուլերի`

1. Նախապատրաստական փուլ (հոկտեմբերի 5-8-ը) հաշվային տեղամասի տների, շենքերի (բնակարանների) նախնական շրջագայություն (շրջայց):

2. Մարդահամարի անցկացում (բնակչության հաշվառում`) 10 օրվա ընթացքում (հոկտեմբերի 10-ից 19-ը ներառյալ) շրջագայություն իր հաշվային տեղամասի յուրաքանչյուր տուն, բնակարան` մարդահամարի հարցաթերթի լրացում:

3. Վերահսկիչ աշխատանքներ (հոկտեմբերի 20-25-ը`) հետմարդահամարային վերահսկիչ շրջագայություն:

Մինչև հոկտեմբերի 5-ը հաշվարարը պարտավոր է անցնել հրահանգավորում և պատրաստվածության ստուգում: Նա պատասխանատու է իր հաշվային տեղամասում մարդահամարը ժամանակին և որակով անցկացնելու համար` ապահովելով իր տեղամասում ամբողջ բնակչության հաշվեգրումը, բաց չթողնելով ոչ մի մարդ, ինչպես նաև բնակչությունից ստանալու մարդահամարի հարցաթերթի հարցերի ճշգրիտ պատասխանները:

 

Հաշվարարի պարտականությունները

 

I. Նախապատրաստական փուլ

 

1. Հրահանգավորում ու պատրաստվածության ստուգումն անցնելուց հետո հաշվարարը հրահանգիչ-հսկիչից ստանում է իր հուշատետրը, որի 1-ին աղյուսակի 1-6-րդ սյունակներում լրացված են իր հաշվային տեղամասի մեջ մտնող բոլոր տները (շինությունները):

2. Նախնական շրջագայությունը (շրջայցը) սկսելուց առաջ` հաշվարարը պարտավոր է ճշտել իր տեղամասի սահմանները` համեմատելով դրանք հաշվային տեղամասի սխեմատիկ հատակագծի հետ:

 3. Հաշվարարը 4 օրվա ընթացքում (հոկտեմբերի 5-ից 8-ը ներառյալ) շրջագայում է իր տեղամասի բոլոր տներն ու շինությունները, բազմաբնակարան շենքում յուրաքանչյուր բնակարան և յուրաքանչյուրի համար հուշատետրի 1-ին աղյուսակի 7-րդ սյունակում գրառում է բնակելի և ոչ բնակելի շինությունների քանակը, ինչպես նաև լրացնում է 2-րդ աղյուսակի 1-ից 6-րդ սյունակները, որի հիման վրա 1-ին աղյուսակի 8-րդ սյունակում` դրանցում բնակարանների քանակը: Հաշվարարը պարտավոր է այցելել նաև իր տեղամասի կառուցվող տները և այն տները, որոնցից բնակչությունը տեղափոխված է դրանց քանդման կապակցությամբ, որպեսզի ստուգի` չիև բնակվում, արդյոք, այնտեղ որևէ մեկը:

4. Հուշատետրի 2-րդ աղյուսակում տները (շինությունները) պետք է գրանցվեն այն հերթականությամբ, ինչպես դրանք լրացվել են 1-ին աղյուսակի 3-րդ սյունակում:

Դրա հետ մեկտեղ, յուրաքանչյուր բնակարան (շինություն) 2-րդ աղյուսակի 4-րդ սյունակում գրանցվում է առանձին տողով, դրանց համարների հաջորդականությամբ: Եթե առանձին բնակարաններ (շինություններ) չունեն համարներ, ապա հաշվարարն ինքն է համարակալում դրանք իր հուշատետրում, իսկ բնակարանի համարի կողքին նշում է բնակարանի վարձակալի ազգանունն ու անունը:

5. Եթե նախնական շրջագայության ժամանակ հաշվարարը պարզում է, որ իր տեղամասում գտնվող որևէ տուն (շինություն) ներառված չէ հուշատետրի 1-ին աղյուսակում, կամ ներառված է, բայց փաստացի գոյություն չունի, կամ անմարդաբնակ է, բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով, ինչպես նաև այն դեպքում, եթե 1-ին աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակներում գրառված տների (շինությունների) և բնակարանների քանակը չի համապատասխանում դրանց փաստացի քանակին, ապա հաշվարարը գրառում է տների (շինությունների) և բնակարանների փաստացի քանակը և հայտնում է այդ մասին հրահանգիչ-հսկիչին, որը պարզում է տարբերությունների պատճառը և լրացնում կամ ուղղում է հաշվարարի հուշատետրի 1-ին աղյուսակում համապատասխան գրառումները:

6. 2-րդ աղյուսակի 5-6-րդ սյունակներում գրանցվում է տվյալ բնակարանում, տանը (շինությունում) բնակվողների ընդհանուր թվաքանակը` ներառյալ բացակայողները և ժամանակավոր ներկաները: Բազմաբնակարանանոց շենքերի համար, ըստ 2-րդ աղյուսակի 6-րդ սյունակի, հաշվարարը հաշվում է նաև տվյալ շենքում բնակվողների թվաքանակն ամբողջությամբ: Ստացված հանրագումարը գրվում է 6-րդ սյունակի այն տողում, որտեղ գրված է տվյալ շենքի վերջին բնակարանը: Եթե հաշվային տեղամասի մեջ մտնում է շենքի միայն մի մասը, ապա գրվում է այդ մասի հանրագումարը: Մեկ բնակարանանոց շենքերի համար 5-րդ սյունակի տվյալները տեղափոխվում են 6-րդ սյունակ:

7. Բաց թողնված բնակարանը հաշվարարը գրանցում է այն շինության վերջում, որում այն գտնվում է կամ 2-րդ աղյուսակի վերջում` վերջինը գրառված շինությունից հետո: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է 2-րդ աղյուսակի 6-րդ սյունակում ուղղել բնակվողների հանրագումարն ըստ համապատասխան շինության:

8. Յուրաքանչյուր տուն կամ բնակարան այցելելիս` հաշվարարը բնակիչներին տեղեկացնում է անցկացվելիք մարդահամարի մասին, պարզաբանում է դրա նպատակներն ու խնդիրները, պարզում է, թե երբ է ավելի հարմար հաշվեգրել տվյալ տանը (շինությունում) բնակվողներին, հատկապես նրանց, ում դժվար է տանը գտնել և համապատասխան նշումներ է կատարում 2-րդ աղյուսակի 7-րդ սյունակում: Հաշվարարը խնդրում է հիշել նաև այն անձանց, ովքեր սովորաբար այդտեղ չեն բնակվում, սակայն հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կարող են գտնվել տվյալ տանը (շինությունում):

9. Հաշվարարը պարտավոր է նաև այցելել իր տեղամասում գտնվող բոլոր կազմակերպությունները և դրանց վարչակազմի (ադմինիստրացիայի) հետ ճշտել, թե հնարավոր է, արդյոք, որ 9-ի լույս 10-ի գիշերը մարդիկ գտնվեն դրանց պատկանող շինություններում (օրինակ գործուղվածներ), որպեսզի ապահովվի նրանց հաշվառումը:

10. Իր տեղամասի բոլոր տները (շինությունները) 2-րդ աղյուսակում գրանցելուց հետո, հաշվարարը հաշվարկում և 6-րդ սյունակում գրում է ամբողջությամբ վերցրած հաշվային տեղամասում բնակվողների թվաքանակը, մեկ անգամ ևս ստուգում է 1-ին և 2-րդ աղյուսակներում բոլոր գրառումները:

Մարդահամարի նախօրեին հաշվարարը հրահանգիչ-հսկիչից ստանում է իր տեղամասում մարդահամարի անցկացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

 

II. Մարդահամարի անցկացում

 

1. 10 օրվա ընթացքում (հոկտեմբերի 10-ից 19-ը ներառյալ) հաշվարարը շրջագայում (շրջայցում) է իր տեղամասում տեղակայված բոլոր տները (շինությունները) և յուրաքանչյուր տնային տնտեսության համար լրացնում է մարդահամարի հարցաթերթը, անհրաժեշտության դեպքում նաև հաշվառման վերահսկումն ապահովող այլ մարդահամարի փաստաթղթեր:

2. Հաշվարարը պարտավոր է ամեն օրվա վերջում մեկ անգամ ևս ստուգել իր լրացրած հարցաթերթերի ճշգրտությունը, ինչպես նաև լրացնել հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագիրը:

 Եթե հաշվային տեղամասի մեջ մտնում են ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպություններ (հիվանդանոց, ծննդատուն, առողջարան, հանգստյան տուն, հյուրանոց և այլն), ապա հաշվարարը պարտավոր է մարդահամարի առաջին օրը առավոտյան ժամը 8-ից մարդահամարը սկսել այդ կազմակերպություններում:

Մարդահամարն այնտեղ անց է կացվում մեկ (առաջին) օրվա ընթացքում, հաջորդ օրերին նոր եկած անձանց համար նրանց մոտ մարդահամարն անցնելու մասին տեղեկանքի բացակայության դեպքում` լրացվում են հսկիչ թերթեր (ձև 4): Մարդահամարի պահի դրությամբ ժամանակավոր ներկա հաշվեգրված բոլոր անձանց հաշվարարը տալիս է տեղեկանք մարդահամարն անցնելու մասին (ձև 5) և զգուշացնում, որ տեղեկանքն անհրաժեշտ է պահել մինչև վերահսկիչ շրջագայության (շրջայցի) ավարտը (հոկտեմբերի 25-ը):

3. Ավարտելով մարդահամարի հաշվառումը ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպություններում` հաշվարարը ձեռնամուխ է լինում իր տեղամասի մյուս տներում (շինություններում) մարդահամար անցկացնելուն:

Մինչ մարդահամարի հարցաթերթը լրացնելը` հաշվարարը պարզում է, թե քանի տնային տնտեսություններ են բնակվում տվյալ տանը (շինությունում) և այնուհետև անցնում են նրանց հաշվեգրմանը` ՀՀ 2001 թ. մարդահամարի հարցաթերթը լրացնելու (մարդահամարն անցկացնելու) կարգի մասին հրահանգի համաձայն:

4. Մարդահամարի հարցաթերթը հաշվարարի կողմից լրացվում է բնակչության հարցման եղանակով` հարցաթերթից ընթերցելով յուրաքանչյուր հարցը: Հաշվարարը պատասխանների ճշգրտությունը հաստատող փաստաթղթեր չի պահանջում, սակայն համոզվում է, որ հարցվողները հստակ հասկացել են հարցերը և ճշգրիտ պատասխաններ են տալիս դրանց: Ընդ որում` «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածը սահմանել է. «Մարդահամարը կրում է պարտադիր բնույթ և հարցվողները պարտավոր են ճշգրիտ և սպառիչ պատասխաններ տալ մարդահամարի հարցաթերթերի բոլոր հարցերին:

Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու մարդահամարի հարցաթերթերում իր մասին գրանցված տեղեկություններին»:

5. Բազմաբնակարան շենքերում յուրաքանչյուր բնակարանի վերաբերյալ տնային տնտեսության բնակության պայմաններին վերաբերող հարցերի բաժինը լրացնելիս, հարկավոր է օգտագործել N 1 բնակբնութագիր «Բազմաբնակարան շենքի բնակարանների բնութագիրը», հաշվետվական ձևում լրացված տեղեկությունները:

 6. Եթե հաշվարարը մարդահամարի ընթացքում որևէ տանը (շինությունում) կհանդիպի մշտապես կամ ժամանակավոր ներկա գտնվող անձանց, ովքեր հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը գտնվել են մեկ այլ բնակավայրում, որտեղ պետք է հաշվեգրվեին որպես ժամանակավոր կամ մշտապես բնակվողներ, ապա նա պետք է պարզի, թե արդյոք այդ անձինք տեղեկանք ունեն մարդահամար անցնելու մասին: Տեղեկանք չունեցող անձանց համար հաշվարարը կազմում է հսկիչ թերթ (ձև 4): Հսկիչ թերթերի և տեղեկանքների համարակալումը հաշվարարի կողմից կատարվում է միասնական հաջորդական համարակալումով, հաշվային տեղամասի սահմաններում, դրանք կազմելուն զուգընթաց:

7. Եթե հաշվարարը հանդիպում է մեկից ավելի բնակարան (տուն, առանձնատուն և այլն) ունեցող անձի, ապա նա պարզում է, թե տվյալ անձը որտեղ պետք է հաշվեգրվի: Նախապատվությունը տրվում է այն տանը (բնակարանին), որտեղ բնակվում է հարցվողի տնային տնտեսությունը: Հաշվեգրման վայրը որոշելուց հետո, եթե ընտրվում է տվյալ տունը (շինությունը)` մարդահամարի հարցաթերթում տվյալ անձին հաշվագրելու հետ մեկտեղ հաշվարարը նրա համար կազմում է վերահսկիչ փաստաթուղթ (ձև 6), ինչպես նաև հարցվողին տալիս է տեղեկանք մարդահամարն անցնելու մասին:

8. Վերահսկիչ փաստաթղթերը նույնպես համարակալվում են հաշվային տեղամասի սահմանում` միասնական հաջորդական համարակալումով: Ընդ որում վերահսկիչ փաստաթղթերը և հսկիչ թերթերը հաշվարարը հանձնում է հրահանգիչ- հսկիչին` դրանց լրացմանը զուգընթաց:

9. Յուրաքանչյուր տանը (շինությունում) տնային տնտեսության բոլոր անդամներին հաշվեգրելուց հետո հաշվարարը անվանական ընթերցում է հարցաթերթում բոլոր հաշվեգրվածներին և պարզում, թե արդյոևք բաց չի թողնվել տնային տնտեսության անդամներից որևէ մեկը և կամ չկան արդյոևք սխալմամբ հաշվեգրվածներ, ստորագրում է հարցաթերթի I -ին էջում հատկացված մասում և գրում լրացման ամսաթիվը:

Եթե որևէ տանը (շինությունում) մնացել են հաշվարարի կողմից չհաշվեգրված անձինք, որոնց նա մի քանի անգամ այցելելուց հետո չի հանդիպել, ապա իր հուշատետրի 2-րդ աղյուսակի 8-րդ սյունակում` «Ծանոթություն» բաժնում նշում է այդպիսի անձանց թվաքանակը, որպեսզի նորից այցելի այդ տունը (շինությունը), ինչպես նաև թողնում է «գրություն այն անձանց ում դժվար է տանը գտնել», որով խնդրում է ներկայանալ կամ զանգահարել հրահանգչական տեղամաս` մարդահամարի հարցաթերթերի հարցերին պատասխանելու համար:

10. Մարդահամարի ամբողջ ընթացքում հաշվարարը պարտավոր է ամեն օր, հրահանգիչ-հսկիչի կողմից նշանակված ժամին ներկայանալ հրահանգչական տեղամաս և ստուգման ներկայացնել լրացված մարդահամարային փաստաթղթերը, հրահանգիչ-հսկիչի ցուցումով ուղղել սխալ կամ կիսատ կատարած գրանցումները, իսկ անհրաժեշտության դեպքում, կրկին այցելել այդ տները (շինությունները):

11. Մարդահամարի հարցաթերթերի, ինչպես նաև մարդահամարային մյուս բոլոր փաստաթղթերի լրացումը կատարվում է «ՀՀ 2001 թ. մարդահամարի հարցաթերթը լրացնելու (մարդահամարն անցկացնելու) կարգի մասին» հրահանգով պահանջվող լրիվությամբ և ճշգրտությամբ:

 Մարդահամարի հարցաթերթի անհատական հարցերի պատասխանների լրացումը կատարվում է բառեր կամ թվեր գրելով, կամ ամեն հարցի համար որպես պատասխան առաջարկված, մեկին համապատասխանող նույնականացման կոդը (թիվը) գրելով: Տնային տնտեսության բնակության պայմանների վերաբերյալ հարցերի պատասխանները լրացվում են առաջարկված հուշումներից մեկին համապատասխանող վանդակը գծանշելով` (Ö):

 Բոլոր գրառումները հարկավոր է կատարել հարցի համար խիստ սահմանված գոտում, կամ հատուկ գծված վանդակում:

 Փաստաթղթերում անհրաժեշտ ուղղումները հարկավոր է կատարել խնամքով և ընթեռնելի:

 Մարդահամարի հարցաթերթի լրացման ժամանակ թույլ տրված սխալի դեպքում, սխալ դրված նիշի, թվի կամ սխալ գրառման վրա պետք է խնամքով գիծ քաշել և դնել ճիշտ նիշը, թիվը կամ գրել ճիշտ գրառումը:

12. Մարդահամարի հարցաթերթերում հաշվարարը հաշվեգրում է յուրաքանչյուր տան (շինության), բնակարանի, վագոն-տնակի և այլնի բոլոր բնակիչներին (ըստ տնային տնտեսությունների), հաշվում է հանրագումարն ըստ յուրաքանչյուր տան (շինության) և դրանք գրանցում է հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի մեջ (ձև 6 քաղաքային) նույնպիսի կարգով, ինչպես դրանք գրված են հաշվարարի հուշատետրի 2-րդ աղյուսակում: Համոզվելով, որ ամբողջ բնակչությունը հաշվեգրված է և տվյալ տան (շինության) բոլոր բնակարանների հանրագումարները գրված են ամփոփ տեղեկագրերում, հաշվարարը հաշվում է հանրագումարն ըստ այդ տան (շենքի):

13. Ավարտելով մարդահամարն իր տեղամասի բոլոր տներում (շինություններում) և համոզվելով, որ ոչ մի կառույց, ոչ մի բնակարան բաց չի թողնվել, հաշվարարն ամփոփագրում հաշվում է հաշվային տեղամասի հանրագումարը` ամփոփ տեղեկագիրը լրացնելու ցուցումներին համապատասխան:

14. Ավարտելով մարդահամարն իր տեղամասում, հաշվարարն իր տեղամասի համար լրացնում է ուղեկցող թերթը (ձև 10): Թերթում հաշվարարը լրացնում է միայն հասցեամասը, լրացված հարցաթերթերի և դրանցում գրանցված անձանց թվաքանակի վերաբերյալ պահանջվող տվյալները, իսկ վերնագրում կատարում է նշում` թերթը կազմված է ամբողջ բնակավայրի կամ նրա մի մասի վերաբերյալ:

15. Մարդահամարային նյութերը հրահանգիչ-հսկիչին հանձնելուց առաջ հաշվարարը մեկ անգամ ևս մանրազնին ստուգում է լրացված բոլոր փաստաթղթերը (մարդահամարի հարցաթերթերը, հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրերը, հսկիչ թերթերը և այլն), որպեսզի վերացնի հնարավոր անճշտությունները, ուղղի սխալ գրառումները, ինչպես նաև իր հուշատետրում լրացնի «Հաշվարարի դիտողություններն ու առաջարկությունները» բաժինը:

16. Հաշվարարը մարդահամարի հարցաթերթերը դասավորում է ըստ դրանց հերթական համարակալման և տեղավորում պայուսակի մեջ` ուղեկցող թերթը դնելով առաջին հարցաթերթից առաջ: Պայուսակի առանձնացված մասում դրվում են հսկիչ թերթերը, հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագիրը, հաշվարարի հուշատետրը և հրահանգիչ-հսկիչից ստացված բոլոր օժանդակ նյութերը:

Չօգտագործված և փչացրած մարդահամարի հարցաթերթերը և մարդահամարային այլ փաստաթղթերը հաշվով հանձնում են հրահանգիչ-հսկիչին:

 

III. Վերահսկիչ շրջագայություն

 

1. Հրահանգիչ-հսկիչի կողմից սահմանված օրը` հաշվարարը պարտավոր է ներկայանալ հրահանգչական տեղամաս` մարդահամարի նյութերն անձամբ հրահանգիչ-հսկիչին հանձնելու և վերահսկիչ շրջագայությանը (շրջայցին) մասնակցելու համար:

2. Վերահսկիչ շրջագայությունը (շրջայցը) անցկացվում է բոլոր հաշվային տեղամասերում, դրանցից յուրաքանչյուրում ընդգրկելով բնակելի միավորների (բնակարանների) 10%-ը, որպեսզի ստուգվի, թե տվյալ տանը (շինությունում) բնակվող տնային տնտեսությունում հաշվառման ենթակա բոլոր անձինք են անցել մարդահամար` ներառյալ հոկտեմբերի 10-ից հետո եկածները:

Բնակելի միավորների ընտրանքը կատարում է մարդահամարի տեղամասի վարիչը կամ նրա օգնականը հրահանգիչ-հսկիչի հետ համատեղ:

3. Վերահսկիչ շրջագայությունն (շրջայցն) անցկացնում է հրահանգիչ-հսկիչը` հաշվարարի հետ համատեղ, հոկտեմբերի 20-25-ը ժամանակահատվածում: Ընդ որում, վերահսկիչ շրջագայության ժամանակ հրահանգիչ-հսկիչն է տեղաբաշխում հաշվարարներին ըստ հաշվային տեղամասերի:

4. Որևէ բնակարանում կամ տանը մարդահամարի ենթակա, սակայն հաշվարարի կողմից բաց թողնված անձանց համար, վերահսկիչ շրջագայության (շրջայցի) ժամանակ կազմվում են մարդահամարային համապատասխան փաստաթղթեր:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ՀԱՇՎԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

 

Լրացվում է հրահանգիչ-հսկիչի կողմից

Լրացվում է հաշվարարի կողմից
նախնական շրջագայության ժամանակ

Ծանոթություն

Թաղամասի
զանգվածի
համարը

Պողոտայի, փողոցի, հրապարակի
անցուղու և այլնի անվանումը

Տան
համարը

Կազմակերպության անվանումը, որին պատկանում է տունը կամ տանտիրոջ ազգանունը և անվան, հայրանվան սկզբնատառերը

Բնակելի և ոչ
բնակելի
շինությունների
քանակը

Դրանցում
բնակարաններ

Բնակելի և ոչ
բնակելի
շինությունների
քանակը

Դրանցում
բնակարաններ

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՀԱՇՎԱՐԱՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Նախապատրաստական ժամանակաշրջան

Մարդահամարի
ընթացքում
տուն
(շինություն)
այցելելու
ամսաթիվը

Ծանոթություն

Բնակելի
միավորի
հերթական
համարը

Պողոտայի, փողոցի, հրապարակի անցուղու և այլնի անվանումը

Տան
համարը

Բնակարանի համարը, իսկ այն տների համար, որոնք չունեն բնակարանների համարներ` բնակարանի վարձակալի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը 

բնակվողների թվաքանակը

բնակարանում

ամբողջությամբ տանը

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՇՎԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿ

 

Նյութերի ցանկը

Ստացել է

Հանձնել է

լրացրած

չլրացրած

փչացրած

1

2

3

4

5

1. Մարդահամարի հարցաթերթ        
2. Հրահանգ «2001 թ. մարդահամարի հարցաթերթ լրացնելու (մարդահամարն անցկացնելու) կարգի մասին»  

X

 

X

3. Հսկիչ թերթ (Ձև 4)        
4. Տեղեկանք մարդահամարն անցնելու մասին (Ձև 5)        
5. Վերահսկիչ փաստաթուղթ (Ձև 6)        
6. Ամփոփ տեղեկագիր հաշվային տեղամասի (Ձև 6-քաղաքական)        
7. Ուղեկցող թերթ (Ձև 10)        
8. Հուշատետր հաշվարարի (Ձև 11-քաղաքական)        
9. «Բազմաբնակարան շենքի բնակարանների բնութագիր» Ձև 1 բնակբնութագիր         
10. Գրություն այն անձանց, ում դժվար է տանը գտնել        
11. Գոյության միջոցների աղբյուրների ցանկ  

X

   
12. Հաշվարարի վկայական    

X

X

13. Պայուսակ    

X

14. Հաշվային տեղամասի հատակագիծ      

X

15. Գրասենյակային պիտույքներ  

X

X

X

16. Երկարակյացների (100 և ավելի տարեկան) հաշվառման թերթիկ        

 

Հաշվարարի դիտողություններն ու առաջարկությունները

 

Նկարագրեք, խնդրեմ, հաշվային տեղամասում Ձեր աշխատանքի պայմանների դրական և բացասական կողմերը և տվեք առաջարկություններ հաշվային և հրահանգչական տեղամասում մարդահամարի կազմակերպման և անցկացման վերաբերյալ: Ընդգծեք այն հարցերը, որոնք դժվարություններ են առաջացրել մարդահամարի հարցաթերթի հարցերի պատասխանները ստանալու ժամանակ:

Առաջանու՞մ էին արդյոք դժվարություններ բնակչությունից մարդահամարի հարցաթերթի հարցերի պատասխանները ստանալու ժամանակ:

Նկարագրեք, ինչպիսի անհասկանալի հարցեր կային մարդահամարի փաստաթղթերում: Շարադրեք Ձեր առաջարկությունները մարդահամարի կազմակերպման և նրա ծրագրի վերաբերյալ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ձև 11-գյուղական

 

ՀՀ 2001 թ. մարդահամար

Հաստատված է
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի
16.08.2001 թ. N 63 որոշմամբ

 

Հ ՈՒ Շ Ա Տ Ե Տ Ր

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԱՐԻ

 

Մարզ ________________________ Տարածք ____________________

 

Համայնք (թաղային) ______________________ Քաղաք _______________

 

                                                              ՀԱՇՎԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍ N___________

 

Հաշվարար_________________________________________________

                                                    (ազգանուն, անուն, հայրանուն)

 

                                                  ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍ N_____________

 

Հրահանգիչ-հսկիչ_____________________________________________

                                                    (ազգանուն, անուն, հայրանուն)

 

Հրահանգչական տեղամասի հասցեն __________________________________

 

_________________________ Հեռախոսի համարը __________________

 

                                                                         ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏԵՂԱՄԱՍ N____

 

Մարդահամարի տեղամասի վարիչ ____________________________________

                                                                                     (ազգանուն, անուն, հայրանուն)

 

Մարդահամարի տեղամասի հասցեն ___________________________________

 

____________________________ Հեռախոսի համարը _________________

 

 

Ներածություն

 

Մարդահամարի անցկացման ժամանակ բնակչության հարցումն ու մարդահամարի հարցաթերթում տեղեկությունների գրառումը կատարվում է հաշվարարների կողմից: Յուրաքանչյուր անձ` ում ՀՀ 2001 թ. մարդահամարի անցկացման ժամանակ վստահված է հաշվարարի պարտականությունը, պետք է հստակ պատկերացնի, թե որքանով է կարևորվում իր աշխատանքը մարդահամարի գործընթացում: Մարդահամարի անցկացման ժամանակահատվածում հաշվարարի կողմից իրականացվող աշխատանքները պայմանականորեն բաժանվում են երեք փուլերի`

1. Նախապատրաստական փուլ` հոկտեմբերի 5-8-ը, հաշվային տեղամասի տների, շենքերի (բնակարանների) նախնական շրջագայություն (շրջայց):

2. Մարդահամարի անցկացում (բնակչության հաշվառում)` 10 օրվա ընթացքում (հոկտեմբերի 10-19-ը ներառյալ) շրջագայություն իր հաշվային տեղամասի յուրաքանչյուր տուն, բնակարան և մարդահամարի հարցաթերթի լրացում:

3. Վերահսկիչ աշխատանքներ` հոկտեմբերի 20-25-ը, հետմարդահամարային վերահսկիչ շրջագայություն:

Մինչև հոկտեմբերի 5-ը հաշվարարը պարտավոր է անցնել հրահանգավորում և պատրաստվածության ստուգում: Նա պատասխանատու է իր հաշվային տեղամասում մարդահամարը ժամանակին և որակով անցկացնելու համար` ապահովելով իր տեղամասում ամբողջ բնակչության հաշվեգրումը, բաց չթողնելով ոչ մի մարդ, ինչպես նաև բնակչությունից ստանալու մարդահամարի հարցաթերթի հարցերի ճշգրիտ պատասխաններ:

 

Հաշվարարի պարտականությունները

 

I. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼ

 

1. Հրահանգավորում ու պատրաստվածության ստուգումն անցնելուց հետո հաշվարարը հրահանգիչ-հսկիչից ստանում է իր հուշատետրը, որի 1-ին աղյուսակում հրահանգիչ-հսկիչի կողմից լրացված են իր հաշվային տեղամասի մեջ մտնող բոլոր գյուղական բնակավայրերը և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերը:

2. Նախնական շրջագայությունը (շրջայցը) սկսելուց առաջ`

 հաշվարարը պարտավոր է ճշտել իր տեղամասի սահմանները` համեմատելով դրանք հաշվային տեղամասի սխեմատիկ հատակագծի հետ:

 եթե մեկ բնակավայրը բաժանված է մի քանի հաշվային տեղամասերի կամ հաշվային տեղամասը բաղկացած է մի քանի այլ բնակավայրերից, ապա հաշվարարը պարտավոր է ճշտել իր տեղամասի սահմանները` հրահանգիչ-հսկիչի և հարակից տեղամասերի հաշվարարների հետ` տեղանք դուրս գալով:

3. Հաշվարարը 4 օրվա ընթացքում (հոկտեմբերի 5-8-ը) շրջագայում է իր տեղամասում` այցելելով բոլոր տներն ու շինությունները, բազմաբնակարան շենքում` յուրաքանչյուր բնակարան, տուն (շինություն), վագոն-տնակ և լրացնում է իր հուշատետրի 2-րդ աղյուսակի 1-6-րդ սյունակներում պահանջվող տվյալները, ինչպես նաև 1-ին աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակների համապատասխան տվյալները:

4. Հուշատետրի 2-րդ աղյուսակում գյուղական բնակավայրերը պետք է գրառվեն այն հերթականությամբ, ինչպես դրանք լրացվել են 1-ին աղյուսակում:

Դրա հետ մեկտեղ, յուրաքանչյուր բնակավայր (ինչպես հիմնական, այնպես էլ հիմնականի տարածքում գտնվող այլ բնակատեղեր) գրվում է առանձին տողով:

Եթե հաշվարարն իր տեղամասում հայտնաբերի այնպիսի բնակատեղեր կամ հիմնական բնակելի տներից հեռու գտնվող տներ (շինություններ), որոնք հրահանգիչ-հսկիչի կողմից չեն ներառվել իր հուշատետրի 1-ին աղյուսակում, կամ բնակելի տներից հեռու գտնվող տունը (շինությունը) ներառված է, բայց իրականում գոյություն չունի, կամ անմարդաբնակ է, բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով, ապա հաշվարարը գրառում է բնակավայրի կամ առանձին կանգնած տների (շինությունների) փաստացի թվաքանակը և այդ մասին տեղյակ պահում հրահանգիչ-հսկիչին:

5. 2-րդ աղյուսակում` յուրաքանչյուր բնակավայրի սահմաններում, առանձին տողով գրառվում են`

 բոլոր բնակելի տները (շինությունները), անկախ այն բանից, թե շրջագայության պահին այնտեղ բնակչություն բնակվում է, թե` ոչ,

 բազմաբնակարան շենքերում յուրաքանչյուր բնակարան,

ոչ բնակելի տները (շինությունները), որտեղ ապրում է բնակչություն,

 կիսակառույց տները և այն տները, որոնցից բնակչությունը տեղափոխվել է դրանց քանդման կապակցությամբ, որպեսզի ստուգի` չի բնակվում արդյոևք այնտեղ որևէ մեկը:

Այն ոչ բնակելի շինությունները (հիմնարկի, կազմակերպության և այլն), որոնցում բնակվողներ չկան, 2-րդ աղյուսակում չեն գրառվում:

6. Շրջագայության (շրջայցի) ժամանակ հաշվարարն իր հուշատետրի 2-րդ աղյուսակի 5-րդ սյունակում գրում է տվյալ բնակավայրի բնակելի տների (շինությունների) քանակը, իսկ 6-րդ սյունակում` դրանցում բնակվողների թվաքանակը, ներառյալ բացակայողների և ժամանակավոր ներկաների թվաքանակը: Տների (շինությունների) քանակի վերաբերյալ ստացված տվյալները գրառում է 1-ին աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակներում:

Եթե հրահանգիչ-հսկիչի կողմից 1-ին աղյուսակի 2-րդ և 4-րդ սյունակներում նախօրոք գրառված բնակելի տների (շինությունների) քանակը չի համապատասխանում դրանց փաստացի քանակին, ապա հաշվարարը 1-ին աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակներում գրառում է բնակելի տների (շինությունների) փաստացի քանակը` տարբերության մասին հայտնելով հրահանգիչ-հսկիչին: Վերջինս պարզում է դրա պատճառը և լրացնում կամ ուղղում է հաշվարարի հուշատետրի 1-ին աղյուսակի համապատասխան գրառումները: Հաշվարարը դրանց լրացումն ամբողջությամբ ավարտելուց հետո 2-րդ աղյուսակի 6-րդ սյունակում հաշվում և լրացնում է բնակվողների թվաքանակն ամբողջությամբ` ըստ տվյալ բնակավայրի:

7. Բաց թողնված տները (շինությունները) հաշվարարը գրառում է այն բնակավայրի վերջում, որոնցում դրանք գտնվում են, կամ էլ 2-րդ աղյուսակի վերջում` վերջինը գրված տնից (շինությունից) հետո: Դրա հետ մեկտեղ 2-րդ աղյուսակի 2-րդ սյունակում ցույց է տրվում այն բնակավայրի անվանումը, որին պատկանում է բաց թողնված տունը (շինությունը), իսկ 3-րդ սյունակում` այդ բնակավայրի սահմաններում տան (շինության) հաջորդական համարը, 5-րդ սյունակում ուղղում է տվյալ բնակավայրի հանրագումարը:

8. Յուրաքանչյուր տուն (շինություն) այցելելիս հաշվարարը բնակիչներին տեղեկացնում է անցկացվելիք մարդահամարի մասին, պարզաբանում է դրա նպատակներն ու խնդիրները, պարզում է, թե եևրբ է ավելի հարմար հաշվեգրել տվյալ տանը (շինությունում) բնակվողներին, հատկապես նրանց, ում դժվար է տանը գտնել և համապատասխան նշումներ է կատարում 2-րդ աղյուսակի 7-րդ սյունակում: Հաշվարարը խնդրում է հիշել նաև այն անձանց, ովքեր սովորաբար այդտեղ չեն բնակվում, սակայն հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կարող են գտնվել տվյալ տանը (շինությունում):

9. Հաշվարարը պարտավոր է նաև այցելել իր տեղամասում գտնվող բոլոր կազմակերպությունները և դրանց վարչակազմի (ադմինիստրացիայի) հետ ճշտել, թե հնարավոր է արդյոևք, որ հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը մարդիկ գտնվեն դրանց պատկանող շինություններում (օրինակ գործուղվածներ), որպեսզի ապահովվի նրանց հաշվառումը:

10. Իր տեղամասի բոլոր տները (շինությունները) 2-րդ աղյուսակում գրառելուց հետո, հաշվարարը հաշվարկում և 6-րդ սյունակում գրում է ամբողջությամբ վերցրած հաշվային տեղամասում բնակվողների թվաքանակը, մեկ անգամ ևս ստուգում է 1-ին և 2-րդ աղյուսակներում բոլոր գրառումները:

Մարդահամարի նախօրեին հաշվարարը հրահանգիչ-հսկիչից ստանում է իր տեղամասում մարդահամարի անցկացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

 

II. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

 

1. 10 օրվա ընթացքում (հոկտեմբերի 10-19-ը ներառյալ) հաշվարարը շրջագայում (շրջայցում) է իր տեղամասի բոլոր տները (շինությունները) և յուրաքանչյուր տնային տնտեսության համար լրացնում է մարդահամարի հարցաթերթը, անհրաժեշտության դեպքում նաև մարդահամարի հաշվառման վերահսկումն ապահովող այլ փաստաթղթեր:

Հաշվարարը պարտավոր է ամեն օրվա վերջում մեկ անգամ ևս ստուգել իր լրացրած հարցաթերթերի ճշգրտությունը, ինչպես նաև լրացնել հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագիր:

 2. Եթե հաշվային տեղամասի մեջ մտնում են ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպություններ (հիվանդանոց, ծննդատուն, առողջարան, հանգստյան տուն, հյուրանոց և այլն), ապա հաշվարարը պարտավոր է մարդահամարի առաջին օրը առավոտյան ժամը 8-ից մարդահամարը սկսել այդ կազմակերպություններում:

Մարդահամարն այնտեղ անց է կացվում մեկ (առաջին) օրվա ընթացքում, հաջորդ օրերին նոր եկած անձանց համար, նրանց մոտ մարդահամարն անցնելու մասին տեղեկանքի բացակայության դեպքում, լրացվում են հսկիչ թերթեր (ձև 4): Մարդահամարի պահի դրությամբ ժամանակավոր ներկա հաշվեգրված բոլոր անձանց հաշվարարը տալիս է տեղեկանք մարդահամարն անցնելու մասին (ձև 5) և զգուշացնում, որ այն անհրաժեշտ է պահել մինչև վերահսկիչ շրջագայության (շրջայցի) ավարտը (հոկտեմբերի 25-ը):

3. Ավարտելով մարդահամարի հաշվեգրումը ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպություններում, հաշվարարը ձեռնամուխ է լինում իր տեղամասի մյուս տներում (շինություններում) մարդահամար անցկացնելուն:

Մինչ մարդահամարի հարցաթերթը լրացնելը հաշվարարը պարզում է, թե քանի՞ տնային տնտեսություններ են բնակվում տվյալ տանը (շինությունում) և այնուհետև անցնում է նրանց հաշվեգրմանը` ՀՀ 2001 թ. մարդահամարի հարցաթերթը լրացնելու (մարդահամարն անցկացնելու) կարգի մասին հրահանգի համաձայն:

4. Մարդահամարի հարցաթերթը հաշվարարի կողմից լրացվում է բնակչության հարցման եղանակով` հարցաթերթից ընթերցելով յուրաքանչյուր հարց: Հաշվարարը պատասխանների ճշգրտությունը հաստատող փաստաթղթեր չի պահանջում, սակայն համոզվում է, որ հարցվողները հստակ հասկացել են հարցը և ճշգրիտ պատասխաններ են տալիս դրանց: Ընդ որում` «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածը սահմանում է.

«Մարդահամարը կրում է պարտադիր բնույթ և հարցվողները պարտավոր են ճշգրիտ և սպառիչ պատասխաններ տալ մարդահամարի հարցաթերթի բոլոր հարցերին:

Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու մարդահամարի հարցաթերթում իր մասին գրանցված տեղեկություններին»:

5. Բազմաբնակարան շենքերում յուրաքանչյուր բնակարանի վերաբերյալ տնային տնտեսության բնակության պայմաններին վերաբերող հարցերի բաժինը լրացնելիս հարկավոր է օգտվել N 1 բնակբնութագիր` «Բազմաբնակարան շենքի բնակարանների բնութագիրը», հաշվետվական ձևում լրացված տեղեկություններից:

6. Եթե հաշվարարը մարդահամարի ընթացքում որևէ տանը (շինությունում) կհանդիպի մշտապես կամ ժամանակավոր ներկա գտնվող անձանց, ովքեր հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը գտնվել են մեկ այլ բնակավայրում, որտեղ պետք է հաշվեգրվեին որպես ժամանակավոր կամ մշտապես բնակվողներ, ապա նա պետք է պարզի, թե արդյոևք այդ անձինք տեղեկանք ունեն մարդահամար անցնելու մասին: Տեղեկանք չունեցող անձանց համար հաշվարարը կազմում է հսկիչ թերթ (ձև 4):

Հսկիչ թերթերի և տեղեկանքների համարակալումը հաշվարարի կողմից կատարվում է միասնական հաջորդական համարակալումով, հաշվային տեղամասի սահմաններում, դրանք կազմելուն զուգընթաց:

7. Եթե հաշվարարը հանդիպում է մեկից ավելի բնակարան (տուն, առանձնատուն և այլն) ունեցող անձի, ապա նա պարզում է, թե տվյալ անձը որտեևղ պետք է հաշվեգրվի: Նախապատվությունը տրվում է այն տանը (բնակարանին), որտեղ բնակվում է հարցվողի տնային տնտեսությունը: Հաշվեգրման վայրը որոշելուց հետո, եթե ընտրվում է տվյալ տունը (շինությունը)` մարդահամարի հարցաթերթում տվյալ անձին հաշվեգրելու հետ մեկտեղ, հաշվարարը նրա համար կազմում է վերահսկիչ փաստաթուղթ (ձև 6), ինչպես նաև հարցվողին տալիս է տեղեկանք մարդահամարն անցնելու մասին:

 8. Վերահսկիչ փաստաթղթերը նույնպես համարակալվում են հաշվային տեղամասի սահմանում` միասնական հաջորդական համարակալումով: Ընդ որում, վերահսկիչ փաստաթղթերը և հսկիչ թերթերը հաշվարարը հանձնում է հրահանգիչ-հսկիչին` դրանց լրացմանը զուգընթաց:

9. Յուրաքանչյուր տանը (շինությունում) տնային տնտեսության բոլոր անդամներին հաշվեգրելուց հետո, հաշվարարն անվանական ընթերցում է հարցաթերթում բոլոր հաշվեգրվածներին և պարզում, թե արդյո՞ք բաց չի թողնվել տնային տնտեսության անդամներից որևէ մեկը, կամ չկա՞ն արդյոք սխալմամբ հաշվեգրվածներ, ստորագրում է հարցաթերթի I-ին էջում հատկացված մասում և գրում լրացման ամսաթիվը:

Եթե որևէ տանը (շինությունում) մնացել են հաշվարարի կողմից չհաշվեգրված անձինք, որոնց նա մի քանի անգամ այցելելուց հետո չի հանդիպել, ապա իր հուշատետրի 2-րդ աղյուսակի 8-րդ սյունակում` «Ծանոթություն» բաժնում, նշում է այդպիսի անձանց թվաքանակը, որպեսզի նորից այցելի այդ տունը (շինությունը), ինչպես նաև թողնում է «գրություն այն անձանց, ում դժվար է տանը գտնել», որով խնդրում է ներկայանալ կամ զանգահարել հրահանգչական տեղամաս` մարդահամարի հարցաթերթի հարցերին պատասխանելու համար:

10. Մարդահամարի ամբողջ ընթացքում հաշվարարը պարտավոր է ամեն օր, հրահանգիչ-հսկիչի կողմից նշանակված ժամին, ներկայանալ հրահանգչական տեղամաս և ստուգման ներկայացնել մարդահամարային լրացված փաստաթղթերը, հրահանգիչ-հսկիչի ցուցումով ուղղել սխալ կամ կիսատ կատարած գրառումները, իսկ անհրաժեշտության դեպքում, կրկին այցելել այդ տները (շինությունները):

11. Մարդահամարի հարցաթերթերի, ինչպես նաև մարդահամարային մյուս բոլոր փաստաթղթերի լրացումը կատարվում է «ՀՀ 2001 թ. մարդահամարի հարցաթերթը լրացնելու (մարդահամարն անցկացնելու) կարգի մասին» հրահանգով պահանջվող լրիվությամբ և ճշգրտությամբ:

 Մարդահամարի հարցաթերթի անհատական հարցերի պատասխանների լրացումը կատարվում է բառեր կամ թվեր գրելով, կամ ամեն հարցի համար որպես պատասխան առաջարկված հուշումներից մեկին համապատասխանող կոդը (թիվը) գրելով: Տնային տնտեսության բնակության պայմանների վերաբերյալ հարցերի լրացումը կատարվում է համապատասխան հուշումներից մեկին համապատասխանող վանդակը գծանշելով` (ՃՐ):

Բոլոր գրառումները հարկավոր է կատարել հարցի համար խիստ սահմանված գոտում, կամ հատուկ գծված վանդակում:

 Փաստաթղթերում անհրաժեշտ ուղղումները հարկավոր է կատարել խնամքով և ընթեռնելի:

Մարդահամարի հարցաթերթի լրացման ժամանակ թույլ տրված սխալի դեպքում, սխալ դրված նիշի, թվի կամ սխալ գրառման վրա պետք է խնամքով գիծ քաշել և դնել ճիշտ նիշը, թիվը կամ գրել ճիշտ գրառումը:

12. Մարդահամարի հարցաթերթում հաշվարարը հաշվեգրում է յուրաքանչյուր տան (շինության), բնակարանի, վագոն-տնակի և այլնի բոլոր բնակիչներին (ըստ տնային տնտեսությունների), հաշվում է հանրագումարն ըստ յուրաքանչյուր տան (շինության) և դրանք գրառում է հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի մեջ (Ձև 6-գյուղական) նույնպիսի կարգով, ինչպես դրանք գրված են հաշվարարի հուշատետրի 2-րդ աղյուսակում: Համոզվելով, որ ամբողջ բնակչությունը հաշվեգրված է և տվյալ բնակավայրի բոլոր տների (շինությունների) հանրագումարները գրված են ամփոփ տեղեկագրերում, հաշվարարը հաշվում է հանրագումարն ըստ այդ բնակավայրի:

13. Ավարտելով մարդահամարն իր տեղամասի բոլոր բնակավայրերում և համոզվելով, որ ոչ մի բնակավայր բաց չի թողնվել, հաշվարարն ամփոփագրում հաշվում է հաշվային տեղամասի հանրագումարը` ամփոփ տեղեկագիրը լրացնելու ցուցումներին համապատասխան:

14. Ավարտելով մարդահամարն իր տեղամասում, հաշվարարն իր տեղամասի կազմի մեջ մտնող յուրաքանչյուր բնակավայրի համար (եթե տեղամասը կազմված է բնակավայրի մասից, ապա այդ մասի համար) լրացնում է ուղեկցող թերթ (ձև 10): Ուղեկցող թերթի վրա հաշվարարը լրացնում է միայն հասցեամասը, որտեղ նշում է կատարում` այն կազմված է ամբողջ բնակավայրի, թեև նրա մի մասի համար, ինչպես նաև լրացված հարցաթերթերի և դրանցում գրանցված անձանց թվաքանակի վերաբերյալ տվյալները:

15. Մարդահամարային նյութերը հրահանգիչ-հսկիչին հանձնելուց առաջ մեկ անգամ ևս մանրազնին ստուգում է լրացված բոլոր փաստաթղթերը (մարդահամարի հարցաթերթերը, հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրերը, հսկիչ թերթերը և այլն), որպեսզի վերացնի հնարավոր անճշտությունները, ուղղի սխալ գրառումները, ինչպես նաև իր հուշատետրում լրացնի «Հաշվարարի դիտողություններն ու առաջարկությունները» բաժինը:

16. Հաշվարարը մարդահամարի հարցաթերթերը դասավորում է ըստ դրանց հերթական համարների և տեղավորում պայուսակի մեջ: Յուրաքանչյուր բնակավայրի (բնակավայրի մասի) մարդահամարի առաջին հարցաթերթի վրա պայուսակում դրվում է ուղեկցող թերթը: Պայուսակի գրպանում դրվում են լրացված հսկիչ թերթերը, հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագիրը, հաշվարարի հուշատետրը և հրահանգիչ-հսկիչից ստացված բոլոր օժանդակ նյութերը:

Հաշվարարը մարդահամարի չօգտագործված և փչացրած հարցաթերթերը և մարդահամարային այլ փաստաթղթերը հաշվով հանձնում է հրահանգիչ-հսկիչին:

 

III. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ

 

1. Հրահանգիչ-հսկիչի կողմից սահմանված օրը հաշվարարը պարտավոր է ներկայանալ հրահանգչական տեղամաս` մարդահամարի նյութերն անձամբ հրահանգիչ-հսկիչին հանձնելու և վերահսկիչ շրջագայությանը (շրջայցին) մասնակցելու համար:

2. Վերահսկիչ շրջագայությունն (շրջայցը) անցկացվում է բոլոր հաշվային տեղամասերում, դրանցից յուրաքանչյուրում ընդգրկելով բնակելի միավորների (բնակարանների) 10%-ը, որպեսզի ստուգվի, թե տվյալ տանը (շինությունում) բնակվող տնային տնտեսությունում հաշվառման ենթակա բոլոր անձինք են անցել մարդահամար` ներառյալ հոկտեմբերի 10-ից հետո եկածները:

3. Վերահսկիչ շրջագայությունն (շրջայցն) անցկացնում է հրահանգիչ-հսկիչը` հաշվարարի հետ համատեղ, հոկտեմբերի 20-25-ը ժամանակահատվածում: Ընդ որում, վերահսկիչ շրջագայության ժամանակ հրահանգիչ-հսկիչն է տեղաբաշխում հաշվարարներին ըստ հաշվային տեղամասերի: Բնակելի միավորների ընտրանքը կատարում է մարդահամարի տեղամասի վարիչը կամ նրա օգնականը` հրահանգիչ-հսկիչի հետ համատեղ:

4. Որևէ բնակարանում կամ տանը մարդահամարի ենթակա, սակայն հաշվարարի կողմից բաց թողնված անձանց համար վերահսկիչ շրջագայության (շրջայցի) ժամանակ, կազմվում են մարդահամարային համապատասխան փաստաթղթեր:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ՀԱՇՎԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑՈՒՑԱԿ

 

Լրացվում է հրահանգիչ-հսկիչի կողմից

Նախնական շրջագայության ժամանակ հաշվարարի կողմից գրառված բնակելի տների (շինությունների) քանակը

Ծանոթություն

Գյուղական համայնքի, բնակավայրի անվանումը

Բնակելի տների
քանակը (ներառյալ
4-րդ սյունակի
տվյալների)

1-ին սյունակում գրված բնակավայրի տարածքում գտնվող այլ բնակատեղեր և հեռու գտնվող տներ

այլ բնակատեղերի և առանձին կանգնած տների անվանումը (դպրոց, հիվանդանոց և այլն)

բնակելի տների
քանակը

ընդամենը
ըստ բնակավայրի

այդ թվում`
ըստ այլ բնակատեղերի
և հեռու գտնվող տների

1

2

3

4

5

6

7

             
             
             
             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՀԱՇՎԱՐԱՐԻ ԳՐԱՌՈՒՄԸ

 

Նախապատրաստական ժամանակաշրջան

Մարդահամարի
ժամանա-
կաշրջանում
տուն
(շինություն)
այցելելու
ամսաթիվը

Ծանոթություն

Բնակելի
միավորի
հերթական
համարը

Հիմնական բնակավայրի
և դրանց տարածքում գտնվող այլ
բնակատեղերի ու առանձին
կանգնած տների անվանումը

Բնակավայրի
սահմաններում
տան (շինության)
հաջորդական
համարը

Փողոցի անվանումը, տան համարը կամ տանտիրոջ ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը (բազմաբնակարան տների համար գրվում է նաև բնակարանի համարը, կամ բնակարանի վարձակալի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը) 

Նախնական շրջագայության ժամանակ հաշվարարի կողմից գրանցված

բնակելի տների
քանակը

բնակվողների
քանակը

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՇՎԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՆՁՆԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿ

 

Նյութերի ցանկը

Ստացել է

Հանձնել է

լրացրած

չլրացրած

փչացրած

1

2

3

4

5

1. Մարդահամարի հարցաթերթ        
2. Հրահանգ «2001 թ. մարդահամարի հարցաթերթ լրացնելու (մարդահամարն անցկացնելու) կարգի մասին»  

X

 

X

3. Հսկիչ թերթ (Ձև 4)        
4. Տեղեկանք ՀՀ 2001 թ. մարդահամարն անցնելու մասին (Ձև 5)        
5. Վերահսկիչ փաստաթուղթ (Ձև 6)        
6. Ամփոփ տեղեկագիր հաշվային տեղամասի (Ձև 6-գյուղական)        
7. Ուղեկցող թերթ (Ձև 10)        
8. Հուշատետր գյուղական վայրում հաշվարարի (Ձև 11-գյուղական)    

X

X

9. «Բազմաբնակարան շենքի բնակարանների բնութագիր»
Ձև 1 բնակբնութագիր 
   

X

X

10. Հաշվային տեղամասի հատակագիծ    

X

X

11. Գրություն այն անձանց, ում դժվար է տանը գտնել        
12. Գոյության միջոցների աղբյուրների ցանկով քարտ  

X

 

X

13. Երկարակյացների (100 և ավելի տարեկան) հաշվառման թերթիկ        
14. Հաշվարարի վկայական    

X

X

15. Գրենական պիտույքներ  

X

X

X

16.  Պայուսակ    

X

X

 

Հաշվարարի դիտողություններն ու առաջարկությունները

 

Նկարագրեք, խնդրեմ, հաշվային տեղամասում Ձեր աշխատանքի պայմանների դրական և բացասական կողմերը և տվեք առաջարկություններ հաշվային և հրահանգչական տեղամասում մարդահամարի կազմակերպման և անցկացման վերաբերյալ: Ընդգծեք այն հարցերը, որոնք դժվարություններ են առաջացրել մարդահամարի հարցաթերթի հարցերի պատասխանները ստանալու ժամանակ:

Առաջանո՞ւմ էին արդյոք դժվարություններ բնակչությունից մարդահամարի հարցաթերթի հարցերի պատասխանները ստանալու ժամանակ:

Նկարագրեք, ինչպիսի անհասկանալի հարցեր կային մարդահամարի փաստաթղթերում: Շարադրեք Ձեր առաջարկությունները մարդահամարի կազմակերպման և նրա ծրագրի վերաբերյալ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ձև 12-գյուղական

 

ՀՀ 2001 թ. մարդահամար

Հաստատված է
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի
16.08.2001 թ. N 63 որոշմամբ

 

Հ ՈՒ Շ Ա Տ Ե Տ Ր

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՀՐԱՀԱՆԳԻՉ-ՀՍԿԻՉԻ

 

Մարզ ________________________ Տարածք ____________________

 

Համայնք _____________________________________                                                           

 

 

                                                   

 

                                                  ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍ N_____________

 

Հրահանգիչ-հսկիչ_____________________________________________

                                                    (ազգանուն, անուն, հայրանուն)

 

Հրահանգչական տեղամասի հեռախոսի համարը  _________________________

 

 

 

                                                                         ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏԵՂԱՄԱՍ N____

 

Մարդահամարի տեղամասի վարիչ ____________________________________

                                                                                     (ազգանուն, անուն, հայրանուն)

 

Մարդահամարի տեղամասի հասցեն ___________________________________

 

____________________________ Հեռախոսի համարը _________________

 

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հրահանգիչ-հսկիչը պատասխանատվություն է կրում, իր տեղամասի հաշվարարների կողմից, ՀՀ 2001 թ. մարդահամարի նախապատրաստական աշխատանքները և բնակչության հաշվառումը ժամանակին և պահանջվող ճշգրտությամբ կազմակերպելու, ինչպես նաև ստացված տեղեկատվության որակի համար:

Հրահանգիչ-հսկիչի կողմից իրականացվող աշխատանքները բաժանվում են երեք փուլերի`

I. Նախապատրաստական` մինչև հաշվարարների կողմից նախնական շրջագայությունը (շրջայց) սկսելը և մարդահամարի նախօրեին կատարվող աշխատանքները:

II. Մարդահամարի անցկացման` 10 օրվա ընթացքում` հոկտեմբերի 10-19-ը ստուգել իր հրահանգչական տեղամասի մեջ մտնող հաշվարարների աշխատանքը:

III. Վերահսկիչ աշխատանքների` հոկտեմբերի 20-25-ը հետմարդահամարային վերահսկիչ շրջագայության կազմակերպում և անցկացում:

 

Հրահանգիչ-հսկիչի պարտականությունները

 

I. Նախապատրաստական փուլ

1. Մինչև նախնական շրջագայությունը հրահանգիչ-հսկիչը պարտավոր է`

1.1. Անցնել հրահանգավորում և պատրաստվածության ստուգում:

1.2. Ներկա լինել իր տեղամասին կցված հաշվարարների հրահանգավորմանը և պատրաստվածության ստուգմանը:

1.3. Մասնակցել բնակչության շրջանում զանգվածային-բացատրական աշխատանքների կազմակերպմանը:

1.4. Շրջագայելով ծանոթանալ իր տեղամասի սահմաններին, մարդահամարի տեղամասի վարիչի և հարևան տեղամասերի հրահանգիչ-հսկիչների հետ միասին, և անհրաժեշտ ճշգրտումներ մտցնել հատակագծում:

1.5. Տեղում ճշգրտել հաշվային տեղամասերի սահմանները:

1.6. Լրացնել` հաշվարարների հուշատետրերի (Ձև 11 գյուղական) 1-ին աղյուսակի 1-4-րդ սյունակները` կազմակերպման պլանի «Գյուղական վայրի մարդահամարի, հրահանգչական և հաշվային տեղամասերի կազմը» (Ձև 4 Կ)-ի հիման վրա, ինչպես նաև հաշվարարների պայուսակների պիտակները:

Եթե հրահանգչական տեղամասի մեջ մտնում են խոշոր գյուղեր, որտեղ կազմվել են տների (շինությունների) ցուցակներ, ապա այդ ցուցակների հիման վրա լրացնել քաղաքում հաշվարարի հուշատետրի 1-ին աղյուսակը (ձև 11 քաղաքային):

Բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները հաշվարարներին չեն հաղորդվում:

1.7. Ճշտել հրահանգչական տեղամասի տարածքում գտնվող ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպությունների` հիվանդանոցների, ծննդատների, առողջարանների, հանգստյան տների, գիշերօթիկ դպրոցների, հյուրանոցների և այլ կազմակերպությունների ցանկը, և դրանց վարչակազմի (ադմինիստրացիայի) հետ համաձայնեցնել այնտեղ մարդահամարի անցկացման ժամկետն ու կարգը:

Այն հաշվային տեղամասերը, որոնց տարածքում կան այդպիսի կազմակերպություններ, հաշվարարի հուշատետրի 1-ին աղյուսակի 7-րդ սյունակում պետք է նշել, թե արդյոևք մարդահամարն անցկացվում է հատուկ առանձնացված հաշվարարի, թե այդ տեղամասի հաշվարարի կողմից:

Այդ կազմակերպություններում ինքնուրույն հաշվային տեղամասեր կազմելու դեպքում հաշվարարներին հուշատետր և ուղեկցող թերթ չի տրվում:

2. Նախնական շրջագայություն (շրջայցն) անցկացնելու համար.

2.1. Հաշվարարներին ապահովել`

- հաշվարարի հուշատետրով, դրանցում լրացնելով 1-ին աղյուսակի 1-4-րդ սյունակները,

- վկայականով,

- 5000 և ավելի բնակչություն ունեցող գյուղերում տեղամասի հատակագծով:

2.2. Լրացնել իր հուշատետրի 1-ին աղյուսակը և 2-րդ աղյուսակի համապատասխան սյունակները:

2.3. Յուրաքանչյուր հաշվարարի ծանոթացնել իր տեղամասի սահմանների հետ:

2.4. Հոկտեմբերի 5-8-ը վերահսկել հաշվարարների կողմից տների (շինությունների) նախնական շրջագայության (շրջայցի) ժամանակին և նախատեսված կարգով անցկացում` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով նրանց կողմից հուշատետրի ճիշտ լրացմանը:

2.5. Նախնական շրջագայությունը (շրջայցն) ավարտելուց հետո հաշվարարների հուշատետրերի 2-րդ աղյուսակում գրված բոլոր բնակավայրերի առկայությունը համեմատել 1-ին աղյուսակում գրվածների հետ` յուրաքանչյուր գյուղական բնակավայրի 1-ին աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակներում գրված բնակելի տների քանակը համեմատել 2-րդ աղյուսակի 5-րդ սյունակում նշված բնակելի տների քանակի հետ, ինչպես նաև բնակչության թվաքանակի վերաբերյալ հաշվարարի հուշատետրի 2-րդ աղյուսակի 6-րդ սյունակի տվյալները` իր (հրահանգիչ-հսկիչի) հուշատետրի 2-րդ աղյուսակի 4-րդ սյունակի տվյալների հետ: Հայտնաբերված բոլոր տարբերությունները պետք է պարզել և համապատասխան մարդահամարային փաստաթղթերում կատարել անհրաժեշտ գրառումներ և ուղղումներ:

3. Մարդահամարի նախօրեին հրահանգիչ-հսկիչը պարտավոր է`

3.1. Հաշվարարների հետ անցկացնել համառոտ խորհրդակցություն ՀՀ 2001 թ. մարդահամարի անցկացման մարդահամարային փաստաթղթերի լրացման կարգի մասին:

3.2. Հաշվարարներին ապահովել մարդահամարային փաստաթղթերով`

- մարդահամարի հարցաթերթեր,

- ուղեկցող թերթեր,

- հաշվային տեղամասի ամփոփագրեր և անհրաժեշտ այլ նյութեր:

 

II. Մարդահամարի անցկացում

 

4. Մարդահամարի առաջին օրը ստուգել`

4.1. Արդյո՞ք իր տեղամասի բոլոր հաշվարարներն են սկսել մարդահամար: Որևէ հաշվարարի աշխատանքի դուրս չգալու դեպքում, պարզել պատճառը, և անհրաժեշտության դեպքում փոխարինել նրան ռեզերվային հաշվարարով և մարդահամարի տեղամասի վարիչին հաղորդել մարդահամարը սկսելու մասին:

4.2. Անցկացվե՞լ է արդյոք մարդահամարը ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպություններում` հիվանդանոցներում, ծննդատներում, առողջարաններում, հանգստյան տներում, հյուրանոցներում և այլն:

4.3. Սկսվե՞լ է արդյոք մարդահամարը սոցիալական նշանակություն ունեցող կազմակերպություններում` գիշերօթիկ դպրոցներ, մանկատներ, տուն-ինտերնատներ (ծերերի և հաշմանդամների) և այլն:

4.4. Մարդահամարի առաջին օրվա վերջում (հոկտեմբերի 10-ին), հաշվարարների հետ վերլուծել մարդահամարի հարցաթերթերի և մարդահամարային մյուս փաստաթղթերի լրացման ժամանակ թույլ տրված սխալները, պարզաբանել հրահանգի այն դրույթները, որոնք անբավարար են յուրացվել հաշվարարների կողմից:

5. Մարդահամարի անցկացման ողջ ժամանակաընթացքում.

5.1. Սահմանել ամենօրյա հսկողություն հաշվարարների աշխատանքների նկատմամբ և, միջոցներ ձեռնարկել նրանց կողմից մարդահամարն որակով անցկացնելու և մարդահամարային փաստաթղթերը լրացնելու կարգի մասին հրահանգի (ցուցումների) կատարումն ապահովելու ուղղությամբ:

5.2. Հոկտեմբերի 10-ից 19-ը ստուգել յուրաքանչյուր հաշվարարի կողմից լրացված մարդահամարի բոլոր հարցաթերթերի և մարդահամարային մյուս փաստաթղթերի լրացման ճշգրտությունը, մարդահամարի հարցաթերթերում անհատական գրառումների համապատասխանությունը` հատուկ ուշադրություն դարձնելով բացակա և ժամանակավոր ներկա գտնվող անձանց հաշվառմանը:

5.3. Եթե հարցաթերթի լրացման ճշգրտությունը կասկած չի հարուցում, ապա մարդահամարի հարցաթերթի առաջին էջում` հատուկ առանձնացված մասում, հրահանգիչ-հսկիչը ստորագրում է և գրում ամիս ամսաթիվը:

Մարդահամարի հարցաթերթերում սխալներ կամ թերի լրացումներ հայտնաբերելու դեպքում, պարտավորեցնել հաշվարարին ուղղումներ կատարել, իսկ անհրաժեշտության դեպքում կրկնակի այցելելու այդ տները (շինությունները):

5.4. Հատուկ ուշադրություն դարձնել.

 մարդահամարի հարցաթերթերի լրացման ընթեռնելիության, ճշգրտության և դրանցում հարցերի պատասխանների տրամաբանական համապատասխանության վրա, 

 տնային տնտեսության անդամների գրառման` հրահանգով պահանջվող հերթականության պահպանման վրա,

 բացակա և ժամանակավոր ներկա անձանց համար 3-րդ և 4-րդ հարցերի ճշգրիտ լրացման վրա,

 բացակա անձանց համար` 7-13-րդ և 19-21-րդ հարցերի պարտադիր լրացման վրա,

 7-րդ հարցում` առաջինը գրված անձի նկատմամբ ազգակցական կապի լրացման ճշգրտությանը,

 կրթության վերաբերյալ 19-րդ հարցի պատասխանը պետք է համապատասխանի տարիքի` լրացած տարիներով (9 դ սյունակի) հետ և չպետք է հակասի զբաղմունքի մասին 27-րդ հարցում կատարված գրառմանը (օրինակ` սխալ կլինի կրթությունը` տարրական, զբաղմունքը` բժիշկ պատասխանը),

 կրթության վերաբերյալ հարցի պատասխանը պետք է համապատասխանի տարիքի` լրացած տարիներով, և արդեն ստացած կրթության հետ (օրինակ` բարձրագույն կրթություն ունեցող անձինք, որպես կանոն, չպետք է լինեն 20 տարեկանից փոքր, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 16 տարեկանից փոքր),

 գոյության միջոցների աղբյուրների մասին մարդահամարի հարցաթերթի 18-րդ հարցում պետք է նշված լինի 2 հուշում` մեկ հիմնական և մեկ երկրորդային, և այդ հարցի պատասխանը պետք է համապատասխանի հիմնական աշխատատեղի գործունեության տեսակի (26-րդ) և զբաղմունքի (27-րդ) մասին հարցերի պատասխանների հետ,

 1988 թ. սկսած բնակության վայրը փոխած անձանց վերաբերյալ 15-րդ հարցում «այո» պատասխանի 1-5 հուշումները լրացվում են միայն ստիպված (հարկադրաբար) բնակավայրը փոխած անձանց համար (փախստականներ, բռնի տեղահանվածներ, երկրաշարժի հետևանքով տեղափոխվածներ և այլն), մնացած բոլոր դեպքերի համար գրվում է «ոչ» հուշման կոդը,

 տարեթիվը, որից հարցվողն անընդհատ բնակվում է տվյալ բնակավայրում (17-րդ հարց) պետք է գերազանցի 9-րդ սյունակում ծննդյան տարեթվին,

 15 տարեկանից փոքր կանանց համար 22-րդ, 23-րդ հարցերում, որպես կանոն, չպետք է նշված լինի ծնած և ողջ երեխաների թվաքանակը,

 26-րդ հարցի «Հիմնական աշխատատեղի գործունեության տեսակը» հարցի պատասխանում աշխատատեղի գործունեության տեսակը և 27-րդ հարցում` «Զբաղմունքը հիմնական աշխատատեղում» գրված լինի մանրամասն և ընթեռնելի, առանց հապավումներ օգտագործելու, քանի որ դրանք հետագայում ամփոփման նպատակով պետք է մշակվեն, այսինքն դասակարգվեն ըստ լրացված գործունեության տեսակների և զբաղմունքների,

 26-րդ հարցի «Հիմնական աշխատատեղի գործունեության տեսակը» հարցում, եթե լրացված է աշխատատեղի գործունեության որևէ տեսակ, ապա այդ անձանց համար 29-32-րդ հարցերի բաժինը չի լրացվում,

 եթե 29-րդ հարցում անձը փնտրում է աշխատանք, այսինքն գրված է «այո» հուշման կոդը, ապա լրացվում է նաև 30-31-րդ հարցերը, իսկ «ոչ» պատասխանի դեպքում լրացվում է միայն 32-րդ հարցը,

 հարցաթերթով նախատեսված, հարցերի առանձին խմբերի համար` տարիքային սահմանների պահպանման ճշգրտության վրա,

 մարդահամարի հարցաթերթում «Տնային տնտեսության բնակության պայմանները» բաժնում.

- յուրաքանչյուր հարցի համար պետք է գծանշված լինի մեկ պատասխան,

- բնակելի միավորի մակերեսը չպետք է գերազանցի ընդհանուր մակերեսին և գրված լինի ամբողջական թվերով:

6. Մարդահամարի ավարտին զուգընթաց հրահանգիչ-հսկիչը հաշվարարներից ընդունում է մարդահամարային բոլոր նյութերը և հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրերի ճշտված տվյալների հիման վրա կազմում է հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագիր:

Դրա համար անհրաժեշտ է.

- Հաշվարարի հուշատետրի 1-ին և 2-րդ աղյուսակի տվյալները հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի տվյալների հետ համեմատելու միջոցով ստուգել` արդյո՞ք հաշվային տեղամասի բոլոր տներում (շինություններում) է անցկացվել մարդահամար:

- Հաշվել և հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի հետ համեմատել յուրաքանչյուր տանը (շինությունում) լրացրած հարցաթերթերի, հսկիչ թերթերի, վերահսկիչ փաստաթղթերի, ուղեկցող թերթերի և բնակչությանը տրված մարդահամարն անցնելու մասին տեղեկանքների քանակը:

- Մարդահամարի հարցաթերթում գրված անձանց թվաքանակը համեմատել ամփոփ տեղեկագրում այդ տնային տնտեսության համար նշված բնակչության թվաքանակի հետ:

- Ստուգել հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի հանրագումարների ճշգրտությունը:

- Ամփոփ տեղեկագրերում գրառված յուրաքանչյուր տան (շինության) բնակչության թվաքանակը համեմատել հաշվարարի հուշատետրի 2-րդ աղյուսակի 6-րդ սյունակում նշված բնակչության թվաքանակի հետ: Տարբերության դեպքում պարզել դրանց պատճառը և կատարել համապատասխան ուղղումներ:

7. Ստուգել ուղեկցող թերթերի` ձև 10 լրացման ամբողջականությունն ու ճշգրտությունը:

8. Ստուգել պայուսակներում (թղթապանակներում) մարդահամարի բոլոր նյութերի առկայությունն ու դասավորվածությունը և ընդունել դրանք հաշվով` չօգտագործված և փչացրած փաստաթղթերի հետ միասին:

9. Որոշել յուրաքանչյուր հաշվարարի վերահսկիչ շրջագայության դուրս գալու օրը և հաշվային տեղամասը, և հայտնել այդ մասին հաշվարարներին:

10. Մարդահամարային նյութերն ընդունելուց հետո լրացնել հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագրի (ձև 7) 1-ին` «Հանրագումարն ըստ հաշվային տեղամասի» բաժինը:

11. Մարդահամարի ավարտից հետո` հոկտեմբերի 20-ից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում, հրահանգիչ-հսկիչն իր տեղամասի հաշվարարների հետ միասին անցկացնում է ընտրանքային վերահսկիչ շրջագայություն (շրջայց), պայմանով, որ ամեն մի հաշվարար կատարի ոչ թե իր, այլ կից հաշվային տեղամասի վերահսկիչ շրջագայություն: Վերահսկիչ շրջագայությունն անցկացվում է բոլոր հաշվային տեղամասերում, դրանցից յուրաքանչյուրում ընդգրկելով բնակելի միավորների (բնակարանների) 10%-ը: Դրանց ընտրությունը կատարվում է հոկտեմբերի 20-ին մարդահամարի տեղամասի վարիչի կամ նրա օգնականի կողմից` հրահանգիչ-հսկիչի հետ համատեղ:

 

III. Վերահսկիչ շրջագայության փուլ

 

12. Վերահսկիչ շրջագայության ժամանակ.

12.1. Ստուգել յուրաքանչյուր տանը (շինությունում) չկան արդյոք հաշվարարի կողմից բաց թողնված կամ սխալմամբ գրված անձինք:

12.2. Պարզել, թե քանի մարդ է ենթակա հաշվառման, համեմատել մարդահամարի հարցաթերթերում նրանց անվանական առկայությունը, ուշադրություն դարձնելով բացակայողների և ժամանակավոր ներկա գտնվողների վերաբերյալ հարցաթերթերում գրառումների ճշգրտությանը:

12.3. Տվյալ տնային տնտեսությունում հաշվառման ենթակա, բայց հաշվարարի կողմից բաց թողնված բոլոր անձանց վերաբերյալ տեղեկությունները հրահանգիչ-հսկիչը գրառում է տվյալ տնային տնտեսության հարցաթերթում, ավելացնում տնային տնտեսության անդամների ցուցակում և լրացնում անձի համար նախատեսված անհատական հարցերի պատասխանները:

12.4. Միաժամանակ հարկավոր է տարբերել հետևյալ դեպքերը:

 Տվյալ տանը (շինությունում) սխալմամբ հաշվեգրված (օրինակ` սովորելու մեկնած, այլ տեղ մշտական բնակության տեղափոխված և այլն) անձանց վերաբերյալ տվյալները հարկավոր է հանել հարցաթերթից և գրել պատճառը, օրինակ` «սխալ է գրվել, մեկնել է սովորելու» և այլն: Այդպիսի գրառումը կատարվում է մարդահամարի հարցաթերթի տվյալ անձի համար հատկացված տողում: Այդ անձանց համարակալումը «Ա» սյունակում փոխել հարկավոր չէ, սակայն պետք է փոխել «Ընդամենը» տողի ցուցանիշը: Հաշվարարի կողմից բաց թողնված և սխալմամբ գրառված անձանց վերաբերյալ հրահանգիչ-հսկիչը պետք է գրառումներ կատարի իր հուշատետրի 3-րդ աղյուսակում:

 Եթե բաց է թողնված տնային տնտեսության անդամներից որևէ մեկը, ապա նրա վերաբերյալ անհատական տեղեկությունները պետք է ավելացնել մարդահամարի հարցաթերթի վերջում:

 Առանձին տնային տնտեսության բաց թողնման դեպքում պետք է լրացնել մարդահամարի նոր հարցաթերթ և անհրաժեշտության դեպքում մարդահամարային այլ փաստաթղթեր, ընդ որում լրացված հարցաթերթը պետք է համարակալել հաշվային տեղամասի վերջին հարցաթերթից հետո` հերթական համարը:

 Վերահսկիչ շրջագայության (շրջայցի) ժամանակ ճշտել մարդահամարի հարցաթերթի այն հարցերի պատասխանները, որոնք ստուգման ժամանակ կասկած են առաջացրել:

 Ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպություններում (հյուրանոցներում, հիվանդանոցներում, առողջարաններում և այլն), որտեղ մարդահամարի հաշվառումը կատարում է հիմնական հաշվային տեղամասի հաշվարարը, որի տարածքում գտնվում է տվյալ կազմակերպությունը, վերահսկիչ շրջագայությունը անցկացվում է առաջին օրը (հոկտեմբերի 20-ին) մարդահամարի հարցաթերթերի և համապատասխան կազմակերպությունների գրքերի գրառումները համեմատելու միջոցով:

13. Վերահսկիչ շրջագայության ավարտից հետո.

13.1. Մարդահամարի հարցաթերթերում կատարված փոփոխությունների հիման վրա տվյալ հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրում (ձև 6 գյուղական) ուղղել տվյալներն ըստ տների (շինությունների)` հաշվի առնելով վերահսկիչ շրջագայության արդյունքները, հաշվել հանրագումարներն ըստ տեղամասի և իր հուշատետրի 4-րդ աղյուսակի տվյալների հիման վրա լրացնել հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի «Վերահսկիչ շրջագայության արդյունքները» բաժինը:

13.2. Հաշվային տեղամասի (ձև 6 գյուղական) ամփոփ տեղեկագրերի հիման վրա լրացնել հրահանգչական տեղամասի (ձև 7) ամփոփ տեղեկագրի «Վերահսկիչ շրջագայության արդյունքների ամփոփագիր» և «Հանրագումարը հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը» բաժինները, ինչպես նաև նշել կազմված ուղեկցող թերթերի (ձև 10), վերահսկիչ փաստաթղթերի (ձև 6), հսկիչ թերթերի (ձև 4) և տրված տեղեկանքների (ձև 5) քանակները:

13.3. Մարդահամարի տեղամասի վարիչին, նրա կողմից սահմանված ժամկետում, ներկայացնել մարդահամարի արդյունքները` հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը:

13.4. Մարդահամարի աշխատանքներն ավարտելուց հետո իր հուշատետրում լրացնել «Հրահանգիչ-հսկիչի դիտողություններն ու առաջարկությունները» բաժինը, կազմել հաշվետվություն ըստ ձև 14-ի և նախապատրաստել իր տեղամասի բոլոր նյութերը մարդահամարի տեղամասի վարիչին հանձնելու համար:

13.5. Նշանակված ժամկետին, մարդահամարի տեղամասի վարիչին հանձնել մարդահամարային բոլոր նյութերը, ներառյալ չօգտագործված և փչացված ձևերը:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ տեղամասի ՀԱՇՎԱՐԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

 

Հաշվային
տեղամասի
համարը

Ազգանուն, անուն,
հայրանուն

Տարիքը

Կրթությունը

Աշխատանքի վայրը
(սովորողների
համար ուսումնական
հաստատության,
բաժնի անվանումը)

Զբաղեցրած
պաշտոնը
(սովորողների
համար ուսուցման
տարին)

Մասնակցել է
արդյոք
մարդահամարների և
բնակչության այլ
հետազոտությունների
անցկացմանը

Մասնակցել է
արդյոք
ընտրությունների
անցկացման
աշխատանքներին

Տան հասցեն,
ծառայողական և
բնակարանի
հեռախոսի
համարը

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ տեղամասի ՄԵՋ ՄՏՆՈՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑՈՒՑԱԿ

(ԼՐԱՑՎՈՒՄ Է ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏԵՂԱՄԱՍԻ ՎԱՐԻՉԻ ԿՈՂՄԻՑ)

 

Հաշվային
տեղամասի
համարը

Գյուղական համայնքի և
բնակավայրերի անվանումը

Ըստ համայնքի գրքի հաշվառման բնակավայրում հաշվում են
2-րդ սյունակում գրված բնակավայրեր և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղեր

Եթե հաշվային տեղամասի մեջ մտնում են բացի այդ ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպություններ` հիվանդանոց, հյուրանոց և այլն, կամ սոցիալական նշանակություն ունեցող կազմակերպություններ` մանկատուն,  տուն-ինտերնատ (ծերերի և հաշմանդամների տուն) և այլն, որոնցում հաշվային տեղամասեր չեն ստեղծվում, նշել դրանց անվանումը և դրանցում բնակչության թվաքանակը

բնակելի
տներ

առկա, այդ թվում
բացակայող
բնակչություն

այլ բնակատեղերի
անվանումը

դրանցում հաշվվում են

բնակելի տներ
(շինություններ)

առկա, այդ
թվում
բացակայող
բնակչություն

1

2

3

4

5

6

7

8

               
               
               
               
               
               
               
               

 

ԱՂՅՈՒՍԱԿ 3. ՀԱՇՎԱՐԱՐՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ 

 

Նյութերի ցանկը

Ստացված է հրահանգիչ-հսկիչի կողմից
 մարդա-համարի
տեղամասի
վարիչից

Հանձնված է հաշվարարներին
(նշել ազգանունը)

Ստացված է հաշվարարներից և հանձնված է
մարդահամարի տեղամասի վարիչին

1

2

3

4

5

6

7

8

լրացված

չլրացված

փչացրած

ընդամենը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

1. Մարդահամարի հարցաթերթ                          
2. Հրահանգ 2001 թ. մարդահամարն անցկացնելու և մարդահամարի հարցաթերթը լրացնելու կարգի մասին                           
4. Հսկիչ թերթ (Ձև 4)                          
5. Տեղեկանք մարդահամարն անցնելու մասին (Ձև 5)                          
6. Վերահսկիչ փաստաթուղթ (Ձև 6)                          
7. Հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագիր (Ձև 6 քաղաքային)                          
8. Ուղեկցող թերթ (Ձև 10)                          
9. Հաշվարարի հուշատետր (Ձև 11 քաղաքային)                          
10. Գոյության միջոցների աղբյուրների ցանկ                          
11. Երկարակյացների (100 և ավելի տարեկան) հաշվառման թերթ                          
12. Գրություն այն անձանց, ում դժվար է տանը գտնել                          
13. «Բազմաբնակարան շենքի բնակարանների բնութագիր» Ձև 1 բնակբնութագիր                          
14. Հաշվարարի վկայական                          
15. Գրասենյակային պիտույքներ                          
16. Պայուսակ                          
17. Թղթապանակ                          
18. Հաշվային տեղամասերի հատակագիծ                          

 

ԱՂՅՈՒՍԱԿ 4. ՀԱՇՎԱՐԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿԻՉ
ՇՐՋԳԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ (տվյալները լրացվում են միայն ըստ տների (շինությունների), որոնցում հայտնաբերվել են բաց թողնված եվ սխալմամբ գրանցված անձինք) 

 

Հաշվային
տեղամասի
համարը

Հաշվարարի
ազգանունը,
անվան և
հայրանվան
սկզբնատառերը

Մարդահամարի
հարցաթերթի
համարը

Բաց է թողնված
(մարդ)

Սխալմամբ գրառվել է
մարդահամարի
հարցաթերթում (մարդ)

Ընդա-
մենը

այդ թվում

Ընդա-
մենը

այդ թվում

բացա-
կայողներ

ժամանա-
կավոր
ներկա

բացակայողներ

ժամանակավոր
ներկաներ

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

 

Հրահանգիչ-հսկիչի դիտողություններն ու առաջարկությունները

 

Նկարագրեք, խնդրեմ, հրահանգչական տեղամասում Ձեր աշխատանքի պայմանների դրական և բացասական կողմերը և տվեք առաջարկություններ հաշվային և հրահանգչական տեղամասերում ՀՀ 2001 թ. մարդահամարի կազմակերպման վերաբերյալ: Թվարկեք այն հարցերը, որոնք դժվարություններ են առաջացրել մարդահամարի հարցաթերթերի լրացման ժամանակ:

Առաջանու՞մ էին արդյոք դժվարություններ բնակչությունից մարդահամարի հարցաթերթի հարցերի պատասխանները ստանալիս:

Նկարագրեք, ինչպիսի անհասկանալի հարցեր կային մարդահամարային փաստաթղթերում:

Շարադրեք Ձեր առաջարկությունները ՀՀ 2001 թ. մարդահամարի կազմակերպման և դրա ծրագրի վերաբերյալ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ձև 12-քաղաքային

 

ՀՀ 2001 թ. մարդահամար

Հաստատված է
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի
16.08.2001 թ. N 63 որոշմամբ

 

 

Հ ՈՒ Շ Ա Տ Ե Տ Ր

 

ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՀՐԱՀԱՆԳԻՉ-ՀՍԿԻՉԻ

 

Մարզ ________________________ Տարածք ____________________

 

Համայնք (թաղային) ______________________ Քաղաք _______________

 

                                                             

                                                  ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍ N_____________

 

Հրահանգիչ-հսկիչ_____________________________________________

                                                    (ազգանուն, անուն, հայրանուն)

 

Հրահանգչական տեղամասի հասցեն __________________________________

 

_________________________ Հեռախոսի համարը __________________

 

                                                                         ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏԵՂԱՄԱՍ N____

 

Մարդահամարի տեղամասի վարիչ ____________________________________

                                                                                     (ազգանուն, անուն, հայրանուն)

 

Մարդահամարի տեղամասի հասցեն ___________________________________

 

____________________________ Հեռախոսի համարը _________________

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հրահանգիչ-հսկիչը պատասխանատվություն է կրում, իր տեղամասի հաշվարարների կողմից, մարդահամարի նախապատրաստական աշխատանքները և բնակչության հաշվառումը ժամանակին և պահանջվող ճշգրտությամբ կազմակերպելու, ինչպես նաև ստացված տեղեկատվության որակի համար:

Հրահանգիչ-հսկիչի կողմից իրականացվող աշխատանքները բաժանվում են երեք փուլերի`

 I. Նախապատրաստական` մինչ հաշվարարների կողմից նախնական շրջագայությունը (շրջայց) սկսելը և մարդահամարի նախօրեին կատարվող աշխատանքները:

II. Մարդահամարի անցկացման` 10 օրվա ընթացքում` հոկտեմբերի 10-19-ը ստուգել իր հրահանգչական տեղամասի մեջ մտնող հաշվարարների աշխատանքները:

III. Վերահսկիչ աշխատանքների` հոկտեմբերի 20-25-ը հետմարդահամարային վերահսկիչ շրջագայության կազմակերպում և անցկացում:

 

Հրահանգիչ-հսկիչի պարտականությունները

 

I. Նախապատրաստական փուլ

 

1. Մինչև նախնական շրջագայությունը հրահանգիչ-հսկիչը պարտավոր է`

 

1.1. Անցնել հրահանգավորում և պատրաստվածության ստուգում:

1.2. Ներկա լինել իր տեղամասին կցված հաշվարարների հրահանգավորմանը և պատրաստվածության ստուգմանը:

1.3. Մասնակցել բնակչության շրջանում զանգվածային-բացատրական աշխատանքների կազմակերպմանը:

1.4. Շրջագայելով ծանոթանալ իր տեղամասի սահմաններին, մարդահամարի տեղամասի վարիչի և հարևան տեղամասերի հրահանգիչ-հսկիչների հետ միասին, և անհրաժեշտ ճշգրտումներ մտցնել հատակագծում:

1.5. Տեղում ճշգրտել հաշվային տեղամասերի սահմանները:

1.6. Լրացնել հաշվարարի հուշատետրի (Ձև 11-քաղաքային) 1-ին աղյուսակի 1-6-րդ սյունակները` կազմակերպման պլանի «Քաղաքների հրահանգչական և հաշվային տեղամասերի կազմը» Ձև 1կ-ի հիման վրա, ինչպես նաև հաշվարարների պայուսակների պիտակները:

Բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները հաշվարարներին չեն հաղորդվում:

1.6. Ճշտել հրահանգչական տեղամասի տարածքում գտնվող (ժամանակավոր կացատեղ հանդիսացող) կազմակերպությունների` հիվանդանոցների, ծննդատների, առողջարանների, հանգստյան տների, մանկատների, գիշերօթիկ դպրոցների, հյուրանոցների և նմանատիպ այլ կազմակերպությունների ցանկը, և դրանց վարչակազմի (ադմինիստրացիայի) հետ համաձայնեցնել այնտեղ մարդահամարի անցկացման ժամկետն ու կարգը:

Այն հաշվային տեղամասերը, որոնց տարածքում կան այդպիսի կազմակերպություններ, հաշվարարի հուշատետրի 1-ին աղյուսակի 9-րդ սյունակում պետք է նշել, թե արդյո՞ք մարդահամարն անցկացվում է հատուկ առանձնացված հաշվարարի, թե այդ տեղամասի հաշվարարի կողմից:

Այդպիսի կազմակերպություններում ինքնուրույն հաշվային տեղամասեր կազմակերպելու դեպքում` հաշվարարին հուշատետր և ուղեկցող թերթ չի տրվում:

 

2. Նախնական շրջագայություն (շրջայց) անցկացնելու համար.

 

2.1. Հաշվարարներին ապահովել`

 հաշվարարի հուշատետրերով, դրանցում լրացնելով 1-ին աղյուսակի 1-5-րդ սյունակները և 3-րդ աղյուսակի համապատասխան սյունակները,

վկայականներով,

 տեղամասի հատակագծով:

2.2. Լրացնել իր հուշատետրի 1-ին աղյուսակը և 2-րդ աղյուսակի համապատասխան սյունակները:

2.3. Յուրաքանչյուր հաշվարարի ծանոթացնել իր տեղամասի սահմանների հետ:

2.4. Հոկտեմբերի 5-8-ը վերահսկել հաշվարարների կողմից տների (շինությունների) նախնական շրջագայության (շրջայցի) ժամանակին և նախատեսված կարգով անցկացումը, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով նրանց կողմից հուշատետրերի ճիշտ լրացմանը:

2.5. Նախնական շրջագայությունը (շրջայցն) ավարտելուց հետո հաշվարարների հուշատետրերի 2-րդ աղյուսակում գրված բոլոր տների (շինությունների) առկայությունը համեմատել 1-ին աղյուսակում գրվածների հետ` 1-ին աղյուսակի 7-րդ և 8-րդ սյունակներում գրառված տների (շինությունների) ու բնակարանների քանակը համեմատել 5-րդ և 6-րդ սյունակներում գրառված տների (շինությունների) ու բնակարանների քանակի հետ, ինչպես նաև ամբողջությամբ վերցրած յուրաքանչյուր տան (շինության) բնակչության թվաքանակի վերաբերյալ 2-րդ աղյուսակի 5-րդ սյունակի տվյալները` կազմպլանի ձև 1Կ-ի 8-րդ սյունակի տվյալների հետ: Հայտնաբերված բոլոր տարբերությունները պետք է պարզել և համապատասխան փաստաթղթերում կատարել անհրաժեշտ լրացումներ և ուղղումներ:

 

3. Մարդահամարի նախօրեին հրահանգիչ-հսկիչը պարտավոր է`

 

3.1. Հաշվարարների հետ անցկացնել համառոտ խորհրդակցություն ՀՀ 2001 թ. մարդահամարի անցկացման և մարդահամարային փաստաթղթերի լրացման կարգի մասին:

3.2. Հաշվարարներին ապահովել մարդահամարային փաստաթղթերով`

- մարդահամարի հարցաթերթեր,

- ուղեկցող թերթեր,

- հաշվային տեղամասի ամփոփագրեր և անհրաժեշտ այլ նյութեր:

 

II. Մարդահամարի անցկացում

 

4. Մարդահամարի առաջին օրը ստուգել`

 

4.1. Արդյո՞ք իր տեղամասի բոլոր հաշվարարներն են սկսել մարդահամարի հաշվառումը: Որևէ մեկ հաշվարարի աշխատանքի դուրս չգալու դեպքում, պարզել պատճառը և անհրաժեշտության դեպքում փոխարինել նրան ռեզերվի հաշվարարով և մարդահամարի տեղամասի վարիչին հաղորդել մարդահամարը սկսելու մասին:

4.2. Անցկացվե՞լ է արդյոք մարդահամարը ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպություններում` հիվանդանոցներում, ծննդատներում, առողջարաններում, հանգստյան տներում, հյուրանոցներում և նմանատիպ այլ հիմնարկներում:

4.3. Սկսվե՞լ է արդյոք մարդահամարը սոցիալական նշանակություն ունեցող կազմակերպություններում` մանկատներում, տուն-ինտերնատներում (ծերերի և հաշմանդամների) և այլն:

4.4. Մարդահամարի առաջին օրվա վերջում` հոկտեմբերի 10-ին, հաշվարարների հետ վերլուծել մարդահամարի հարցաթերթերի և մարդահամարային մյուս փաստաթղթերի լրացման ժամանակ թույլ տրված սխալները, պարզաբանել հրահանգի այն դրույթները, որոնք անբավարար են յուրացվել հաշվարարների կողմից:

 

5. Մարդահամարի անցկացման ողջ ժամանակաընթացքում.

 

5.1. Սահմանել ամենօրյա հսկողություն հաշվարարների աշխատանքների նկատմամբ, և միջոցներ ձեռնարկել նրանց կողմից մարդահամարը որակով անցկացնելու և մարդահամարային փաստաթղթերը լրացնելու կարգի մասին հրահանգի (ցուցումների) կատարումն ապահովելու ուղղությամբ:

5.2. Հոկտեմբերի 10-ից 19-ը ստուգել յուրաքանչյուր հաշվարարի կողմից լրացված մարդահամարի բոլոր հարցաթերթերի և մյուս փաստաթղթերի լրացման ճշգրտությունը, մարդահամարի հարցաթերթերում անհատական գրառումների համապատասխանությունը, հատուկ ուշադրություն դարձնելով բացակա և ժամանակավոր ներկա գտնվող անձանց հաշվեգրմանը:

5.3. Եթե հարցաթերթի լրացման ճշգրտությունը կասկած չի հարուցում, ապա մարդահամարի հարցաթերթի առաջին էջի հատուկ առանձնացված մասում հրահանգիչ-հսկիչը ստորագրում է և գրում ստուգման ամիս, ամսաթիվը:

Մարդահամարի հարցաթերթերում սխալներ կամ թերի լրացումներ հայտնաբերելու դեպքում պարտավորեցնել հաշվարարին` ուղղումներ կատարել, իսկ անհրաժեշտության դեպքում կրկնակի այցելել այդ տները (շինությունները):

5.4. Հատուկ ուշադրություն դարձնել.

 մարդահամարի հարցաթերթերի լրացման ընթեռնելիության, ճշգրտության և դրանցում հարցերի պատասխանների տրամաբանական համապատասխանության վրա,

 տնային տնտեսության անդամների գրառման` հրահանգով պահանջվող հերթականության պահպանման վրա,

 բացակա և ժամանակավոր ներկա անձանց համար 3-րդ և 4-րդ հարցերի ճշգրիտ լրացման վրա,

 բացակա անձանց համար` 7-13-րդ և 19-21-րդ հարցերի պարտադիր լրացման վրա,

 7-րդ հարցում` առաջինը գրված անձի նկատմամբ ազգակցական կապի լրացման ճշգրտությանը,

 կրթության վերաբերյալ 19-րդ հարցի պատասխանը պետք է համապատասխանի տարիքի` լրացած տարիներով (9դ սյունակի) հետ և չպետք է հակասի զբաղմունքի մասին 27-րդ հարցում կատարված գրառմանը (օրինակ` սխալ կլինի կրթությունը` տարրական, զբաղմունքը` բժիշկ պատասխանը),

 կրթության վերաբերյալ հարցի պատասխանը պետք է համապատասխանի տարիքի` լրացած տարիներով, և արդեն ստացած կրթության հետ (օրինակ` բարձրագույն կրթություն ունեցող անձինք, որպես կանոն, չպետք է լինեն 20 տարեկանից փոքր, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 16 տարեկանից փոքր),

 գոյության միջոցների աղբյուրների մասին մարդահամարի հարցաթերթի 18-րդ հարցում պետք է նշված լինի 2 հուշում` մեկ հիմնական և մեկ երկրորդային, և այդ հարցի պատասխանը պետք է համապատասխանի հիմնական աշխատատեղի գործունեության տեսակի (26-րդ) և զբաղմունքի (27-րդ) մասին հարցերի պատասխանների հետ,

1988 թ. սկսած բնակության վայրը փոխած անձանց վերաբերյալ 15-րդ հարցում «այո» պատասխանի 1-5 հուշումները լրացվում են միայն ստիպված (հարկադրաբար) բնակավայրը փոխած անձանց համար (փախստականներ, բռնի տեղահանվածներ, երկրաշարժի հետևանքով տեղափոխվածներ և այլն), մնացած բոլոր դեպքերի համար գրվում է «ոչ» հուշման կոդը,

 տարեթիվը, որից հարցվողն անընդհատ բնակվում է տվյալ բնակավայրում (17-րդ հարց) պետք է գերազանցի 9-րդ սյունակում ծննդյան տարեթվին,

 15 տարեկանից փոքր կանանց համար 22-րդ, 23-րդ հարցերում, որպես կանոն, չպետք է նշված լինի ծնած և ողջ երեխաների թվաքանակը,

 26-րդ հարցի «Հիմնական աշխատատեղի գործունեության տեսակը» հարցի պատասխանում աշխատատեղի գործունեության տեսակը և 27-րդ հարցում` «Զբաղմունքը հիմնական աշխատատեղում» գրված լինի մանրամասն և ընթեռնելի, առանց հապավումներ օգտագործելու, քանի որ դրանք հետագայում ամփոփման նպատակով պետք է մշակվեն, այսինքն դասակարգվեն ըստ լրացված գործունեության տեսակների և զբաղմունքների,

 26-րդ հարցի «Հիմնական աշխատատեղի գործունեության տեսակը» հարցում, եթե լրացված է աշխատատեղի գործունեության որևէ տեսակ, ապա այդ անձանց համար 29-32-րդ հարցերի բաժինը չի լրացվում,

 եթե 29-րդ հարցում անձը փնտրում է աշխատանք, այսինքն գրված է «այո» հուշման կոդը, ապա լրացվում է նաև 30-31-րդ հարցերը, իսկ «ոչ» պատասխանի դեպքում լրացվում է միայն 32-րդ հարցը,

 հարցաթերթով նախատեսված, հարցերի առանձին խմբերի համար` տարիքային սահմանների պահպանման ճշգրտության վրա,

 մարդահամարի հարցաթերթում «Տնային տնտեսության բնակության պայմանները» բաժնում.

 յուրաքանչյուր հարցի համար պետք է գծանշված լինի մեկ պատասխան,

 բնակելի միավորի մակերեսը չպետք է գերազանցի ընդհանուր մակերեսին և գրված լինի ամբողջական թվերով:

6. Մարդահամարի ավարտին զուգընթաց հրահանգիչ-հսկիչը հաշվարարներից ընդունում է մարդահամարի բոլոր նյութերը և հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրերի ճշտված տվյալների հիման վրա կազմում է հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագիր:

Դրա համար անհրաժեշտ է.

 Հաշվարարի հուշատետրի 1-ին և 2-րդ աղյուսակների տվյալները հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի տվյալների հետ համեմատելու միջոցով ստուգել` արդյոք հաշվային տեղամասի բոլոր տներում (շինություններում) է անցկացվել մարդահամար:

 Հաշվել և հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի հետ համեմատել յուրաքանչյուր տանը (շինությունում) լրացրած մարդահամարի հարցաթերթերի, հսկիչ թերթերի, վերահսկիչ փաստաթղթերի, և բնակչությանը տրված մարդահամարն անցնելու մասին տեղեկանքների քանակը:

Մարդահամարի հարցաթերթում գրված անձանց թվաքանակը համեմատել ամփոփ տեղեկագրում այդ տնային տնտեսության համար նշված բնակչության թվաքանակի հետ:

 Ստուգել հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի հանրագումարների ճշգրտությունը:

 Ամփոփ տեղեկագրում գրառված յուրաքանչյուր տան (շինության) բնակչության թվաքանակը համեմատել հաշվարարի հուշատետրի 2-րդ աղյուսակի 5-րդ սյունակում նշված բնակչության թվաքանակի հետ: Տարբերության դեպքում պարզել դրանց պատճառը և կատարել համապատասխան ուղղումներ:

7. Ստուգել ուղեկցող թերթերի (ձև 10) լրացման լրիվությունն ու ճշգրտությունը:

8. Ստուգել հաշվարարների պայուսակներում (թղթապանակներում) մարդահամարային բոլոր նյութերի առկայությունն ու դասավորվածությունը և ընդունել դրանք հաշվով, չօգտագործված և փչացրած մարդահամարային փաստաթղթերի հետ միասին:

9. Որոշել յուրաքանչյուր հաշվարարի վերահսկիչ շրջագայության դուրս գալու օրը և հաշվային տեղամասը, և հայտնել այդ մասին հաշվարարներին:

10. Մարդահամարային նյութերն ընդունելուց հետո, լրացնել հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագրի (ձև 7) «Հանրագումարն ըստ հաշվային տեղամասի» բաժինը:

11. Մարդահամարի ավարտից հետո` հոկտեմբերի 20-ից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում հրահանգիչ-հսկիչն իր տեղամասի հաշվարարների հետ միասին անցկացնում է ընտրանքային վերահսկիչ շրջագայություն, պայմանով, որ ամեն մի հաշվարար կատարի ոչ թե իր, այլ կից հաշվային տեղամասի վերահսկիչ շրջագայություն: Վերահսկիչ շրջագայությունն անցկացվում է բոլոր հաշվային տեղամասերում, դրանցից յուրաքանչյուրում ընդգրկելով բնակելի միավորների (բնակարանների) 10%-ը: Դրանց ընտրությունը կատարվում է հոկտեմբերի 20-ին` մարդահամարի տեղամասի վարիչի կամ նրա օգնականի կողմից` հրահանգիչ-հսկիչի հետ համատեղ:

 

III. Վերահսկիչ շրջագայության փուլ

 

12. Վերահսկիչ շրջագայության ժամանակ.

12.1. Ստուգել յուրաքանչյուր տանը (շինությունում) չկան արդյոք հաշվարարի կողմից բաց թողնված կամ սխալմամբ գրառված անձինք:

12.2. Պարզել, թե քանի մարդ է ենթակա հաշվառման, համեմատել մարդահամարի հարցաթերթերում նրանց անվանական առկայությունը, ուշադրություն դարձնելով բացակայողների և ժամանակավոր ներկա գտնվողների վերաբերյալ հարցաթերթերում գրառումների ճշգրտությանը:

12.3. Տվյալ տնային տնտեսությունում հաշվառման ենթակա, բայց հաշվարարի կողմից բաց թողնված բոլոր անձանց վերաբերյալ տեղեկությունները հրահանգիչ-հսկիչը գրառում է տվյալ տնային տնտեսության հարցաթերթերում` ավելացնում տնային տնտեսության անդամների ցուցակում և լրացնում անձի համար նախատեսված անհատական հարցերի պատասխանները:

12.4. Միաժամանակ հարկավոր է տարբերել հետևյալ դեպքերը:

 Տվյալ տանը (շինությունում) սխալմամբ հաշվեգրված (օրինակ սովորելու մեկնած, այլ տեղ մշտական բնակության տեղափոխված և այլն) անձանց վերաբերյալ տվյալները հարկավոր է հանել հարցաթերթից և գրել պատճառը, օրինակ «սխալ է գրվել, մեկնել է սովորելու» և այլն: Այդպիսի գրառումը կատարվում է մարդահամարի հարցաթերթի տվյալ անձի համար հատկացված տողում: Այդ անձանց համարակալումը «Ա» սյունակում փոխել հարկավոր չէ, սակայն պետք է փոխել «Ընդամենը» տողի ցուցանիշը: Հաշվարարի կողմից բաց թողնված և սխալմամբ գրառված անձանց վերաբերյալ հրահանգիչ-հսկիչը պետք է գրառումներ կատարի իր հուշատետրի 3-րդ աղյուսակում:

 Եթե բաց է թողնված տնային տնտեսության անդամներից որևէ մեկը, ապա նրա վերաբերյալ անհատական տեղեկությունները պետք է ավելացնել մարդահամարի հարցաթերթի վերջում:

 Առանձին տնային տնտեսության բաց թողնման դեպքում պետք է լրացնել մարդահամարի նոր հարցաթերթ և անհրաժեշտության դեպքում մարդահամարային այլ փաստաթղթեր, ընդ որում լրացված հարցաթերթը պետք է համարակալել հաշվային տեղամասի վերջին հարցաթերթից հետո` հերթական համարը:

 Վերահսկիչ շրջագայության (շրջայցի) ժամանակ ճշտել մարդահամարի հարցաթերթի այն հարցերի պատասխանները, որոնք ստուգման ժամանակ կասկած են առաջացրել:

 Ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպություններում (հյուրանոցներում, հիվանդանոցներում, առողջարաններում և այլն), որտեղ մարդահամարի հաշվառումը կատարում է հիմնական հաշվային տեղամասի հաշվարարը, որի տարածքում գտնվում է տվյալ կազմակերպությունը, վերահսկիչ շրջագայությունը անցկացվում է առաջին օրը (հոկտեմբերի 20-ին) մարդահամարի հարցաթերթերի և համապատասխան կազմակերպությունների գրքերի գրառումները համեմատելու միջոցով:

 

12. Վերահսկիչ շրջագայության ավարտից հետո.

 

12.1. Մարդահամարի հարցաթերթում կատարած փոփոխությունների հիման վրա, տվյալ հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրում ուղղել տվյալներն ըստ տների (շինությունների), հաշվի առնելով վերահսկիչ շրջագայության արդյունքները, հաշվել հանրագումարներն ըստ տեղամասի և իր հուշատետրի 3-րդ աղյուսակի հիման վրա լրացնել «Վերահսկիչ շրջագայության արդյունքները» բաժինը:

12.2. Հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագրի (ձև 6 քաղաքային) հիման վրա լրացնել հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագրի (ձև 7) «Վերահսկիչ շրջագայության արդյունքների ամփոփագիր» և «Հանրագումարը հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը» բաժինները, ինչպես նաև նշել կազմված ուղեկցող թերթերի (ձև 10) քանակը:

12.3. Սահմանված ժամկետում մարդահամարային տեղամասի վարիչին ներկայացնել մարդահամարի արդյունքները` հաշվի առնելով վերահսկիչ շրջագայությունը:

12.4. Մարդահամարի աշխատանքներն ավարտելուց հետո իր հուշատետրում լրացնել «Հրահանգիչ-հսկիչի դիտողություններն ու առաջարկությունները» բաժինը, կազմել հաշվետվություն` ըստ ձև 14-ի և նախապատրաստել իր տեղամասի բոլոր նյութերը մարդահամարի տեղամասի վարիչին հանձնելու համար:

12.5. Նշանակված ժամկետին, մարդահամարի տեղամասի վարիչին հանձնել մարդահամարի բոլոր նյութերը, ներառյալ չօգտագործված և փչացրած ձևերը:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ տեղամասի ՀԱՇՎԱՐԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

 

Հաշվային
տեղամասի
համարը

Ազգանունը, անունը,
հայրանունը

Տարիքը

Կրթությունը

Գործազուրկների
համար
հաշվառված է
արդյոք
զբաղվածության
ծառայությունում

Աշխատանքի վայրը
(սովորողների
համար ուսումնական
հաստատության,
բաժնի անվանումը)

Զբաղեցրած
պաշտոնը
(սովորողների
համար` ուսուցման
տարին)

Մասնակցել է
արդյոք
մարդահամարների և
բնակչության այլ
հետազոտությունների
անցկացմանը

Մասնակցել է
արդյոք
ընտրությունների
անցկացման
աշխատանքների

Տան հասցեն
ծառայողական և
բնակարանի
հեռախոսի համարը

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՀԱՇՎԱՐԱՐՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆՅՈՒԹԵՐՈՎ

 

Նյութերի ցանկը

Ստացել է հրահանգիչ-հսկիչը
 մարդա-համարի
տեղամասի
վարիչից

Հանձնված է հաշվարարներին (նշել ազգանունը)

Ստացված է հաշվարարներից և հանձնված
մարդահամարի տեղամասի վարիչին

1

2

3

4

5

6

7

8

լրացված

չլրացված

փչացրած

ընդամենը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

1. Մարդահամարի հարցաթերթ                          
2. Հրահանգ «2001 թ. մարդահամարի հարցաթերթը լրացնելու (մարդահամարն անցկացնելու) կարգի մասին»                           
3. Հսկիչ թերթ (Ձև 4)                          
4. Տեղեկանք մարդահամարն անցնելու մասին (Ձև 5)                          
5. Վերահսկիչ փաստաթուղթ (Ձև 6)                          
6. Հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագիր (Ձև 6 քաղաքային)                          
7. Ուղեկցող թերթ (Ձև 10)                          
8. Հուշատետր հաշվարարի (Ձև 11 քաղաքային)                          
9. «Բազմաբնակարան շենքի բնակարանների բնութագիր» Ձև 1 բնակբնութագիր                           
10. Գրություն այն անձանց, ում դժվար է տանը գտնել                          
11. Գոյության միջոցների աղբյուրների ցանկ                          
12. Երկարակյացների (100 և ավելի տարեկան) հաշվառման թերթ                          
13. Հաշվարարի վկայական                          
14. Պայուսակ                          
15. Թղթապանակ                          
16. Գրասենյակային պիտույքներ                          
17. Հաշվային տեղամասերի հատակագիծ                          

 

ԱՂՅՈՒՍԱԿ 3. ՀԱՇՎԱՐԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿԻՉ
ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

(տվյալները լրացվում են միայն ըստ բնակարանների ու տների (շինությունների), որոնցում հայտնաբերվել են բաց թողնված և սխալմամբ գրանցված անձինք)

 

Հաշվային
տեղամասի
համարը

Հաշվարարի
անուն,
ազգանունը

Մարդահամարի
հարցաթերթի
համարը

Տնային
տնտեսության
անդամների
ցուցակում
անձի
համարը

Բաց է թողնված
(մարդ)

Սխալմամբ գրառվել է
մարդահամարի
հարցաթերթում (մարդ)

Ընդա-
մենը

այդ թվում

Ընդա-
մենը

այդ թվում

բացա-
կայողներ

ժամանա-
կավոր
ներկա

բացա-կայողներ

ժամանա-կավոր
ներկա

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   

 

Հրահանգիչ-հսկիչի դիտողություններն ու առաջարկությունները

 

Նկարագրեք, խնդրեմ, հրահանգչական տեղամասում Ձեր աշխատանքի պայմանների դրական և բացասական կողմերը և տվեք առաջարկություններ հաշվային և հրահանգչական տեղամասերում ՀՀ 2001 թ. մարդահամարի կազմակերպման վերաբերյալ: Թվարկեք այն հարցերը, որոնք դժվարություններ են առաջացրել մարդահամարի հարցաթերթերի լրացման ժամանակ:

Առաջանու՞մ էին, արդյոք, դժվարություններ բնակչությունից մարդահամարի հարցաթերթի հարցերի պատասխաններ ստանալու ժամանակ:

Նկարագրեք, ինչպիսի անհասկանալի հարցեր կային մարդահամարի փաստաթղթերում: Շարադրեք Ձեր առաջարկությունները մարդահամարի կազմակերպման և դրա ծրագրի վերաբերյալ:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ձև 13

 

ՀՀ 2001 թ. մարդահամար

Հաստատված է
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի
16.08.2001 թ. N 63 որոշմամբ

 

Հ ՈՒ Շ Ա Տ Ե Տ Ր

ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏԵՂԱՄԱՍԻ ՎԱՐԻՉԻ ԵՎ ՆՐԱ ՕԳՆԱԿԱՆԻ

 

 

Մարզ ________________________ Տարածք ____________________

 

Համայնք (թաղային) ______________________ Քաղաք _______________

 

                                                             

                                                                         ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏԵՂԱՄԱՍ N____

 

Մարդահամարի տեղամասի վարիչ ____________________________________

                                                                                     (ազգանուն, անուն, հայրանուն)

 

Մարդահամարի տեղամասի հասցեն ___________________________________

 

____________________________ հեռախոսի համարը ________________

 

ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժնի հասցեն _______________________________

 

________________________________________________________

 

____________________________ հեռախոսի համարը ________________

 

 

ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏԵՂԱՄԱՍԻ ՎԱՐԻՉԻ ԵՎ ՆՐԱ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2001 թ. հոկտեմբերի 10-19-ը, ՀՀ կառավարության 19.02.2000 թ. հ. 78 որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետությունում անցկացվելու է մարդահամար: Մարդահամարի անցկացման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար հանրապետության յուրաքանչյուր մարզում` տարածքների կտրվածքով, կազմակերպվում են մարդահամարի տեղամասեր: Այդ տեղամասերում աշխատանքները կազմակերպելու և վերահսկելու համար նշանակվում են տեղամասի վարիչներ, որոնք ունենում են նաև օգնականներ:

Մարդահամարի մասին ՀՀ օրենքի 13 հոդվածով մարդահամարի տեղամասի վարիչի և նրա օգնականի վրա, որպես մարդահամարի աշխատողներ, պատասխանատվություն է դրվում մարդահամարի ժամանակ հավաքագրված անհատական տեղեկատվության գաղտնիության պահպանման համար:

Մարդահամարի տեղամասի վարիչը և նրա օգնականը իրենց աշխատանքի ընթացքում պետք է ղեկավարվեն ՀՀ 2001 թ. մարդահամարի կազմակերպչական և մեթոդաբանական հիմնական դրույթներով, ՀՀ 2001 թ. մարդահամարի հարցաթերթը լրացնելու (մարդահամարն անցկացնելու) կարգի մասին հրահանգով և յուրաքանչյուր գործընթացը կանոնակարգող ցուցումներով:

Մարդահամարի տեղամասի վարիչը և նրա օգնականը պատասխանատվություն են կրում`

ա) ՀՀ 2001 թ. մարդահամարի նախապատրաստման, անցկացման աշխատանքների ժամանակացույցով նախատեսված ժամկետներում` իրենց մարդահամարի տեղամասում նախապատրաստական աշխատանքների ժամանակին և որակով կազմակերպման ու իրականացման,

բ) իրենց տեղամասում բնակչության հաշվառման ճշգրտության և մարդահամարային բոլոր փաստաթղթերի լրացման որակի համար:

Մարդահամարի տեղամասի վարիչը և նրա օգնականը պարտավոր են`

1. Անցնել ուսուցում (հրահանգավորում) և պատրաստվածության ստուգում սեպտեմբերի 3-10-ը,

2. Մասնակցել իր տեղամասի հրահանգիչ-հսկիչների (սեպտեմբերի 15-20-ը) ուսուցմանն ու պատրաստվածության ստուգմանը,

3. Իրականացնել հաշվարարների (հոկտեմբերի 1-5-ը) ուսուցում (հրահանգավորում) ու պատրաստվածության ստուգում,

4. Բնակչության շրջանում տանել ակտիվ զանգվածային-բացատրական աշխատանքներ,

5. Տեղամաս դուրս գալու միջոցով ծանոթանալ իր մարդահամարի տեղամասի սահմաններին, այդ ընթացքում առաջացած բոլոր հարցերը լուծել ՀՀ ԱՎԾ-Ի մարզային գործակալության տարածքային բաժնի պետի կամ նրա մարդահամարի գծով տեղակալ-խորհրդատուի (այսուհետև` տեղակալի) հետ:

ՀՀ ԱՎԾ-ի մարզային գործակալության տարածքային բաժնի պետի և մարդահամարի գծով տեղակալի հրահանգիչ-հսկիչներին տեղաբաշխել ըստ հրահանգչական տեղամասերի` համաձայն մարդահամարն անցկացնելու կազմակերպման պլանի, ինչպես նաև տեղամասում հրահանգիչ-հսկիչների հետ համատեղ շրջագայելով` ծանոթացնել նրանց իրենց տեղամասերի սահմաններին:

Հրահանգչական տեղամասի սահմանների ճշտման ժամանակ պետք է հատուկ ուշադրություն դարձնել թաղամասից (զանգվածից) դուրս գտնվող տներին (շինություններին), մեկուսացված շենքերին, ոչ բնակելի տներին (շինություններին), որոնցում կարող է ապրել բնակչություն: Դրանք պետք է գրանցել համապատասխան հրահանգչական տեղամասում:

Անհրաժեշտ է հետևել, որպեսզի ոչ մի բնակավայր դուրս չմնա այս կամ այն հրահանգչական տեղամասից, չլինեն հիմնական թաղամասից (զանգվածից) ձորակներով, անտառակներով և այլնով անջատված տների (շինությունների) բացթողումներ: Որևէ բնակավայրում տների բացթողումներ հայտնաբերելու դեպքում, դրանք գրանցել համապատասխան հրահանգչական տեղամասում:

Կազմպլանի 1Կ, 2Կ և 4Կ ձևերում գրանցել հրահանգիչ-հսկիչների և հաշվարարների ազգանուն, անուն, հայրանունները:

6. Սեպտեմբերի սկզբին, տեղամասում շրջագայելով, քաղաքներում և խոշոր գյուղերում (5 հազար և ավելի բնակչությամբ) անցկացնել տների (շինությունների) և գյուղական վայրերում գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների ճշտումներ: Ստուգել բազմաբնակարան շենքերի համար Ձև N1 բնակբնութագիր («Բազմաբնակարան շենքի բնակարանների բնութագիրը») հաշվետվական ձևի առկայությունը: Տվյալ ձևի բացակայության դեպքում անհրաժեշտ է դիմել ՀՀ ԱՎԾ-ի մարզային գործակալության տարածքային բաժնի պետին:

7. Տների (շինությունների), գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների ստուգումից հետո ՀՀ ԱՎԾ-ի մարզային գործակալության և դրանց տարածքային բաժինների ղեկավարի հետ միասին կազմպլանի ձևերի և քարտեզագրական նյութերի մեջ մտցնել անհրաժեշտ փոփոխություններ և ճշգրտումներ:

8. Գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ճշտված ցուցակների և կազմպլանի ձև 4կ-ի հիման վրա լրացնել գյուղական բնակավայրերում հրահանգիչ-հսկիչի հուշատետրի 2-րդ աղյուսակը:

9. Վերահսկել հրահանգիչ-հսկիչների կողմից կազմպլանի ձևերի հիման վրա քաղաքներում հաշվարարի հուշատետրի 1-ին աղյուսակի 1-6-րդ սյունակների և գյուղական վայրերում հաշվարների հուշատետրերի 1-ին աղյուսակի 1-4-րդ սյունակների լրացման ճշգրտությունը:

 

Բնակչության թվաքանակի մասին տվյալները հաշվարարին չեն հաղորդվում:

 

10. ՀՀ ԱՎԾ-ի մարզային գործակալության տարածքային բաժինների պետերից ստանալ և հրահանգիչ-հսկիչներին մարդահամարն անցկացնելու համար ապահովել` հարցաթերթերով, հուշատետրերով, հրահանգներով, Ձև 1-բնակբնութագիր հաշվետվական ձևերով և այլ անհրաժեշտ մարդահամարային փաստաթղթերով ու պիտույքներով: Լրացնել իր հուշատետրի 2-րդ աղյուսակի 3 -10-րդ սյունակները:

11. Ճշտել մարդահամարի տեղամասի տարածքում գտնվող հիվանդանոցների, ծննդատների, առողջարանների, հանգստյան տների, գիշերօթիկ դպրոցների, տուն-ինտերնատների (ծերերի և հաշմանդամների), հյուրանոցների, կայարանների, օդանավակայանների և նման այլ կազմակերպությունների ցանկը և ստուգել` մտցված են արդյոք դրանք կազմպլանի համապատասխան ձևերի մեջ:

12. Եթե տուն-ինտերնատներում (ծերերի և հաշմանդամների), գիշերօթիկ դպրոցներում, մանկատներում և մշտական բնակչությամբ նման այլ կազմակերպություններում ստեղծված են ինքնուրույն հաշվային տեղամասեր, մարդահամարի տեղամասի վարիչը նախօրոք տեղյակ է պահում այդ կազմակերպությունների ղեկավարությանը` դրանցում մարդահամարի անցկացման կարգի և անհրաժեշտ թվով աշխատողների ուսուցման (հրահանգավորման) մասին:

Եթե նշված կազմակերպություններում ինքնուրույն հրահանգչական տեղամաս չի ստեղծվում, և դրանք մտցված են հիմնական հրահանգչական տեղամասի կազմի մեջ, մարդահամարի տեղամասի վարիչն այդ մասին տեղյակ է պահում համապատասխան հրահանգիչ-հսկիչին և հայտնում այդ կազմակերպության ղեկավարին, որը պատասխանատու է իր կազմակերպությունում մարդահամարի անցկացման համար, հրահանգիչ-հսկիչի կամ հաշվարարի անուն, ազգանուն, հայրանունը, եթե մարդահամարն այդտեղ անցկացվելու է հիմնական տեղամասի հաշվարարի կողմից:

13. Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կազմակերպել մարդահամարի անցկացումը տվյալ մարդահամարի տեղամասի տարածքում գտնվող կայարաններում, օդանավակայաններում, իսկ հոկտեմբերի 10-ին` ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպություններում:

14. Մարդահամարի առաջին օրն անհրաժեշտ է պարզել, թե արդյոք մարդահամարի տեղամասի բոլոր հաշվարարներն ու հրահանգիչ-հսկիչներն են անցել աշխատանքի: Որևէ հաշվարարի կամ հրահանգիչ-հսկիչի աշխատանքի դուրս չգալու դեպքում պետք է պարզել պատճառը և անհրաժեշտության դեպքում փոխարինել նրան մարդահամարի տեղամասի ռեզերվային (պահեստային) հաշվարարով կամ հրահանգիչ-հսկիչով:

15. Քաղաքներում` մարդահամարի առաջին օրվա վերջում, կազմակերպել հրահանգիչ-հսկիչների ու հաշվարարների հավաք և վերլուծել մարդահամարի հարցաթերթի և մարդահամարային մյուս փաստաթղթերի լրացման ժամանակ առաջացած դժվարություններն ու ստուգման ժամանակ հայտնաբերված բոլոր անճշտությունները: Գյուղական վայրերում` մարդահամարի առաջին օրվա վերջում անցկացնել մոտակա տեղամասի հրահանգիչ-հսկիչների ու հաշվարարների հետ նմանօրինակ հավաք, իսկ մարդահամարի երկրորդ օրը` մնացած հրահանգիչ-հսկիչների ու հաշվարարների հետ:

16. Սահմանել հրահանգիչ-հսկիչների և հաշվարարների աշխատանքների ամենօրյա հսկողություն, ձեռնարկել միջոցներ յուրաքանչյուր հրահանգիչ-հսկիչի և հաշվարարի կողմից մարդահամարի հաշվառման գործընթացն ապահովելու և մարդահամարային փաստաթղթերի լրացման կարգի մասին ցուցումները, ինչպես նաև հուշատետրում նշված պարտականությունները կատարելու համար:

17. Մարդահամարի ընթացքում ծանոթանալ ամեն մի հաշվարարի աշխատանքին և ընտրովի ստուգել նրանց կողմից մարդահամարի հարցաթերթի և համապատասխան մարդահամարային փաստաթղթերի լրացման ճշգրտությունը:

18. Մարդահամարի ավարտից հետո, հոկտեմբերի 20-ին, հաշվարարների կողմից բնակչության հաշվառման ամբողջականությունն ու ճշգրտությունը ստուգելու համար, հրահանգիչ-հսկիչի հետ միասին ընտրել յուրաքանչյուր հաշվային տեղամասի բնակելի շինությունների 10%-ը` դրանցում վերահսկիչ շրջագայություն (շրջայց) անցկացնելու համար և վերահսկել դրա անցկացման ընթացքը:

Հրահանգիչ-հսկիչը հաշվարարի հուշատետրի 2-րդ աղյուսակում «-» (մինուս) նշանով նշում է ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպությունները (հիվանդանոցներ, հյուրանոցներ և նմանատիպ այլ կազմակերպություններ) և այն բնակելի շինությունները, որոնցում նախնական շրջագայության ժամանակ ոչ ոք չի բնակվել, այնուհետև «-» (մինուս) նշանով չնշվածների թվից, գունավոր մատիտով, ընդգծում է առանձին տողով գրված յուրաքանչյուր 10-րդ բնակելի միավորը: Օրինակ` եթե հաշվային տեղամասում ընդգրկված է 50 բնակելի միավոր, ապա ընտրանքը կատարվում է 50 բնակելի միավորի 10%-ի չափով, այսինքն` ընտրանքի ենթակա են 5 բնակելի միավոր: Եթե ընտրանքը սկսել են N 1 բնակելի միավորից, ապա մյուսները կլինեն N 11, 21 և այլն, իսկ եթե N 2 բնակելի միավորից` մյուսները կլինեն N 12, 22 և այսպես շարունակ: Ընտրանքի սկիզբը պետք է հաջորդեցնել` 1-ին հրահանգչական տեղամասում ընտրանքը սկսել առաջին շինությունից, 2-րդ հրահանգչական տեղամասում` երկրորդ շինությունից և այսպես շարունակ: Ընտրանքը կատարվում է հրահանգչական տեղամասի սահմաններում` առանց հաշվային տեղամասերի համարների հերթականության պահպանման, այսինքն` հրահանգիչ-հսկիչը ընտրանքը սկսում է այն հաշվարարի հուշատետրից, որը մարդահամարի ավարտից հետո առաջինն է եկել հրահանգչական տեղամաս, այնուհետև շարունակում է ընտրանքը անկախ հաշվային տեղամասերի համարներից: Կատարելով ընտրանքը մեկ հաշվային տեղամասում` հրահանգիչ-հսկիչը այդ հաշվային տեղամասում բնակելի շինությունների մնացորդը գրում է իր մոտ և այն հաշվի է առնում հաջորդ հաշվային տեղամասում ընտրանքը շարունակելիս: Օրինակ` եթե ընտրանքը սկսված է N 2 հաշվային տեղամասից և այդ տեղամասի հաշվարարի հուշատետրի 2-րդ աղյուսակում ընտրանքից հետո մնացել են 6 բնակելի շինություններ, ապա հաջորդ հաշվային տեղամասում ընտրանքը սկսվում է 4-րդ բնակելի շինությունից: Սոցիալական նշանակություն և մշտական բնակչություն ունեցող ժամանակավոր կացատեղ հանդիսացող կազմակերպություններում, որտեղ կազմակերպվում են ինքնուրույն հաշվային տեղամասեր, բնակելի շինությունների ընտրանքը կատարվում է նույն կարգով: Օրինակ` եթե մանկատան սենյակների ընտրանքը կատարվում է որևէ հիմնական հաշվային տեղամասի հաշվարարի հուշատետրի բնակելի շինություններից հետո, որտեղ վերջին ընտրված շինություններից հետո մնացել են 2 բնակելի շինություններ, ապա ընտրանքը մանկատնում սկսվում է 8-րդ սենյակից: Այսինքն` յուրաքանչյուր տասներորդ շինության ընտրանքը կատարվում է ամբողջ հրահանգչական տեղամասի սահմաններում:

19. Սահմանված ժամկետում, հրահանգիչ-հսկիչների կողմից վերահսկիչ շրջագայությունը (շրջայցն) ավարտելուց հետո, նրանցից ընդունել մարդահամարային բոլոր փաստաթղթերը: Դրա համար անհրաժեշտ է`

19.1. Հաշվել մարդահամարի լրացված հարցաթերթերի, հսկիչ թերթերի, վերահսկիչ փաստաթղթերի և ուղեկցող թերթերի (ձև 10) քանակը և համեմատել այն հաշվային տեղամասերի ամփոփ տեղեկագրերի (ձև 6 քաղաքային, գյուղական) տվյալների հետ:

19.2. Ստուգել հանրագումարների հաշվարկը հաշվային տեղամասերի ամփոփ տեղեկագրերում (ձև 6 քաղաքային, ձև 6 գյուղական), դրանց հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագիր (ձև-7) փոխադրումը և ամփոփ տեղեկագրում հանրագումարների հաշվարկման ճշգրտությունը, ուղեկցող թերթերի (ձև 10) կազմման ամբողջականությունն ու ճշգրտությունը:

19.3. Համեմատել ամփոփ տեղեկագրերում գրված բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները կազմպլանի, տների (շինությունների) ցուցակներում, գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակներում գրված բնակչության թվաքանակի տվյալների հետ: Այդ տվյալների միջև տարբերություն հայտնաբերելու դեպքում, անհրաժեշտ է պարզել պատճառը: Ստուգել ամփոփագրերում և ուղեկցող թերթերում յուրաքանչյուր բնակավայրի անվան գրառման ճշտությունը:

19.4. Ընտրովի ստուգել մարդահամարի հարցաթերթերի և մարդահամարային այլ փաստաթղթերի լրացման ճշգրտությունն ու ամբողջականությունը:

19.5. Ստուգել հաշվարարների պայուսակներում (թղթապանակներում) ուղեկցող թերթերի, մարդահամարի հարցաթերթերի դասավորվածության ճշգրտությունը և համապատասխան օժանդակ նյութերի առկայությունը:

19.6. Ստուգել յուրաքանչյուր հրահանգիչ-հսկիչի հաշվետվությունը (ձև 14) և հաշվով ընդունել մարդահամարային չօգտագործված և փչացված բոլոր փաստաթղթերը:

20. Հրահանգիչ-հսկիչներից նյութերի ընդունման ավարտից հետո մարդահամարի տեղամասի վարիչը կազմում է մարդահամարի տեղամասի ամփոփ տեղեկագիր (ձև 8)` համապատասխան տվյալները դուրս գրելով հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագրերից և 8 ձևի հավելվածից:

21. Մարդահամարի տեղամասի վարիչը և նրա օգնականը մարդահամարի ընթացքում կազմում և ՀՀ ԱՎԾ-ի մարզային գործակալության տարածքային բաժնի պետին են ներկայացնում շտապ հաղորդագրություններ` իր տեղամասի նախապատրաստական աշխատանքների, մարդահամարի անցկացման, վերահսկիչ շրջագայության (շրջայցի) ընթացքի մասին, նրա կողմից սահմանված հաշվետվական ձևով և ժամկետներին:

22. Մարդահամարի տեղամասի վարիչը և նրա օգնականը ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժնի պետին են հանձնում`

 հրահանգիչ-հսկիչից ընդունած բոլոր նյութերը, հաշվարարների հանձնած պայուսակները` լրացված հարցաթերթերով, հուշատետրերով, ամփոփ տեղեկագրով և տեղամասի հատակագծով,

 հրահանգիչ-հսկիչների ամփոփ տեղեկագրերը, հուշատետրերը, հաշվետվությունները,

 մարդահամարի տեղամասի վարիչի և նրա օգնականի հուշատետրը` մարդահամարի կազմակերպման և անցկացման վերաբերյալ իրենց դիտողություններով և առաջարկություններով,

 մարդահամարի տեղամասի ամփոփ տեղեկագիրը (ձև 8 և ձև 8-ի հավելվածը),

 բոլոր օժանդակ նյութերը` հատակագծեր, ցուցակներ, չօգտագործված և փչացված մարդահամարի հարցաթերթեր և մարդահամարային այլ փաստաթղթեր,

 մարդահամարի տեղամասի վարիչը և նրա օգնականը տարածքային բաժնում մասնակցում են հսկիչ թերթերի և վերահսկիչ փաստաթղթերի մարման աշխատանքներին:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. Մարդահամարի տեղամասի հրահանգիչ-հսկիչների ՑՈՒՑԱԿ

 

Հրահանգչական
տեղամասի
համարը

Ազգանունը, անունը, հայրանունը

Տարիքը

Կրթությունը

Աշխատողների համար նշել պաշտոնը, սովորողների համար` ուսման վայրը, չաշխատողների համար` գրանցված են արդյոք գործազրկության կենտրոնում

Մասնակցել են

Տան հասցեն և հեռախոսի համարը

նախկին մարդահամարների և բնակչության հետազոտությունների աշխատանքներին

ընտրություններին

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՀԱՇՎԱՐԱՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Նյութերի ցանկը

Ստացել է վիճակա-
գրության
տարած-
քային
բաժնից

Հանձնել է հրահանգիչ-հսկիչներին

ստացել է հրահանգիչ-հսկիչներից և հանձնել վիճակագրության տարածքային բաժին

1

2

3

4

5

6

7

8

լրացված

չլրացված

փչացրած

ընդամենը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

1. Մարդահամարի հարցաթերթ                          
2. Հրահանգը 2001 թ. մարդահամարի հարցաթերթ լրացնելու (մարդահամարն անցկացնելու) կարգի մասին                           
3. Հսկիչ թերթ (Ձև 4)                          
4. Տեղեկանք մարդահամարն անցնելու մասին (Ձև 5)                          
5. Վերահսկիչ փաստաթուղթ (Ձև 6)                          
6. Հաշվային տեղամասի ամփոփ տեղեկագիր (Ձև 6 քաղաքային, գյուղական)                          
7. Հրահանգչական տեղամասի ամփոփ տեղեկագիր (Ձև 7 քաղաքային, գյուղական)                          
8. Ուղեկցող թերթ (Ձև 10)                          
9. Հուշատետր հաշվարարի (Ձև 11-քաղաքային, գյուղական)                          
10. Հուշատետր հրահանգիչ-հսկիչի (Ձև 12-քաղաքային, գյուղական)                          
11. «Բազմաբնակարան շենքի բնակարանների բնութագիր» Ձև 1 բնակբնութագիր                           
12. Գրություն այն անձանց, ում դժվար է տանը գտնել                          
13. Գոյության միջոցների աղբյուրների ցանկ                          
14. Երկարակյացների (100 և ավելի տարեկան) հաշվառման թերթ                          
15. Հաշվարարի վկայական                          
16. Պայուսակ                          
17. Թղթապանակ                          
18. Գրասենյակային պիտույքներ                          
19. Հրահանգչական և հաշվային տեղամասերի հատակագիծ                          

 

Մարդահամարի տեղամասի վարիչի դիտողություններն ու առաջարկությունները

 

Նկարագրեք, խնդրեմ, մարդահամարի տեղամասում աշխատանքային պայմանների դրական և բացասական կողմերը և տվեք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները մարդահամարի կազմակերպչական աշխատանքների և դրա անցկացման վերաբերյալ, նշեք աշխատանքում առաջացած դժվարությունների մասին:

Առանձնացրեք խնդրեմ այն հիմնախնդիրները, որոնք դժվարություններ են առաջացնում մարդահամարի հարցաթերթի և մարդահամարային մյուս փաստաթղթերի լրացման գործընթացում:

Շարադրեք Ձեր առաջարկությունները մարդահամարի կազմակերպման, անցկացման և նրա ծրագրի բարելավման վերաբերյալ:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

30 օգոստոսի 2001 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12001137