Գլխավոր տեղեկություն
Номер
N 2168-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.01.2006-25.12.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.01.11/2(457) Հոդ.41
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.09.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.12.2005
Дата вступления в силу
21.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2005 թվականի N 2168-Ն

ՍՏՈՒԳՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԵՎ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՈՐՍԻ) ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ստուգման ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների (ներառյալ` որսի) տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. դեկտեմբերի 13
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 22-ի N 2168-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՍՏՈՒԳՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԵՎ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՈՐՍԻ) ՏՆՕՐԻՆՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով ստուգումների ժամանակ հայտնաբերված և առգրավված` ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների`

ա) կենսառեսուրսների` վայրի խոտաբույսերի, թփերի, ծառերի, այդ թվում` փայտանյութի և վայրի կենդանիների ու դրանց արգասիքների,

բ) հողի բերրի շերտի,

գ) օգտակար հանածոների տնօրինման կարգը:

2. Սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետում նշված արագ փչացող` առգրավված կենսառեսուրսներն անհատույց հանձնվում են տվյալ մարզի կամ համայնքի (կամ հարակից մարզի կամ համայնքի) մանկատներին կամ ծերանոցներին, թանգարաններին` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման ղեկավարի և ընդունող կազմակերպության ղեկավարի կողմից կազմված հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա` անասնաբուժասանիտարական փորձաքննության մասին եզրակացությունից հետո:

Արագ փչացող կենսառեսուրսներ են համարվում որսված` անկենդան վայրի կենդանիները (գազաններ, թռչուններ, ձկներ, խեցգետիններ և ջրային ու ցամաքային այլ կենդանիներ), որոնք ենթակա են օգտագործման միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկումից հետո:

3. Սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետում նշված` առգրավված կենդանի վայրի կենդանիները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման տեսուչների կողմից ազատ են արձակվում բնական միջավայր` տվյալ մարզպետարանի բնապահպանական բաժնի և համապատասխան անտառպետության աշխատողների մասնակցությամբ:

Կենդանիները, ներառյալ Կարմիր գրքում գրանցված կենդանիները, ազատ են արձակվում իրենց բնակության միջավայր (ապրելավայր, արեալ):

Կենդանիների` բնական միջավայր ազատ արձակման փաստն արձանագրվում է, իսկ ազատ արձակման պահը տեսագրվում:

4. Սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված թփերն ու խոտաբույսերը, բացառությամբ դեղաբույսերի, ոչնչացվում են:

Ոչնչացման ենթակա թփերն ու խոտաբույսերը ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ստեղծված` 3 մարդուց բաղկացած հանձնաժողովի կողմից, որում ընդգրկված է նաև համապատասխան անտառտնտեսության ներկայացուցիչը: Ոչնչացման փաստն արձանագրվում է, իսկ ոչնչացման պահը` տեսագրվում:

Առգրավված դեղաբույսերը հանձնվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ի տնօրինում:

5. Դատական կարգով բռնագրավված` սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետում նշված ծառերը, ներառյալ փայտանյութը և սույն կարգի 1-ին կետի «գ» ենթակետում նշված օգտակար հանածոները, ենթակա են իրացման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից` օրենքով սահմանված կարգով: Իրացումից ստացված գումարը եռօրյա ժամկետում մուտքագրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

Մինչև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից` աճուրդային կարգով կենսառեսուրսների իրացումը` առգրավված ծառերը, ներառյալ փայտանյութը և օգտակար հանածոները, տեղադրվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման տարածքում կամ դրան փոխարինող շինությունում կամ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից, համապատասխան արձանագրությամբ ի պահ են հանձնվում դրանց պահպանման համար անհրաժեշտ պայմաններ ունեցող մոտակա կազմակերպության (բնության հատուկ պահպանվող տարածքի, անտառտնտեսության, դենդրոպարկի և այլն) տնօրինությանը:

6. Սույն կարգի 1-ին կետի «բ» ենթակետում նշված` առգրավված հողի բերրի շերտը մարզի տարածքների հողերի բարելավման, կանաչապատման և վերականգնման նպատակով անհատույց հանձնվում է առգրավման վայրի համապատասխան տարածքային կառավարման մարմին` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման ղեկավարի և մարզպետի կողմից լիազորված պաշտոնատար անձի միջև կազմված հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա:

7. Սույն կարգում նշված արձանագրությունները գրանցվում են գործերի վարույթի գրանցամատյանում, իսկ տեսագրությունները` պահվում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունում:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
     

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.08.2023, N 1304-Ն 13.08.2023, N 2168-Ն
30.11.2017, N 1588-Ն 25.12.2017, N 2168-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան