Գլխավոր տեղեկություն
Номер
N 64
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.10.2005-11.09.2006)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.10.17/26(203)
Принят
Դատարանների նախագահների խորհուրդ
Дата принятия
20.09.2005
Подписан
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Дата подписания
20.09.2005
Дата вступления в силу
27.10.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N  64

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքով սահմանված ՀՀ դատարանների նախագահների խորհրդի լիազորությունների լիարժեք իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. ՀՀ դատարանների նախագահների խորհրդում ձևավորել 6 հանձնաժողով.

Էթիկայի,

Օրենսդրական,

Դատական պրակտիկայի և վիճակագրության,

Դատավորների վերապատրաստման,

Բյուջետային,

Կազմակերպական:

2. Էթիկայի հանձնաժողովի նախագահ նշանակել Տ. Սահակյանին, անդամներ` Հ. Սարգսյանին, Ս. Կոստանյանին, Վ. Աբրահամյանին:

Օրենսդրական հանձնաժողովի նախագահ նշանակել Էդ. Մուրադյանին, անդամներ` Տ. Պետրոսյանին, Ս. Մնոյանին, Էդ. Մանուկյանին:

Դատական պրակտիկայի և վիճակագրության հանձնաժողովի նախագահ նշանակել Ա. Մկրտումյանին, անդամներ` Ռ. Ազարյանին, Ել. Դանիելյանին, Վ. Ասլանյանին:

Դատավորների վերապատրաստման հանձնաժողովի նախագահ նշանակել Մ. Խաչատրյանին, անդամներ` Լ. Պողոսյանին, Մ. Ասատրյանին, Ս. Մարդանյանին:

Բյուջետային հանձնաժողովի նախագահ նշանակել Մ. Կատվալյանին, անդամներ` Ա. Օհանյանին, Գ. Սարգսյանին:

Կազմակերպական հանձնաժողովի նախագահ նշանակել Ժ. Վարդանյանին, անդամներ` Ս. Ուզունյանին, Ս. Չիչոյանին:

3. Հանձնարարել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարին` ՀՀ դատարանների նախագահների խորհրդի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովների իրավասությունների սահմանման մասին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշման նախագիծ:

 

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ`

Հ. Մանուկյան


20 սեպտեմբերի 2005 թ.
ք. Երևան