Գլխավոր տեղեկություն
Номер
N 113-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.03.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.04.01/8(185)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
15.03.2005
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
18.03.2005
Дата вступления в силу
18.03.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

15 մարտի 2005 թ.

N 113-Ա

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 3/1 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Աիդա Պետրոսյանի 2005 թվականի մարտի 3-ի դիմումը` ք. Երևան, Ազատության փող. թիվ 24/3 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա` թիվ 3/1) արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «Աիդա Պետրոսյան» արտարժույթի փոխանակման կետին տրամադրված թիվ 3/1 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աիդա Պետրոսյանին հանձնելու պահից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2005 թ. մարտի 18
Երևան