Գլխավոր տեղեկություն
Номер
N 278-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.03.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.03.29/17(472) Հոդ.373
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.03.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.03.2006
Дата вступления в силу
30.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 մարտի 2006 թվականի N 278-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրության`

1) 7-րդ կետի «գ» ենթակետից հանել «ապահովագրական,» և «գրավատների,» բառերը,

2) 8-րդ կետի`

«ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) ֆինանսատնտեսական և վարկային շուկայի ոլորտում`

Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում ապահովում է ֆինանսատնտեսական և վարկային միասնական պետական քաղաքականության մշակումը, այդ թվում` ֆինանսական շուկայի վարկային և ոչ վարկային սեգմենտների զարգացման ծրագրերի մշակումը և այդ բնագավառներում նոր գործիքների ու տեխնոլոգիաների ուսումնասիրումը և ներդնումը»,

«թ» ենթակետի առաջին պարբերությունից հանել «և գրավատնային» բառերը և ուժը կորցրած ճանաչել երրորդ պարբերությունը.

բ) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքի 1-ին կետից հանել «Ապահովագրության վարչություն» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 11
Երևան